ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2024 թվականի N 143-Ն
2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8, 9, 10, 11, 12, 13, 14-րդ հոդվածներով և «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 5-րդ և 14-րդ հոդվածներով, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է.
1. 2025 թվականի համար Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքում սահմանել տեղական տուրքերի տեսակներն ու դրույքաչափերը` համաձայն N 1 հավելվածի:
2. 2025 թվականի համար Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքում սահմանել տեղական վճարների տեսակներն ու դրույքաչափերը` համաձայն N 2 հավելվածի:
3. Փամբակ համայնքի բնակավայրերի համար սույն որոշման N 1 հավելվածի` տեղական տուրքերի 6, 7, 9, 10, 11, 12, 13, 16, 17, 20-րդ կետերի և 18-րդ կետի 2-րդ ենթակետի օրենքով սահմանված դրույքաչափերի վերին սանդղակների վրա կիրառվել է 0.5 գործակից:
4․ Փամբակ համայնքի Մարգահովիտ, Բազում, Արջուտ բնակավայրերի համար սույն որոշման N 1 հավելվածի` տեղական տուրքերի 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետում օրենքով սահմանված դրույքաչափերի վերին սանդղակների վրա ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված՝ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականությանը համապատասխան կիրառվել է 2 գործակից:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ -10 ԱՆԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԱՆՏԻՆՅԱՆ ԱՇՈՏ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԷՄՄԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍԵՎԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳՐԻԳՈՐ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱԻՐԱ ՄԱՐԱՆԴՅԱՆ ՍԱՍՈՒՆ ՍՐԱՊՅԱՆ ԱՐՇԱԿ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ |
Հավելված N 1 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 143-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
/Փամբակ համայնքի Ազնվաձոր, Անտառամուտ, Արջուտ, Բազում, Դեբետ, Եղեգնուտ, Լեռնապատ, Լեռնաջուր, Ձորագետ, Ձորագյուղ, Մարգահովիտ, Վահագնի, Վահագնաձոր, Փամբակ և Քարաբերդ գյուղական բնակավայրերի/
Հ/Հ |
Տեղական տուրքերի անվանումը |
Սահմանված դրույքաչափերը /ՀՀ դրամ/ |
1. |
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության /տեղադրման/ /բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի/ թույլտվության համար. |
|
1) |
Հիմնական շենքերի և շինությունների համար` |
|
ա․ |
մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների համար |
15000 /տասնհինգ հազար/ |
բ․ |
մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար |
15000 /տասնհինգ հազար/ |
2) |
Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված՝ սահմանամերձ բնակավայրերից տարբերվող բնակավայրերի տարածքում կառուցվող շենքերի և շինությունների (այդ թվում՝ հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների) համար` |
-- |
ա. |
200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ |
|
- |
Մարգահովիտ, Բազում, Արջուտ բնակավայրերի համար |
60000 /վաթսուն հազար/ |
- |
Լեռնապատ, Փամբակ, Ձորագյուղ, Ձորագետ, Ազնվաձոր, Վահագնի, Դեբետ, Եղեգնուտ, Վահագնաձոր, Քարաբերդ, Անտառամուտ, Լեռնաջուր բնակավայրերի համար՝ |
30000 /երեսուն հազար/ |
բ. |
501-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար |
|
- |
Մարգահովիտ, Բազում, Արջուտ բնակավայրերի համար |
200000 /երկու հարյուր հազար/ |
- |
Լեռնապատ, Փամբակ, Ձորագյուղ, Ձորագետ, Ազնվաձոր, Վահագնի, Դեբետ, Եղեգնուտ, Վահագնաձոր, Քարաբերդ, Անտառամուտ, Լեռնաջուր բնակավայրերի համար՝ |
100000 /հարյուր հազար/ |
գ. |
1001-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ |
|
- |
Մարգահովիտ, Բազում, Արջուտ բնակավայրերի համար |
400000 /չորս հարյուր հազար/ |
- |
Լեռնապատ, Փամբակ, Ձորագյուղ, Ձորագետ, Ազնվաձոր, Վահագնի, Դեբետ, Եղեգնուտ, Վահագնաձոր, Քարաբերդ, Անտառամուտ, Լեռնաջուր բնակավայրերի համար՝ |
200000 /երկու հարյուր հազար/ |
դ. |
3001-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ |
մեկ միլիոն դրամի և 3000 քառակուսի մետրը գերազանցող մինչև յուրաքանչյուր 3000 քառակուսի մետրի համար մեկ միլիոն դրամի հանրագումարի ու շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը |
3) |
Ոչ հիմնական շենքերի և շինությունների համար` |
-- |
ա. |
մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` |
|
- |
Մարգահովիտ, Բազում, Արջուտ բնակավայրերի համար |
10000 /տաս հազար/ |
- |
Լեռնապատ, Փամբակ, Ձորագյուղ, Ձորագետ, Ազնվաձոր, Վահագնի, Դեբետ, Եղեգնուտ, Վահագնաձոր, Քարաբերդ, Անտառամուտ, Լեռնաջուր բնակավայրերի համար՝ |
5000 /հին հազար/ |
բ. |
20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ |
|
- |
Մարգահովիտ, Բազում, Արջուտ բնակավայրերի համար |
20000 /քսան հազար/ |
- |
Լեռնապատ, Փամբակ, Ձորագյուղ, Ձորագետ, Ազնվաձոր, Վահագնի, Դեբետ, Եղեգնուտ, Վահագնաձոր, Քարաբերդ, Անտառամուտ, Լեռնաջուր բնակավայրերի համար՝ |
10000 /տաս հազար/ |
2. |
համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով՝ |
|
1) |
Չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն` |
3000 /երեք հազար/ |
2) |
Բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, և, բացի սույն կետի 1) ենթակետով սահմանված դրույքաչափից, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին մասով սահմանված նորմերը և դրույքաչափերը` շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով․ |
|
3) |
Նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, սույն օրենքի իմաստով այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հավելվածի 1-ին մասով սահմանված նորմերը և դրույքաչափերը. |
|
3. |
Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար` |
5000 /հինգ հազար/ |
4. |
Համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ |
200000 /երկու հարյուր հազար/ |
1) |
համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ |
200000 /երկու հարյուր հազար/ |
2) |
համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ |
200000 /երկուհարյուր հազար/ |
5. |
ՀՀ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար` օրացուցային տարվա համար |
100000 /մեկ հարյուր հազար/ |
1) |
ՀՀ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվության համար` օրացուցային տարվա համարը |
100000 /մեկ հարյուր հազար/ |
2) |
ՀՀ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերի տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության համար` օրացուցային տարվա համար` |
100000 /մեկ հարյուր հազար/ |
6. |
համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ |
30000 /երեսուն հազար/ |
7. |
ՀՀ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերի տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսվարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար` օրացուցային տարվա համար` |
10000 /տաս հազար/ |
8. |
Համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար` |
50000 /հիսուն հազար/ |
9. |
Համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար` |
|
1) |
Ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար` |
|
ա. |
մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` |
5000,5 /հինգ հազար դրամ հիսուն լումա/ |
բ. |
26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` |
6500,5 /վեց հազար հինգ հարյուր դրամ հիսուն լումա/ |
գ. |
50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` |
10000,5 /տաս հազար դրամ հիսուն լումա/ |
դ. |
100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` |
12500,5 /տասներկու հազար հինգ հարյուր դրամ հիսուն լումա/ |
ե. |
200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` |
22500,5 /քսաներկու հազար հինգ հարյուր դրամ հիսուն լումա/ |
զ. |
500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` |
50500,5 /հիսուն հազար հինգ հարյուր դրամ հիսուն լումա/ |
2) |
Օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար` |
|
ա. |
մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` |
5000,5 /հինգ հազար դրամ հիսուն լումա/ |
բ. |
26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` |
6500,5 /վեց հազար հինգ հարյուր դրամ հիսուն լումա/ |
գ. |
50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` |
10000,5 /տաս հազար դրամ հիսուն լումա/ |
դ. |
100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` |
12500,5 /տասներկու հազար հինգ հարյուր դրամ հիսուն լումա/ |
ե. |
200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` |
22500,5 /քսաներկու հազար հինգ հարյուր դրամ հիսուն լումա/ |
զ. |
500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` |
50500,5 /հիսուն հազար հինգ հարյուր դրամ հիսուն լումա/ |
10. |
Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված` բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար` յուրաքանչյուր օրվա համար` մեկ քառակուսի մետրի համար` |
175 /մեկ հարյուր յոթանասունհինգ / |
11. |
Համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին /սաունաներին/ ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար` |
|
1) |
Առևտրի օբյեկտների համար |
25000 /քսանհինգ հազար/ |
2) |
Հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար |
50000 /հիսուն հազար/ |
3) |
Բաղնիքների /սաունաների/ համար |
250000 /երկու հարյուր հիսուն հազար/ |
4) |
Խաղատների համար |
500000 /հինգ հարյուր հազար/ |
5) |
Շահումով խաղերի համար |
250000 /երկու հարյուր հիսուն հազար/ |
6) |
Վիճակախաղերի համար |
75000 /յոթանասունհինգ հազար/ |
12. |
Համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման (համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կանոններին համապատասխան)՝ տնտեսավարողի գործունեության համար առանձնացված յուրաքանչյուր վայրում հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանել՝ |
|
1) |
Հիմնական շինությունների ներսում` |
|
ա. |
մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար` |
2500,5 /երկու հազար հինգ հարյուր դրամ հիսուն լումա/ |
բ. |
26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար` |
5000,5 /հինգ հազար դրամ հիսուն լումա/ |
գ. |
50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար` |
7500,5 /յոթ հազար հինգ հարյուր դրամ հիսուն լումա / |
դ. |
100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար` |
10000,5 /տաս հազար դրամ հիսուն լումա/ |
ե. |
200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար` |
15000,5 /տասնհինգ հազար դրամ հիսուն լումա/ |
զ. |
500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար` |
25000,5 /քսանհինգ հազար դրամ հիսուն լումա/ |
2) |
Ոչ հիմնական շինությունների ներսում` |
|
ա. |
մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար` |
500,5 /հինգ հարյուր դրամ հիսուն լումա/ |
բ. |
26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար` |
1000,5 /հազար դրամ հիսուն լումա/ |
գ. |
50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար` |
2000,5 /երկու հազար դրամ հիսուն լումա/ |
դ. |
100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար` |
4000,5 /չորս հազար դրամ հիսուն լումա/ |
ե. |
200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար` |
7500,5 /յոթ հազար հինգ հարյուր դրամ հիսուն լումա/ |
զ. |
500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար` |
12500,5 /տասներկու հազար հինգ հարյուր դրամ հիսուն լումա/ |
13. |
Ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան` համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների, յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի համար` |
-- |
1) |
Ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` |
1000 /մեկ հազար/ |
2) |
Թունդ ալկոհոլային /սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս/ արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` |
1750 /մեկ հազար յոթ հարյուր հիսուն/ |
3) |
Սոցիալական գովազդի համար |
0 դրամ |
4) |
Այլ արտաքին գովազդի համար |
750 /յոթ հարյուր հիսուն/ |
5) |
Դատարկ գովազդային վահանակների համար՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված սահմանված տուրքի 25%֊ի չափով |
187,5 /մեկ հարյուր ութսունյոթ դրամ հիսուն լումա/ |
6) |
Եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը` համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 10 %-ի չափով. |
75 /յոթանասունհինգ/ |
14. |
Փամբակ համայնքի կամ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի խորհրդանիշերը /զինանշանը, անվանումը/, որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն տրամադրելու համար` օրացուցային տարվա համար` |
100000 /մեկ հարյուր հազար/ |
15. |
Համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների` միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար` օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար` |
10000 /տաս հազար/ |
16. |
Համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և /կամ/ մատուցման թույլտվության համար` օրացուցային տարվա համար` |
250000 /երկու հարյուր հիսուն հազար/ |
17. |
Համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար` օրացուցային տարվա համար` |
-- |
1) |
3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` |
1250000/մեկ միլիոն երկու հարյուր հիսուն հազար/ |
2) |
5 հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` |
2500000 /երկու միլիոն հինգ հարյուր հազար/ |
3) |
7 հա-ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` |
3500000 /երեք միլիոն հինգ հարյուր հազար/ |
4) |
10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար` |
5000000 /հինգ միլիոն/ |
18. |
Համայնքի տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար` |
|
1) |
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 15.2-րդ հոդվածով սահմանված սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների (բացառությամբ հեստապարային ակումբների) համար՝ օրացուցային տարվա համար` |
20000 /քսան հազար/ |
2) |
Հեստապարային ակումբի համար` օրացուցային տարվա համար` |
150000 /մեկ հարյուր հիսուն հազար/ |
19 |
Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման թույլտվության համար՝ յուրաքանչյուր ամսվա համար՝ |
20000 /քսան հազար/ |
20 |
Համայնքի տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց` տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային /մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ/ և ձմեռային /նոյեմբերի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ/ սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար` մեկ քառակուսի մետրի համար` |
5000 /հինգ հազար/ |
ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Ս. ԿՈՍՏԱՆԴՅԱՆ |
Հավելված N 2 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 143-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
/Փամբակ համայնքի Ազնվաձոր, Անտառամուտ, Արջուտ, Բազում, Դեբետ, Եղեգնուտ, Լեռնապատ, Լեռնաջուր, Ձորագետ, Ձորագյուղ, Մարգահովիտ, Վահագնի, Վահագնաձոր, Փամբակ և Քարաբերդ գյուղական բնակավայրերի/
Հ/Հ |
Տեղական վճարների անվանումը |
Սահմանված դրույքաչափերը /ՀՀ դրամ/ |
1. |
Համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկական պայմաններ մշակելու և հաստատելու համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` Մինչև 100-500 քմ Մինչև 500-1000 քմ 1000 քմ և ավելի |
5000 10000 15000 |
2. |
Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների /այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը/ կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` Մինչև 100-500 քմ Մինչև 500-1000 քմ 1000 քմ և ավելի |
5000 10000 15000 |
3. |
Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` Մինչև 500 քմ 500-1000 քմ 1000 քմ և ավելի |
5000 10000 15000 |
4. |
Համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ փաստաթղթերի /փաթեթի/ նախապատրաստման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` Մինչև 1000 քմ 1000 քմ և ավելի |
3000 5000 |
5. |
Համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` |
5000 |
6. |
Համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին /վերնիսաժներին/ մասնակցելու համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` |
3000 |
7. |
Համայնքի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքներ կազմակերպելու համար աղբահանության վճար` |
|
1) |
Բնակելի նպատակային նշանակության շենքերում և /կամ/ շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար աղբահանության վճար` ըստ հաշվառված անձանց քանակի` համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և /կամ/ բնակվող յուրաքանչյուր բնակչի համար` ամսական` |
100 |
2) |
Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և /կամ/ շինություններում աղբահանության վճարը` ըստ շինության ընդհանուր մակերեսի` |
|
ա. |
Առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` |
70 |
բ. |
Հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների /ավտոկայանների, երկաթուղային կայարանների/, հանգստյան տների, բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեղված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` |
30 |
գ. |
Վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` |
20 |
դ. |
Գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` |
5 |
Իսկ զորանոցների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` |
8 | |
ե. |
Արտադրական` արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շենքերի և շինությունների մասով /այդ թվում` ավտոկայանատեղի/ մեկ քառակուսի մետր մակերեսի համար |
10 |
զ. |
Շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր հատվածի համար` ըստ տվյալ հատվածում իրականացվող գործունեության տեսակի, համաձայն սույն հավելվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետի ա․, բ․, գ․, դ․, ե․ ենթակետերով սահմանված դրույքաչափերի, եթե աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին կցելով նշված հատվածների մակերեսների նշումով սխեման, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է սույն հավելվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետի ա․, բ․, գ․, դ․, ե․ ենթակետերով սահմանված դրույքաչափերով. |
|
է. |
Շինություններում /այդ թվում` առանձնացված տնտեսական գործունեության համար նախատեսված շինությունների առանձին հատվածներում/, որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շինությունում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է սույն հավելվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետի ա․, բ․, գ․, դ․, ե․ ենթակետերով սահմանված դրույքաչափերով. |
|
3) |
Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` |
50 |
4) |
Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, կենցաղային ծառայությունների մատուցման վայրերում, որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին. |
|
5) |
Ոչ կենցաղային աղբի համար, ինչպես նաև ոչ բնակելի տարածքների վերաբերյալ սույն հավելվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետի ա․, բ․, գ․, դ․, ե․ ենթակետերով ենթակետերով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում աղբահանության վճարը սահմանել` |
|
ա. |
Ըստ ծավալի` մեկ խորանարդ մետր աղբի համար` |
3000 |
բ. |
Ըստ զանգվածի` մեկ տոննա աղբի համար |
10000 |
գ. |
Համայնքի կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատիրական շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման թույլտվության համար աղբահանության վճարը սահմանվում է 1 խմ աղբի համար` մեկ տոննա աղբի համար` |
200 500 |
8. |
Ջրմուղ-կոյուղու համար համայնքի այն բնակավայրերում, որոնք ներառված չեն ջրմուղ-կոյուղու ծառայություններ մատուցող օպերատոր կազմակերպությունների սպասարկման տարածքներում, մասնավորապես ջրամատակարարման և ջրահեռացման վճարներ` համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց` փոխհատուցման վճար` Ջրամատակարարման համար ` 1 խմ Եթե ջրաչափ տեղադրված չէ յուրաքանչյուր տնտեսության համար՝ Ջրահեռացման համար տունը տարեկան |
50 500 2000 դրամ |
9. |
Ոռոգման ջրի մատակարարման համար այն համայնքներում, որոնք ներառված չեն «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստեղծված ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքներում՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափով, բացառությամբ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն սահմանված հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտներում սակագների սահմանման դեպքերի, օգտվող յուրաքանչյուր տնտեսության համար սահմանել ամսեկան |
500 |
10. |
Համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի չափով սեփականաշնորհված բնակարանների 1 ք.մ–ի համար ամսեկան |
10 |
11. |
Համայնքային ենթակայության նախադպրոցական կազմակերպությունների ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար սահմանել՝ |
3000 |
12. |
Համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական, արվեստի դպրոցներ և այլն)՝ ծառայություններից օգտվողների համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար սահմանել՝ |
|
1) |
Մարգահովիտ գյուղի «Կրթամարզամշակութային համալիր» ՀՈԱԿ-ի ներքո գործող երաժշտական դպրոցի /խմբի/ ծառայություններից օգտվողների համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար սահմանել՝ |
3000 |
2) |
Մարգահովիտ գյուղի «Կրթամարզամշակութային համալիր» ՀՈԱԿ-ի ներքո գործող նկարչության խմբի ծառայություններից օգտվողների համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար սահմանել՝ |
2500 |
13. |
Համայնքի վարչական տարածքում, սակայն համայնքի բնակավայրերից դուրս գտնվող՝ ավագանու որոշմամբ հանրային հանգստի վայր սահմանված և համայնքի կողմից կամ համայնքի պատվերով որպես հանրային հանգստի վայր կահավորված տարածքում ընտանեկան կամ գործնական միջոցառումներ անցկացնելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար սահմանել՝ |
10000 |
14. |
Համայնքի սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և համայնքային երթակայության թանգարանների մուտքի համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար սահմանել՝ |
0 |
15. |
Համայնքապետարանի աշխատակազմի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար` մեկ փաստաթղթի համար փոխհատուցման վճար` |
500 |
16. |
Համայնքը սպասարկող անասնաբույժի ծառայություններից օգտվելու համար` |
|
1) |
Կենդանիների հիվանդությունների բուժման, կանխարգելման հարցերով խորհրդատվության համար |
500 |
2) |
Ծննդօգնության թեթև միջամտության համար |
1000 |
3) |
Ծննդօգնության ծանր միջամտության համար |
3000 |
4) |
Վարակիչ հիվանդությունների նկատմամբ կենդանիների իմունականխարգելիչ պատվաստումներ և արյունառում կամ այլ նմուշառում` կախված կենդանու տեսակից /բացառությամբ «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» պետական ծրագրում ընդգրկված հակաանասնահամաճարակային միջոցառումների/` |
|
ա. |
Մանր կենդանիների համար |
100 |
բ. |
Խոշոր կենդանիների համար |
200 |
5) |
Կենդանիների արտաքին և ներքին մակաբույծերի դեմ պայքարի համար |
400 |
6) |
Ախտահանություն` մեկ քառակուսի մետրի համար |
100 |
7) |
Միջատազերծում /դիզինսեկցիա/` մեկ քառակուսի մետրի համար |
100 |
8) |
Կրծողների ոչնչացում /դեռատիզացիա/ մեկ քառակուսի մետրի համար |
200/ |
9) |
Արհեստական սերմնավորման համար |
5000 |
10) |
Մանր կենդանու հերձման համար |
1000 |
11) |
Խոշոր կենդանու հերձման համար |
3000 |
12) |
Կենդանու բուժում` կախված հիվանդության տեսակից և կենդանու տեսակից, յուրաքանչյուր այցելության համար |
1000 |
13) |
Կենդանիների նախասպանդային զննում՝ կախված կենդանու տեսակից |
|
ա. |
Մանր կենդանիներ՝ |
1000 |
բ. |
Խոշոր կենդանիներ |
2000 |
14) |
Կենդանիների հետսպանդային զննում՝ կախված կենդանու տեսակից |
|
ա. |
Մանր կենդանիներ՝ |
1000 |
բ. |
Խոշոր կենդանիներ |
2000 |
17. |
Համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ |
3000 |
18. |
Համայնքի տարածքում պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներից բխող` համայնքի կողմից տրամադրվող ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` |
0 |
ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Ս. ԿՈՍՏԱՆԴՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունվարի 2025 թվական: