Գլխավոր տեղեկություն
Համար
N 22-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.01.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.01.20-2025.02.02 Պաշտոնական հրապարակման օրը 30.01.2025
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
29.01.2025
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.01.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.01.2025

600.0022.29.01.25

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

29 հունվարի 2025 թվականի

N 22-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի N 358-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 517-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 107-րդ կետի՝

1) 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) «6 (10) կՎ լարման այն Սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում՝

ա. իրենց որևէ 6 (10) կՎ լարման Առևտրային հաշվառքի սարքով ունեցել են 1 մլն կՎտժ և ավելի սպառում՝ տվյալ հաշվառման կետի մասով՝ մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը,

բ. իրենց 6 (10) կՎ լարման բոլոր՝ 12 հազար կՎտժ սպառումը գերազանցող Առևտրային հաշվառքի սարքերով ունեցել են 1 մլն կՎտժ և ավելի սպառում՝ մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը,».

2) 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) այն սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց բոլոր՝ 12 հազար կՎտժ սպառումը գերազանցող Առևտրային հաշվառքի սարքերով՝ անկախ լարման մակարդակից, ունեցել են 1 մլն կՎտժ և ավելի սպառում՝ մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ`

Մ. Մեսրոպյան

 

29 հունվարի 2025 թ.
ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունվարի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան