Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-8-Ն-3
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.01.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.01.20-2025.02.02 Պաշտոնական հրապարակման օրը 29.01.2025
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.01.2025
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.01.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.01.2025

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

ԲԴԽ-8-Ն-3

2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի ԹԻՎ ԲԴԽ-81-Ն-32 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի օգոստոսի 26-ի «Դատավորի գործունեության գնահատման կարգը և ժամկետները, գնահատման համար անհրաժեշտ տվյալների հավաքման կարգը, մեթոդաբանությունը, սանդղակները և գնահատման թերթի ձևը սահմանելու և Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 10-ի թիվ ԲԴԽ-53-Ն-9 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ ԲԴԽ-81-Ն-32 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը․

1) Որոշման 3-րդ հավելվածի «Մեթոդաբանություն դատավորի գործունեության գնահատման» վերտառությամբ աղյուսակի «1. Դատավորի աշխատանքի որակ և արհեստավարժություն» գլխի «1.1 Դատական ակտը հիմնավորելու կարողությունը» բաժինը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

 

2025 թ. հունվարի 23

ք. Երևան

 

 

Հավելված

Բարձրագույն դատական խորհրդի

2025 թվականի հունվարի 23-ի

թիվ ԲԴԽ-8-Ն-3 որոշման

 

«ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

1. ԴԱՏԱՎՈՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՐԱԿ ԵՎ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ (առավելագույն միավորը՝ 50)

1.1. Դատական ակտը հիմնավորելու կարողությունը (առավելագույն միավորը՝ 20)

 

Ցուցիչ

Մեթոդ

Միավոր

Փաստաթղթավորված տվյալների շրջանակ

1.

Գործում առկա ապացույցների հիման վրա փաստերը հաստատելու կարողություն (առավելագույն միավորը՝ 10)

Գնահատման ենթարկվող 10 ակտերից 9-ը թիվ 1 ցուցիչով սահմանված պահանջները բավարարելու դեպքում գնահատվում է․

10

Միջանկյալ և եզրափակիչ դատական ակտեր

Գնահատման ենթարկվող 10 ակտերից

2-ը թիվ 1 ցուցիչով սահմանված պահանջները չբավարարելու դեպքում առավելագույն 10 միավորից հանվում է 4 միավոր, ընդհանուրը գնահատվում է․

 

 

6

3-5-ի դեպքում հանվում է 7 միավոր, ընդհանուրը գնահատվում է․

 

 

3

6-ը և ավելիի դեպքում հանվում է 10 միավոր, ընդհանուրը գնահատվում է․

 

 

0

2.

Փաստերի և իրավունքի, դրանց համադրման վերաբերյալ ինքնուրույն վերլուծության կարողություն (առավելագույն միավորը՝ 10)

Գնահատման ենթարկվող 10 ակտերից 9-ը թիվ 2 ցուցիչով սահմանված պահանջները բավարարելու դեպքում գնահատվում է․

 

10

Միջանկյալ և եզրափակիչ դատական ակտեր

Գնահատման ենթարկվող 10 ակտերից

2-ը թիվ 2 ցուցիչով սահմանված պահանջները չբավարարելու դեպքում առավելագույն 10 միավորից հանվում է 4 միավոր, ընդհանուրը գնահատվում է․

 

 

6

3-5-ի դեպքում հանվում է 7 միավոր, ընդհանուրը գնահատվում է․

3

6-ը և ավելիի դեպքում հանվում է 10 միավոր, ընդհանուրը գնահատվում է․

 

0

3.

Դատական ակտի ծանրաբեռնումը ակնհայտ ոչ վերաբերելի հղումներով

Յուրաքանչյուր գնահատման ենթարկվող ակտի համար հանվում է առավելագույն 20 միավորից

0,1

Միջանկյալ և եզրափակիչ դատական ակտեր

4.

Մեղադրանքի սահմաններից, հայցի առարկայի շրջանակից, վերաքննիչ բողոքի հիմքերից առերևույթ դուրս գալը

Գնահատման ենթարկվող ակտից ցուցիչ 4-ի պահանջներին բավարարելու դեպքում առավելագույն 20 միավորից հանվում է՝

1-3-ի դեպքում՝

4-5-ի դեպքում՝

6 և ավելիի դեպքում՝

 

 

 

 

 

 

3

5

10

Եզրափակիչ դատական ակտ,

Մեղադրական եզրակացություն, հայցադիմում, վերաքննիչ բողոք

5.

Դատական ակտի պատճառաբանական մասի և եզրափակիչ մասի միջև պատճառահետևանքային կապի բացակայությունը

Գնահատման ենթարկվող ակտից ցուցիչ 5-ի պահանջներին բավարարելու դեպքում առավելագույն 20 միավորից հանվում է՝

1-3-ի դեպքում՝

4-5-ի դեպքում՝

6 և ավելիի դեպքում՝

 

 

 

 

 

 

3

5

10

Միջանկյալ և եզրափակիչ դատական ակտեր

»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հունվարի 2025 թվական: