ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 737-Ա
«ՖՈՔԸՍ ՕՆ ՉԻԼԴՐԵՆ ՆԱՈՒ, ԻՆԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՀՃԱԿԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 12,500,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանի Հանրապետության համայնքներում Լեռնային Ղարաբաղից տեղափոխված բնակչությանը մահճակալների տրամադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ՝ 00130776) «Վարդանյան» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 04427644) 2023 թվականի հոկտեմբերի 2-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մահճակալների պատրաստման աշխատանքների իրականացում՝ 12,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին՝ նշված ծրագիրն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
| Հայաստանի Հանրապետության | Տ. Խաչատրյան | 
| 
 Երևան | 
| 20.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
| 
 | Հավելված ՀՀ փոխվարչապետի N 737-Ա որոշման | 
ԾՐԱԳԻՐ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՀՃԱԿԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ»
| 1. | Ծրագրի նպատակը | Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստանի Հանրապետության համայնքներում բնակվող անձանց ծալովի մահճակալների տրամադրում սոցիալական աջակցության նպատակով | 
| 2. | Ծրագրի բարեգործական որակման նպատակը | Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: | 
| 3. | Բարեգործը | «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» բարեգործական կազմակերպություն, 6850 Քենդի պողոտա, սենյակ 102, Ռեսեդա, Կալիֆոռնիա 91355, Լոս Անջելես | 
| 4. | Ծրագրի կատարողը | «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ, քաղ. Երևան, Վիկտոր Համբարձումյան փողոց 2-րդ շենք, 37 բնակարան, ՀՎՀՀ՝ 00130776 | 
| 5. | Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը | Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ՝ Մասիս, Արտաշատ, Արմավիրի մարզ՝ Արմավիր, Գեղարքունիքի մարզ՝ Մարտունի, Վարդենիս, Կոտայքի մարզ՝ Հրազդան, Վայոց Ձորի մարզ՝ Արենի խոշորացված համայնքներ, բնագավառը՝ սոցիալական | 
| 6. | Ծրագրի բյուջեն | 12,500,000 դրամ | 
| 7. | Բարեգործությունն ստացողը | Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ՝ Մասիսի, Արտաշատի, Արմավիրի մարզ՝ Արմավիրի, Գեղարքունիքի մարզ՝ Մարտունիի, Վարդենիսի, Կոտայքի մարզ՝ Հրազդանի, Վայոց ձորի մարզ՝ Արենի խոշորացված համայնքների համայնքապետարաններ | 
| 8. | Ծրագրի իրականացման տևողությունը | 03.11.2023 թվական – 30.11.2023 թվական | 
| 9. | Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը | 1․ Ծալովի մահճակալների պատվիրում և պատրաստում՝ 7,500,000 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել սկսած 03․11․2023 թվականից մինչև 11․11․2023 թվականը: 2․ Կահույքի մատակարարում և տեղադրում՝ 5,000,000 դրամի չափով, սկսած 12.11.2023 թվականից մինչև 30.11.2023 թվականը: | 
| 10. | Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը | Շարժական ծալովի մահճակալ ներքնակով-500 հատ-12,500,000 դրամ | 
| 11. | Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը | Կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում: | 
| 12. | Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ | Համագործակցություն է նախատեսվում տեղական ինքնակառավարման մարմինների հետ: | 
| 13. | Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը | Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: | 
| Հայաստանի Հանրապետության | Տ. Խաչատրյան | 
| 20.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |