Գլխավոր տեղեկություն
Համար
N 260-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.02.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 03.02.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
29.01.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
29.01.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.02.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 260-Ա

«29» հունվարի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

29.01.2025 թ.

հ 260-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Վահագն Նահապետյան
/լիազորված անձ/
Արմինե Կոստանդյան, Արթուր և Արսեն Բալասանյաններ

Քանաքեռ ՀԷԿ թաղամաս, հ.4/1 շենք, հ.35

բնակարան

Արմինե Կոստանդյանին, Արթուր և Արսեն Բալասանյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Քանաքեռ ՀԷԿ թաղամասի հ.4/1 շենքի հ.35 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.29072022-01-0319, ընդ. բաժն. 1.58քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 36.27քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Քանաքեռ ՀԷԿ թաղամաս, հ.4/1 շենք, բն.35/1

01033VFUX7LX

 

2

Աշոտ Համբարձումյան
/լիազորված անձ/
Սերգեյ Մկրտչյան
/սեփականատեր/

Այասի փողոց, հ.13

բնակելի տուն

Սերգեյ Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող, Այասի փողոցի հ.13 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.26072016-01-0178/ բաժանման հատակագծով առանձնացվող 93.2քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Այասի փողոց, հ.13/9

01063D3KWSJZ

 

3

Վահե Օհանջանյան

Ե. Թադևոսյան փողոց, հ.20 շենք, հ.28

բնակարան

Վահե Օհանջանյանին սեփականության իրավունքով պատկանող, Ե. Թադևոսյան փողոցի հ.20 շենքի հ.28 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.26112024-01-0135, ընդհ. բաժն. 1.52քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 33.54քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Եղ. Թադևոսյան փողոց, հ.20 շենք, բն.28/1

01113XCKDZPG

 

4

Ժորժիկ Պողոսյան

Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, հ.1/750

հողամաս

Ժորժիկ Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի հ.1/750 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.23122024-01-0252/ բաժանման հատակագծով առանձնացվող 200.0քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, հ.1/752

01073SKZ9F2V

 

5

Սուրեն Գասպարյան
/լիազորված անձ/
Նաիրա Երեմյան

Արցախի փողոց, հ.40 և հ.45/1

հողամաս

Նաիրա Երեմյանին սեփականության իրավունքով պատկանող, Արցախի փողոցի հ.40 և հ.45/1 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.14012025-01-0147 և հ.03072024-01-0189/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Արցախի փողոց, հ.45/1

01053SZBW7AQ

 

6

Հեղինե Հովհաննիսյան
/լիազորված անձ/
«ՋԵԹ ՍԵԹ» ՍՊԸ

Հ. Աբելյան փողոց, հ.2/1

տարածք

Հ. Աբելյան փողոցի հ.2/1 շենքի 3965.41քմ մակերեսով հ.141 տարածքի /վկ. հ.16012025-01-0188, ՀՀ կադաստրի կոմիտեի 21.01.2025թ. հ.ԱՏ-21012025-01-1148 տեղեկանք/ բաժանման հատակագծով առանձնացվող 193.6քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Հ. Աբելյան փողոց, հ.2/1 շենք, շինություն հ.141/1

 01013UKZQZ26

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան