Գլխավոր տեղեկություն
Համար
N 69-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.01.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.01.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.01.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունվարի 2025 թվականի N 69-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող՝ Առինջ գյուղի Պ․ Դուրյան թաղամասի 6-րդ փողոց 51/1, 51, 49, 41, 35, 48, 50, 40, 45, 49/1, 37, 8-րդ փող․, 13, 5-րդ փող․, 19, 7-րդ փող․, 36, 44, 30, 24, 35/1, 35, 28/1, 28, 37, 40/2, 42/1, 27/1, 27, 40 հողամասի արտաքին ջրագիծը 1848․9 գծմ, d=75 մմ, պոմպակայանը 6․9 քառ. մետր մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 03042024-07-0064) և պոմպակայանի սարքավորումները՝ 9786200 դրամ շուկայական արժեքով՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքման, նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից բխող գույքային իրավունքի պետական գրանցման աշխատանքները և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի միջոցների հաշվին.

2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո եռամսյա ժամկետում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համաձայնագիր՝ 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով և իրականացնել գույքերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանն ապահովել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

23.01.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

հունվարի 23-ի N 69-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՌԻՆՋ ԳՅՈՒՂԻ Պ․ ԴՈՒՐՅԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ ԱՐՏԱՔԻՆ ՋՐԱԳԾԻ, ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

Միավորի շուկայական արժեքը

(դրամ)

Ընդհանուր շուկայական արժեքը

(դրամ)

1․

Պոլիէթիլենային կցորդիչ de25*3/4

հատ

54

1950

105300

2․

Պոլիէթիլենային կցորդիչ de32

հատ

2

2100

4200

3․

Գնդային փական Փ1/2

հատ

27

3400

91800

4․

Գնդային փական Փ3/4

հատ

1

4500

4500

5․

Ե/բ ջրաչափական հոր

հատ

28

30000

840000

6․

Ջրաչափ Փ1/2

հատ

27

17200

464400

7․

Ջրաչափ Փ3/4

հատ

1

19500

19500

8․

Կեղտորսիչ Փ1/2

հատ

27

4000

108000

9․

Կեղտորսիչ Փ3/4

հատ

1

5300

5300

10․

Հետադարձ փական 1/2

հատ

27

3100

83700

11․

Հետադարձ փական 3/4

հատ

1

4000

4000

12․

Գոտի միացում de63*1/2

հատ

26

1000

26000

13․

Գոտի միացում de63*3/4

հատ

1

1000

1000

14․

Անցում de63*25

գծմ

1

2900

2900

15․

Փրփրապլաստե ջերմամեկուսիչ de32

քառ. մ

84

250

21000

16․

Փրփրապլաստե ջերմամեկուսիչ

սալիկ կափարիչ 100մմ

հատ

5

500

2500

17․

Պոլիէթիլենե արտուղղում de75*900

հատ

4

6500

26000

18․

Պոլիէթիլենե եռաբաշխիչ de75*75

հատ

1

4500

4500

19․

Պոլիէթիլենե եռաբաշխիչ de75*63

հատ

1

4300

4300

20․

Պոլիէթիլենե անցում 75*de63

հատ

2

7500

15000

21․

Կցորդիչ ձգովի de75

հատ

11

1700

18700

22․

Կցորդիչ ձգովի de63

հատ

10

1400

14000

23․

Կցորդիչ ձգովի de25

հատ

4

800

3200

24․

Պողպատե ազատ կցաշուրթ de=75մմ

(միացման կետում)

հատ

1

11200

11200

25․

Պողպատե եռակցվող կցաշուրթ

de=76մմ (միացման կետում)

հատ

1

15000

15000

26․

Պոլիէթիլենային միջադիր de75

(միացման կետում)

հատ

3

6500

19500

27․

Սողնակ de=65մմ 1MPa (միացման

կետում)

հատ

1

7000

7000

28․

Ցանցավոր զտիչ de=65մմ 1MPa

(միացման կետում)

հատ

1

12000

12000

29․

Պոլիէթիլենային խցափակիչ de63

գծմ

3

2500

7500

30․

Պողպատե խողովակ Փ76*3

գծմ

2

3600

7200

31․

Պողպատե պատյան-խողովակ

Փ108*4

հատ

31

12000

372000

32․

Հավաքովի ե/բ օղակներ KC 10-9

(միացման կետում)

հատ

1

55000

55000

33․

Հավաքովի ե/բ օղակներ KC 10-6

(միացման կետում)

հատ

1

52000

52000

34․

Հավաքովի ե/բ ծածկի սալ ПП- 10 T տիպի թուջե մտոցով (միացման

կետում)

հատ

1

135000

135000

35․

Հավաքովի ե/բ հիմքի սալ ПH- 10

(միացման կետում)

հատ

1

76000

76000

36․

Մետաղական անկյունակ L50*5

L=1800

հատ

12

8100

97200

37․

Մետաղական անկյունակ L50*5

L=150

հատ

36

800

28800

38․

Մետաղական ամրան Փ18 Al L=480

հատ

30

5700

171000

39․

Պոմպակայան կենտրոնախույս CB-

2CP40/180A

հատ

1

2000000

2000000

40․

Պոմպ ջրի Grundfos Պոմպ 1. Պոմպ 2.

հավաքածու

1

4500000

4500000

41․

Պոմպակայանի տարածք

քառ. մ

6․9

350000

350000

 

Ընդամենը

     

9 786 200

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

23.01.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ