Գլխավոր տեղեկություն
Համար
N 38-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.01.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
27.01.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.01.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 38-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Յուքոմ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00024873) հետ 2011 թվականի օգոստոսի 1-ին կնքված՝ N 098/01/08/2011 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում՝ ամսական 1,090,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 01551651) հետ 2019 թվականի նոյեմբերի 27-ին կնքված՝ N 063/2019 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տվյալների փոխանցման և ինտերնետին համակցման ծառայությունների մատուցում՝ ամսական 390,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 00096001) հետ 2015 թվականի մայիսի 22-ին կնքված՝ N C0746 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում՝ ամսական 308,333 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 00096001) հետ 2019 թվականի հունիսի 4-ին կնքված՝ N 0123405 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում՝ 1,440,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Քրոսս Նեթ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 01834381) հետ 2012 թվականի նոյեմբերի 20-ին կնքված՝ N 5249 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 10,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Արմենլիֆտ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00042942) հետ 2022 թվականի դեկտեմբերի 22-ին կնքված՝ N S022/12-1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 3-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վերելակի տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցում՝ ամսական 65,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

7) «Հայկական Ծրագրեր» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00807555) հետ 2020 թվականի նոյեմբերի 4-ին կնքված՝ N 2020/1104 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում «ՀԾ-Ձեռնարկություն» համակարգչային ծրագրի բազմամասնաճյուղային տարբերակի ձեռքբերում՝ սպասարկման համար՝ ամսական 112,625 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, 35 հատ լիցենզիայի օգտագործման համար՝ ամսական 673,750 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի և 100 հեռախոսային հավելվածի օգտագործման լիցենզիայի համար՝ ամսական 20,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի և 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ծրագրային ընդլայնումների ծառայությունների մատուցում՝ ամսական 50,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

8) «Ար-Մոբիլ» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 01529671) հետ 2024 թվականի դեկտեմբերի 19-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում պահնորդական ծառայությունների մատուցում՝ ամսական 3,840,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

9) «Ար-Մոբիլ» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 01529671) հետ 2024 թվականի դեկտեմբերի 19-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ահազանգման միջոցով պահպանության ծառայությունների մատուցում՝ ամսական 1,388,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

10) «Քաթ Արտ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 03536005) հետ 2024 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աշխատասեղանների և սեղանածածկերի պատրաստման աշխատանքների իրականացում՝ 588,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

11) Մեյլչիմփ ք/օ Դը Ռոքիթ Սայնս Գրուպ, ԷլԷլՍի ընկերության (Ատլանտա, Ջորջիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ) հետ 2024 թվականի դեկտեմբերի 26-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մարքեթինգային ծառայությունների մատուցում՝ ամսական 168.75 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

12) «Գրավիթի» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 02814068) հետ 2024 թվականի դեկտեմբերի 24-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում՝ 10,659,180 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

13) «Գրավիթի» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 02814068) հետ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում՝ 829,284 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

14) «ԷլՇին» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 04229683) հետ 2024 թվականի դեկտեմբերի 4-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գազաֆիկացման հզորացման մոնտաժային աշխատանքների իրականացում՝ 2,550,240 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

27.01.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ