ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունվարի 2025 թվականի N 103-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 568-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 568-Ն որոշման (այսուհետ` որոշում) 2-րդ կետը «անվճար» բառից հետո լրացնել «և արտոնյալ» բառերով:
2. Որոշման N 1 հավելվածում`
1) 1-ին կետում «Անպտղության հաղթահարման» բառերը փոխարինել «Անպտուղ զույգերի համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության ծառայություններ» բառերով.
2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման, հետազոտությունների, բուժման և օժանդակ սերմնավորման ծավալներն են՝
1) անպտղության պատճառագիտության ախտորոշում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի N 214-Ն որոշմամբ սահմանված ծավալներով, և բուժում.
2) մինչև օժանդակ սերմնավորումն ու արտամարմնային բեղմնավորումն իրականացվող պարտադիր հետազոտություններ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի N 214-Ն որոշմամբ սահմանված ծավալներով.
3) օժանդակ սերմնավորման կիրառում ամուսնու կամ դոնորական սերմով՝ սերմնավորման փորձեր առավելագույնը 6 դաշտանային ցիկլի ընթացքում.
4) արտամարմնային բեղմնավորման իրականացման մեկ փորձ, հավելյալ սաղմերի ստացման դեպքում 2 կրիոտոպի սառեցում` մինչև 6 ամիս պահպանմամբ.
5) ապասառեցված սաղմերի 2 հավելյալ տեղադրում արգանդի խոռոչ:».
3) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4. Պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում փոխհատուցվում են միայն արտամարմնային բեղմնավորման երկրորդ փորձի հետևյալ ծավալները` մինչ արտամարմնային բեղմնավորումն իրականացվող պարտադիր հետազոտությունները (առաջին փորձի ժամանակ կատարված հետազոտությունների վաղեմության ժամկետը լրանալու դեպքում), արտամարմնային բեղմնավորման երկրորդ փորձի ձվարանների ձվազատման խթանման փուլը և «լյուտեինային փուլին» աջակցումը կամ ձվաբջիջների արտածծումը, բեղմնավորումը, սաղմերի սառեցումը, արգանդի խոռոչ տեղափոխումը, ինչպես նաև ապասառեցված սաղմերի 2 հավելյալ տեղադրումը արգանդի խոռոչ: Արտամարմնային բեղմնավորման երկրորդ փորձի` պետության կողմից չփոխհատուցվող փուլերից յուրաքանչյուրի արժեքը շահառուի կողմից վճարվում է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով փոխհատուցվող բժշկական ծառայությունների գներին համարժեք: Ընդ որում, սույն կետը վերաբերում է նաև մինչև շահառուի կարգավիճակի ձեռքբերումը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտամարմնային բեղմնավորման մեկ փորձ կատարած անձանց:».
4) 5-րդ կետում «պատճառագիտության հետազոտում և բուժում, հետազոտություններ` վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառումից առաջ, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառում» բառերը փոխարինել «պատճառագիտության հետազոտում և բուժում, հետազոտություններ` օժանդակ սերմնավորումից կամ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառումից առաջ, օժանդակ սերմնավորում, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառում» բառերով.
5) 6-րդ կետը «բժշկական օգնությունը և սպասարկումը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև օժանդակ սերմնավորումը» բառերով.
6) 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին և 6.2-րդ կետերով՝
«6.1. Այն դեպքում, եթե սույն որոշմամբ սահմանված շահառուն ունի դոնորական ձվաբջջի կարիք և տվյալ դեպքի շրջանակներում իր ձվարանների խթանումը չի իրականացվել, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կարող է իրականացվել ձվաբջջի դոնորի ձվարանների խթանումը և ձվաբջիջների արտածծումը:
6.2. Սույն հավելվածի 6.1-ին կետով սահմանված դեպքերում ստացված և շահառուի կողմից չօգտագործված դոնորական ձվաբջիջները պահպանվում են բժշկական կազմակերպությունում և կարող են տրամադրվել այլ շահառուի միայն անհատույց, փոխհատուցման ներկայացնելով 2 կրիոտոպի 6 ամսվա սառեցման արժեքը: Ընդ որում, բժշկական կազմակերպության կողմից վերահսկվում է դոնորից ստացված և շահառուի կողմից չօգտագործված դոնորական ձվաբջիջների հաշվառման, պահպանման, անհատույց տրամադրման և փաստաթղթավորման գործընթացը:».
7) 8-րդ կետում «հետազոտման և բուժման» բառերը փոխարինել «հետազոտումը և բուժումը, օժանդակ սերմնավորումը» բառերով.
8) 11.1-ին կետում`
ա. «Սույն որոշման N 1 հավելվածով սահմանված` վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման ծավալներից» բառերը փոխարինել «Սույն հավելվածի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված բժշկական օգնության և սպասարկման ծավալներից» բառերով,
բ. «ծնողները» բառից հետո հանել «, սույն հավելվածի 3-րդ և 4-րդ կետով սահմանված ծավալներով» բառերը.
9) 12-րդ և 22-րդ կետերում «հետազոտման ու բուժման» բառերը փոխարինել «հետազոտման, բուժման, օժանդակ սերմնավորման» բառերով.
10) 14-րդ կետում «Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման բժշկական ցուցումների» բառերը փոխարինել «Օժանդակ սերմնավորման, վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման բժշկական ցուցումների» բառերով.
11) 27-րդ կետում «3-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով» բառերը փոխարինել «3-րդ և 4-րդ կետերով» բառերով.
12) 28-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
13) 29-րդ կետում`
ա. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2) առկա են Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի N 214-Ն որոշման N 2 հավելվածի 6-րդ և 13-րդ կետերով սահմանված օժանդակ սերմնավորման և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման հակացուցումներ.»,
բ. 3-րդ ենթակետում «արհեստական» բառը փոխարինել «արտամարմնային» բառով.
14) N 1 ձևի 1-ին պարբերության 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2) մինչ օժանդակ սերմնավորումը/արտամարմնային բեղմնավորումն իրականացվող պարտադիր հետազոտություններ, օժանդակ սերմնավորում, վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում` ընդգծել/նշել:
(Նշումներ կատարվում են, եթե անպտուղ զույգը նախապես հետազոտված է և առկա է ռեպրոդուկտոլոգի մասնագիտական եզրակացությունը` ցուցված մեթոդի վերաբերյալ/կցվում է դիմումին):».
15) N 2 և N 6 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
16) N 3 ձևում`
ա. 1-ին պարբերության 2-րդ ենթակետում «արհեստական» բառը փոխարինել «օժանդակ» բառով,
բ. 1-ին պարբերության 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3) օժանդակ սերմնավորում ամուսնու կամ դոնորական սերմով (նշել/ ընդգծել).».
17) N 4 ձևի աղյուսակի 1-ին սյունակում «Արհեստական» բառը փոխարինել «Օժանդակ» բառով.
18) N 5 ձևի «1) վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում (մինչ արհեստական սերմնավորումը իրականացվող պարտադիր հետազոտություններ, արհեստական սերմնավորում, ընդգծել/նշել):» նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1) մինչ օժանդակ սերմնավորումը իրականացվող պարտադիր հետազոտություններ, օժանդակ սերմնավորում (ընդգծել/նշել):»:
3. Որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Կ Ա Ր Գ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԵՐԹԱԳՐՄԱՆ».
2) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Սույն կարգով կարգավորվում են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով (պետական պատվերի շրջանակներում) վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման նպատակով բժշկական կազմակերպությունների կողմից շահառուների դիմումների մուտքագրման և հերթագրման ընթացակարգերը:».
3) 2-րդ կետում «Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ» բառերը փոխարինել «Օժանդակ սերմնավորման, վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ» բառերով.
4) 5-րդ կետում «արհեստական սերմնավորում կամ բեղմնավորման» բառերը փոխարինել «օժանդակ սերմնավորման կամ արտամարմնային բեղմնավորման» բառերով.
5) ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
31.01.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 30-ի N 103-Ն որոշման |
«Ձև N 2
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՆՊՏՂՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ, ՊԱՑԻԵՆՏԻՆ (ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻՆ) ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԵԹՈԴՆԵՐԻ/ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
__________________________________________________________________
(բժշկական կազմակերպության անվանումը)
1. Մասնագիտական հանձնաժողովը, մասնակցությամբ հետևյալ մասնագետների (անունները, ազգանունները, հայրանունները)
1) _____________________________________________________________________________
2) _____________________________________________________________________________
3) _____________________________________________________________________________
4) _____________________________________________________________________________
5) _____________________________________________________________________________
2. Ուսումնասիրելով և քննարկելով շահառու (շահառուներ)`
_____________________________________________________________________________ -ի
և ________________________________________________________________________ դիմումը և կից ներկայացված բժշկական փաստաթղթերը, ինչպես նաև առկա հետազոտությունների արդյունքները, հանգեց հետևյալ եզրակացության`
Պացիենտի (ամուսնական զույգի) մոտ ախտորոշվում է
3. Պացիենտի (ամուսնական զույգի) հետագա վարումը`
1) հիմնավորված է և ցուցված են բուժօգնության և սպասարկման հետևյալ ծավալները`
□ անպտղության պատճառագիտության ախտորոշում և բուժում
□ մինչ օժանդակ սերմնավորումը կամ արտամարմնային բեղմնավորումն իրականացվող պարտադիր հետազոտություններ (նշել/ընդգծել)
□ օժանդակ սերմնավորում` ամուսնու սերմով
□ օժանդակ սերմնավորում` դոնորական սերմով (դոնորին փոխհատուցումը` շահառուի կողմից)
□ արտամարմնային բեղմնավորման մեկ փորձի կիրառում` սեփական ձվաբջջով
□ արտամարմնային բեղմնավորման մեկ փորձի կիրառում` դոնորական ձվաբջջով (դոնորին փոխհատուցումը` շահառուի կողմից)
□ արտամարմնային բեղմնավորման 2-րդ փորձի կիրառում` արտոնյալ պայմաններով
□ հավելյալ ստացված սաղմի (սաղմերի) տեղադրում արգանդի խոռոչ:
2) մերժվում է, հետևյալ հիմնավորմամբ՝
ա. առկա է հակացուցում __________________________________________
բ. կիրառվելիք մեթոդի արդյունքում սպասվող դրական ելքի խիստ ցածր մակարդակ (նշել պատճառը/պատճառները).
_____________________________________________________________________________
3) այլ նշումներ ________________________________________________________________
4. Մենք` շահառուներս ծանոթացել ենք մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հետ, տեղեկացված ենք օժանդակ սերմնավորման, վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ մեթոդների արդյունավետության և հնարավոր ելքերի մասին, որի համար ստորագրում ենք (լրացվում է դեպքի ուսումնասիրության արդյունքների ամփոփմանը շահառուի մասնակցության դեպքում).
Կինը _______________________________, Ամուսինը ______________________________
5. Նիստին մասնակից հանձնաժողովի անդամների անունները, ազգանունները, հայրանունները և ստորագրությունները`
1) _____________________________________________________________________________
2) _____________________________________________________________________________
3) _____________________________________________________________________________
4) _____________________________________________________________________________
5) _____________________________________________________________________________
_____ _______________ 20 թ.
Ձև N 6
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՊԱՑԻԵՆՏԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԵԹՈԴՆԵՐԻ/ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
__________________________________________________________________
(բժշկական կազմակերպության անվանումը)
1. Մասնագիտական հանձնաժողովը, մասնակցությամբ հետևյալ մասնագետների (անունները, ազգանունները, հայրանունները)
1) _____________________________________________________________________________
2) _____________________________________________________________________________
3) _____________________________________________________________________________
4) _____________________________________________________________________________
5) _____________________________________________________________________________
2. Ուսումնասիրելով և քննարկելով շահառու`
_____________________________________________________________________________ -ի
և _______________________________________________________________________ դիմումը
և կից ներկայացված բժշկական փաստաթղթերը, ինչպես նաև առկա հետազոտությունների արդյունքները, հանգեց հետևյալ եզրակացության`
1) պացիենտի հետագա վարումը`
□ մինչ արհեստական սերմնավորումը իրականացվող պարտադիր հետազոտություններ
□ օժանդակ սերմնավորում
2) մերժվում է, հետևյալ հիմնավորմամբ՝
ա. առկա է հակացուցում
_______________________________________________________________________
բ. կիրառվելիք մեթոդի արդյունքում սպասվող դրական ելքի խիստ ցածր մակարդակ (նշել պատճառը/պատճառները).
_____________________________________________________________________________
3) այլ նշումներ
_____________________________________________________________________________
3. Ես` շահառուս, ծանոթացել եմ մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հետ, տեղեկացված եմ օժանդակ սերմնավորման, վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ մեթոդների արդյունավետության և հնարավոր ելքերի մասին, որի համար ստորագրում եմ (լրացվում է դեպքի ուսումնասիրության արդյունքների ամփոփմանը շահառուի մասնակցության դեպքում).
Շահառու ___________________________________
4. Նիստին մասնակից հանձնաժողովի անդամների անունները, ազգանունները, հայրանունները և ստորագրությունները`
1) _____________________________________________________________________________
2) _____________________________________________________________________________
3) _____________________________________________________________________________
4) _____________________________________________________________________________
5) _____________________________________________________________________________
_____ _______________ 20 թ.»:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
31.01.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 30-ի N 103-Ն որոշման |
«Ձև
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ*
ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ, ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ
Դիմելու օրը, ամիսը, տարե-թիվը |
Կնոջ անունը, ազգա-նունը, հայր-անունը |
Ամուսնու անունը, ազգ-անունը, հայր-անունը |
Բնա-կության վայրը (մարզ, գյուղ/ |
Գրանց-ման վայրը (մարզ, գյուղ/ քաղաք, շենք, բն./ |
Շահառուի ներկա-յացրած փաստա-թղթերի համապա-տասխա-նությունը սահ-մանված հիմնական լրացուցիչ պահանջ-ներին (թվարկել հիմքերը) |
Դիմումը մերժվել է (նշել պատ-ճառը) |
Տրվել է ուղեգիր (նշել հա-մարը) |
Անպտղության հետազոտման և բուժման, մինչ օժանդակ սերմնավորումն ու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառումը իրականացվող հետազոտությունների, օժանդակ սերմնավորման, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման մասին |
Հղիա-ցել է այո/ոչ |
Ծննդա-բերել է (նշել կենդա-նածին է այո/ոչ) | |||||
անպտղու-թյան պատճա-ռագիտու-թյան հետա-զոտում և բուժում |
մինչ օժան-դակ սերմ-նավո-րումն իրա-կանաց-վող հետա-զոտութ-յուններ |
մինչ վեր-արտադ-րողա-կանութ-յան օժան-դակ տեխ-նոլո-գիաների կիրա-ռումն իրա-կանաց-վող հետա-զոտութ-յուններ |
օժան-դակ սերմնա վորում |
արտա-մարմ-նային բեղմնա-վորման փորձ |
հավել-յալ ստաց-ված և սա-ռեցրած սաղմի տեղա-դրում | ||||||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
* Նախատեսված է բժշկական կազմակերպության կողմից դեպքերի գրանցման, հաշվառման և վարման արդյունքում ստացված տվյալների արձանագրման համար: »:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
31.01.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հունվարի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|