Basic information
Number
ՀՕ-310-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (25.10.2023-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2023.10.16-2023.10.29 Պաշտոնական հրապարակման օրը 24.10.2023
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
03.10.2023
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
23.10.2023
Effective date
25.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի հոկտեմբերի 3-ին

 

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Քրեակատարողական ծառայության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-160-Ն օրենքի 11-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 2-րդ կետի՝

ա. «ա» ենթակետը «քրեակատարողական հիմնարկի պետ» բառերից առաջ լրացնել «քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության պետ,» բառերով,

բ. «բ» ենթակետը «քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ» բառերից առաջ լրացնել «քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության պետի տեղակալ,» բառերով.

 2) 1-ին մասի 3-րդ կետի`

ա. «ա» ենթակետը «քրեակատարողական ծառայության գլխավոր մասնագետ,» բառերից հետո լրացնել «քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության ավագ օպերլիազոր, քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության տարածքային բաժնի պետ,» բառերով,

բ. «բ» ենթակետը «քրեակատարողական հիմնարկի բաժնի պետի տեղակալ» բառերից առաջ լրացնել «քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության տարածքային բաժնի պետի տեղակալ, քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության տարածքային բաժանմունքի պետ,» բառերով, իսկ «քրեակատարողական հիմնարկի գլխավոր մասնագետ» բառերից հետո՝ «, քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության օպերլիազոր, քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության տարածքային բաժնի ավագ օպերլիազոր» բառերով.

3) 1-ին մասի 4-րդ կետի «ա» ենթակետը «քրեակատարողական հիմնարկի առաջատար մասնագետ՝» բառերից առաջ լրացնել «քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության տարածքային բաժանմունքի ավագ օպերլիազոր, քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության տարածքային բաժնի օպերլիազոր, քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության տարածքային բաժանմունքի օպերլիազոր,» բառերով, իսկ «քրեակատարողական հիմնարկի առաջատար մասնագետ» բառերից հետո՝ «, քրեակատարողական հիմնարկի առաջին կարգի մասնագետ» բառերով։

 

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում արդարադատության նախարարը անհրաժեշտ փոփոխություններ է կատարում քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների կառուցվածքներում և հաստիքացուցակներում:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2023 թ. հոկտեմբերի 23

Երևան

ՀՕ-310-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հոկտեմբերի 2023 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation