Basic information
Number
N 1816-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (30.10.2023-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2023.10.16-2023.10.29 Պաշտոնական հրապարակման օրը 20.10.2023
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
19.10.2023
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
20.10.2023
Effective date
30.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հոկտեմբերի 2023 թվականի N 1816-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1192-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 3-ի «Հետախուզվող տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1192-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները`

1) հավելվածի 1-ին կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը.

2) հավելվածի 15-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը» բառերով, «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` Հայաստանի Հանրապետության ոստիկանություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերով, «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

20.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հոկտեմբերի 2023 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation