ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 7-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգրքի 72-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 23.1-րդ կետով.
«23.1) Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա խորհրդի առաջիկա նիստի ընթացքում տալիս է առկա իրավակիրառ պրակտիկայի վերաբերյալ խորհրդատվական բնույթի պաշտոնական պարզաբանումներ.»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2010 թ. դեկտեմբերի 23 Երևան ՀՕ-201-Ն |