ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 218-Ա |
«23» հունվարի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ 01/50-02-1848-24 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «ՇԻՆ ՊՐՈՋԵՔԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արմեն Սերյոժայի Կարապետյանի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի դիմումը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով`
1. Երևանի քաղաքապետի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 15-ին տրված թիվ 01/50-02-1848-24 շինարարության թույլտվության տեքստում «Հասարակական նշանակության շինության (Բարձր ռիսկայնության օբյեկտ, IV-րդ կատեգորիա)» բառերը փոխարինել «Հասարակական նշանակության շինության (Միջինից բարձր ռիսկայնության օբյեկտ, III-րդ կատեգորիա)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |