ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
«17» հունվար 2025 թ. |
թիվ 03-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 58-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի ««Գրադարանների գործունեության մասին» Ձև 6-գմ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 45-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 58-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերով հաստատված հավելված 1-ը և հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախագահ` |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետությանվիճակագրության պետական խորհրդի 2025 թվականի հունվարի 17-ի թիվ 03-Ն որոշման |
«Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 58-Ն որոշման |
Բաժին 1. Շենքային պայմանները
Ցուցանիշի անվանումը |
Տողիծածկագիրը |
Չափման |
Ընդամենը |
այդ թվում՝ | |
քաղաք |
գյուղ | ||||
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
3 |
Գրադարանների քանակը |
100 | միավոր | |||
Գրադարանի շենքի ընդհանուր մակերեսը |
110 | քառ.մետր | |||
Ընթերցասրահի մակերեսը | 120 | քառ.մետր | |||
Ընթերցասրահի տեղերի քանակը | 130 | միավոր |
Բաժին 2. Գրադարանային հավաքածուն (ֆոնդը) ըստ բովանդակության
միավոր |
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկագիրը |
Ընդամենը |
այդ թվում՝ | |
քաղաք |
գյուղ | |||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
Ընդամենը, այդ թվում՝ ըստ լեզուների |
200 | |||
հայերեն |
200.1 | |||
այլ լեզուներ |
200.2 | |||
Տող 200-ից՝ այդ թվում ըստ բովանդակության |
210 | |||
հասարակական-քաղաքական |
210.1 | |||
բնական գիտություններ, բժշկություն |
210.2 | |||
տեխնիկական, գյուղատնտեսական և տնտեսագիտական |
210.3 | |||
մշակույթ, ֆիզկուլտուրա և սպորտ |
210.4 | |||
հումանիտար գիտություններ, գեղարվեստական գրականություն |
210.5 |
Բաժին 3. Տացքն (սպասարկված գրականություն) ըստ բովանդակության
միավոր |
Ցուցանիշի անվանումը |
Տողի |
Ընդամենը |
այդ թվում՝ | |
քաղաք |
գյուղ | |||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
Ընդամենը, այդ թվում՝ ըստ լեզուների |
300 | |||
հայերեն |
300.1 | |||
այլ լեզուներ |
300.2 | |||
Տող 300-ից՝ այդ թվում ըստ բովանդակության |
310 | |||
հասարակական-քաղաքական |
310.1 | |||
բնական գիտություններ, բժշկություն |
310.2 | |||
տեխնիկական, գյուղատնտեսական և տնտեսագիտական |
310.3 | |||
մշակույթ, ֆիզկուլտուրա և սպորտ |
310.4 | |||
հումանիտար գիտություններ, գեղարվեստական գրականություն |
310.5 |
Բաժին 4. Ընթերցողների թվաքանակն ըստ տարիքի
մարդ |
Ցուցանիշի անվանումը |
Տողի |
Ընթերցողների թվաքանակը |
այդ թվում՝ | |
քաղաքներում |
գյուղերում | |||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
Ընդամենը, այդ թվում՝ | 400 | |||
15 և ցածր |
400.1 | |||
16 - 18 |
400.2 | |||
19 - 25 |
400.3 | |||
26 - 40 |
400.4 | |||
41 - 55 |
400.5 | |||
56 - 63 |
400.6 | |||
64 և բարձր |
400.7 |
Բաժին 4.1. ընթերցողների թվաքանակից՝ կանայք
մարդ |
Ցուցանիշի անվանումը |
Տողի |
Ընթերցողների թվաքանակը |
այդ թվում՝ | |
քաղաքներում |
գյուղերում | |||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
Ընդամենը, այդ թվում՝ | 410 | |||
15 և ցածր |
410.1 | |||
16 - 18 |
410.2 | |||
19 - 25 |
410.3 | |||
26 - 40 |
410.4 | |||
41 - 55 |
410.5 | |||
56 - 63 |
410.6 | |||
64 և բարձր |
410.7 |
Բաժին 5. Հաճախումների և միջոցառումների քանակը
միավոր |
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկա-գիրը |
Հաճախումների քանակը ընդամենը |
այդ թվում՝ |
Միջոցառումների քանակը ընդամենը |
այդ թվում՝ | ||
քաղաք |
գյուղ |
քաղաք |
գյուղ | ||||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Ընդամենը, որից՝ |
500 |
||||||
1-9-րդ դասարանների աշակերտների համար |
500.1 |
Բաժին 6. Գրադարանային աշխատողներ
մարդ |
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկագիրը |
Գրադարանային աշխատողների թվաքանակը |
այդ թվում՝ | |
քաղաքներում |
գյուղերում | |||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
Ընդամենը, այդ թվում ըստ կրթական մակարդակի |
600 |
|||
բարձրագույն մասնագիտական |
600.1 |
|||
միջին մասնագիտական |
600.2 |
|||
միջնակարգ |
600.3 |
Բաժին 6.1. գրադարանային աշխատողներից՝ կանայք
մարդ |
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկագիրը |
Գրադարանային աշխատողների թվաքանակը |
այդ թվում՝ | |
քաղաքներում |
գյուղերում | |||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
Ընդամենը, այդ թվում ըստ կրթական մակարդակի |
610 |
|||
բարձրագույն մասնագիտական |
610.1 |
|||
միջին մասնագիտական |
610.2 |
|||
միջնակարգ |
610.3 |
|
»: |
Հավելված 2 Հայաստանի Հանրապետությանվիճակագրության պետական խորհրդի 2025 թվականի հունվարի 17-ի թիվ 03-Ն որոշման |
«Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 58-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 6-ԳՄ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Գրադարանների գործունեության մասին» Ձև 6-գմ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության համայնքապետարանները՝ համայնքային ենթակայության գրադարանների մասով՝ ամփոփ, ՀՀ կառավարության կողմից հիմնադրված պետական գրադարանները, ինչպես նաև ոչ պետական գրադարանները, որոնք այդ մասին նախապես իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են հաշվետու տարվա համար՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա հունվարի 25-ը:
4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:
5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ
6. «100» ծածկագրով տողի սյուն 1-ում արտացոլվում է գրադարանների քանակը, «110» ծածկագրով տողի սյուն 1-ում արտացոլվում է գրադարանի շենքի ընդհանուր մակերեսը, «120» ծածկագրով տողի սյուն 1-ում արտացոլվում է ընթեցասրահի մակերեսը, իսկ «130» ծածկագրով տողի սյուն 1-ում` գրադարանի տեղերի քանակը:
7. Բաժին 1-ում լրացվում են միայն 2-րդ և 3-րդ սյուները՝ սույն հրահանգի 6-րդ կետի դրույթներին համապատասխան՝ քաղաքների և գյուղերի բաշխվածությամբ:
8. Բաժին 2-ի «200» ծածկագրով տողի սյուն 1-ում արտացոլվում է գրադարանային հավաքածուի (ֆոնդի) ընդհանուր քանակը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ: «200.1» և «200.2» ծածկագրերով տողերի սյուն 1-ում արտացոլվում է գրքային ֆոնդը՝ ըստ լեզուների (հայերեն, այլ լեզուներ), «210»-«210.5» ծածկագրերով տողերի սյուն 1-ում արտացոլվում է գրքային ֆոնդը՝ ըստ բովանդակության:
9. Բաժին 2-ում լրացվում է միայն 2-րդ և 3-րդ սյուները՝ սույն հրահանգի 8-րդ կետի դրույթներին համապատասխան՝ քաղաքների և գյուղերի բաշխվածությամբ:
10. Բաժին 3-ի «300» ծածկագրով տողի սյուն 1-ում արտացոլվում է տացքը՝ (գրադարանի կողմից սպասարկած գրականությունը) հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, «300.1» և «300.2» ծածկագրերով տողի սյուն 1-ում արտացոլվում է տացքը՝ ըստ լեզուների (հայերեն, այլ լեզուներ), «310»-«310.5» ծածկագրերով տողերի սյուն 1-ում արտացոլվում է տացքը՝ ըստ բովանդակության:
11. Բաժին 3-ում լրացվում են միայն 2-րդ և 3-րդ սյուները՝ սույն հրահանգի 10-րդ կետի դրույթներին համապատասխան՝ քաղաքների և գյուղերի բաշխվածությամբ:
12. Բաժին 4-ի «400» ծածկագրով տողի սյուն 1-ում արտացոլվում է ընթերցողների թվաքանակը, «400.1»-«400.7» ծածկագրերով տողերի սյուն 1-ում արտացոլվում է ընթերցողների թվաքանակը՝ տարիքային խմբավորմամբ:
13. Բաժին 4-ում լրացվում են միայն 2-րդ և 3-րդ սյուները՝ սույն հրահանգի 12-րդ կետի դրույթներին համապատասխան՝ քաղաքների և գյուղերի բաշխվածությամբ:
14. Բաժին 4.1-ում ընթերցողների թվաքանակից (Բաժին 4-ից) առանձնացվում է կանանց թվաքանակը և լրացվում է սույն հրահանգի 12-րդ և 13-րդ կետերի դրույթների համապատասխան:
15. Բաժին 5-ի «500» ծածկագրով տողի սյուն 1-ում արտացոլվում է գրադարան հաճախումների քանակը, որից «500.1» ծածկագրով տողի սյուն 1-ում արտացոլվում է 1-9-րդ դասարանների աշակերտներինը, «500» ծածկագրով տողի 4-րդ սյունում միջոցառումների քանակը, որից «500.1» ծածկագրով տողի սյուն 4-ում տարանջատվում է 1-9-րդ դասարանների աշակերտների համար նախատեսված միջոցառումների քանակը:
16. Բաժին 5-ում լրացվում են միայն 2-րդ, 3-րդ, 5-րդ և 6-րդ սյուները՝ սույն հրահանգի 15-րդ կետի դրույթներին համապատասխան՝ քաղաքների և գյուղերի բաշխվածությամբ:
17. Բաժին 6-ի «600» ծածկագրով տողի սյուն 1-ում արտացոլվում է գրադարանային աշխատողների թվաքանակը: «600.1»-«600.3» ծածկագրերով տողերի սյուն 1-ում արտացոլվում է գրադարանային աշխատողների թվաքանակը՝ ըստ կրթական մակարդակի:
18. Բաժին 6-ում լրացվում են միայն 2-րդ և 3-րդ սյուները՝ սույն հրահանգի 17-րդ կետի դրույթներին համապատասխան՝ քաղաքների և գյուղերի բաշխվածությամբ:
19. Բաժին 6.1-ում գրադարանային աշխատողների թվաքանակից (Բաժին 6-ից) առանձնացվում է կանանց թվաքանակը և լրացվում՝ սույն հրահանգի 17-րդ և 18-րդ կետերի դրույթների համապատասխան:»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունվարի 2025 թվական: