Գլխավոր տեղեկություն
Համար
N 27-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.01.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.01.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.01.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 27-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի N 124-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 03517269) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 14-ի «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Կոտայքի մարզ, Կոտայք գյուղում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների երկարաժամկետ և կարճաժամկետ ընտանեկան տիպի խնամք և դաստիարակություն» ծրագրի մասին» N 124-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Գեղամա» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2006 թվականի փետրվարի 23-ին կնքված՝ N 317008 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 5,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Աբովյանի ԳԳՄ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2015 թվականի դեկտեմբերի 11-ին կնքված՝ N 05108135869 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 8,700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01808789) 2024 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված՝ N 10/12/24-3 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 10-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վառելիքի մատակարարում` 5,616,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Յուքոմ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2012 թվականի փետրվարի 1-ին կնքված՝ N 021/01/02/2012 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում` 274,004 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Յուքոմ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2024 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված՝ N 4323446 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետ ծառայությունների մատուցում` 24,999 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Յուքոմ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2024 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված՝ N 3999524 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետ ծառայությունների մատուցում` 79,997 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

7) «Յուքոմ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2024 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված՝ N 3999522 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետ ծառայությունների մատուցում` 79,997 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան


24.01.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ