ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 84-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1493-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 6-ի N 2400-Ն որոշման հավելվածի 18-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 27-ի «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1493-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «Լուիզա Վարդանյան - Գորիսի պետական համալսարանի կենսաբանության և քիմիայի ամբիոնի վարիչ, քիմ. գիտ. դոկտոր, դոցենտ» բառերը փոխարինել «Լուիզա Վարդանյան - Գորիսի պետական համալսարանի կենսաբանության, քիմիայի և ճարտարագիտության ամբիոնի վարիչ, քիմ. գիտ. դոկտոր, դոցենտ» բառերով,
բ. «Սվետլանա Մանուչարյան - Գորիսի պետական համալսարանի հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկանի ժ/պ, բան. գիտ. թեկնածու» բառերը փոխարինել «Յուրիկ Սաֆարյան - Գորիսի պետական համալսարանի մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆիզմաթ. գիտ. դոկտոր» բառերով,
գ. «Նաիրա Սաֆարյան - Գորիսի պետական համալսարանի արտաքին կապերի և համագործակցության բաժնի ղեկավար» բառերը փոխարինել «Նաիրա Սաֆարյան - Գորիսի պետական համալսարանի արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժնի ղեկավար, օտար լեզուների ամբիոնի դասախոս» բառերով.
2) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «Գուրգեն Մինասյան - Գորիսի պետական համալսարանի բնագիտական և ճարտարագիտական մասնագիտությունների ֆակուլտետի ուսանող» բառերը փոխարինել «Նազելի Ալեքսանյան - Գորիսի պետական համալսարանի բնագիտական և ինժեներատնտեսագիտական մասնագիտությունների ֆակուլտետի ուսանող» բառերով,
բ. «Հայկուշ Արզանյան - Գորիսի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանող» բառերը փոխարինել «Ռուզաննա Նավասարդյան - Գորիսի պետական համալսարանի բնագիտական և ինժեներատնտեսագիտական մասնագիտությունների ֆակուլտետի ուսանող» բառերով,
գ. «Գուրգեն Հարությունյան - Գորիսի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանող» բառերը փոխարինել «Գուրգեն Հարությունյան - Գորիսի պետական համալսարանի բնագիտական և ինժեներատնտեսագիտական մասնագիտությունների ֆակուլտետի ուսանող» բառերով,
դ. «Կարինե Գրիգորյան - Գորիսի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանող» բառերը փոխարինել «Մանե Փանդունց - Գորիսի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանող» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
31.01.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |