ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ՀՈՒՆՎԱՐԻ 2025 թվականի N 3-Ն
ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 243-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Նաիրի համայնքի հաշվարկային հաշվում առկա մնացորդը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է`
Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի «Նաիրի համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 243-Ն որոշումը շարադրել նոր հետևյալ խմբագրությամբ.
«Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Նաիրի համայնքի 2025 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածներ 1-6-ի:»:
Կողմ -18
ԱԶԻԶՅԱՆ ԱՇՈՏ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԳԵՎՈՐԳ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
Համայնքի ղեկավար` |
ՆՈՐԱՅՐ Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հունվարի 2025 թվական: