ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունվարի 2025 թվականի N 07-Ն
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻ ՏԱՐԵՍԿԶԲԻ ԱԶԱՏ ՄՆԱՑՈՐԴԸ ԲՅՈՒՋԵԻ ՖՈՆԴԱՅԻՆ ՄԱՍ ՈՒՂՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով և 5-րդ մասի բ) կետով.
Հրազդան համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հրազդան համայնքի 2025 թվականի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդը՝ 243 146 285.40 (երկու հարյուր քառասուներեք միլիոն հարյուր քառասունվեց հազար երկու հարյուր ութսունհինգ դրամ քառասուն լումա) դրամ գումարը համայնքի ղեկավարի առաջարկությամբ ուղղել համայնքի բյուջեի ֆոնդային մաս՝ համայնքի բյուջեի 2025 թվականի կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը:
Վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդը հաստատել 0 դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:
Համայնքի ղեկավար` |
Ս. Միքայելյան |
14 հունվարի 2025 թ. ք. Հրազդան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունվարի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|