Գլխավոր տեղեկություն
Համար
N 846-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (21.01.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.09.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.09.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 սեպտեմբերի 2015 թվականի N 846-Ա

 

ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՂ՝ ՄՇՏԱՊԵՍ ԳՈՐԾՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՎԵՐՋԻՆԻՍ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 10-ի N 618-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետը`

1. Ստեղծել ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտու ստեղծման նպատակով ներկայացված հայտերն ուսումնասիրող և գնահատող՝ մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` միջգերատեսչական հանձնաժողով):

2. Հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը և գործունեության կարգը՝ համաձայն N N 1 և 2 հավելվածների:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 18

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2015 թվականի

սեպտեմբերի 18-ի N 846-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՂ՝ ՄՇՏԱՊԵՍ ԳՈՐԾՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

ՀՀ էկոնոմիկայի նախարարության ագրովերամշակման վարչության պետ

ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության բարձր տեխնոլոգիաների վարչության պետ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ

ՀՀ արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետի տեղակալ

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության առանձին գործառույթներ համակարգող խորհրդական

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի խորհրդի անդամ (համաձայնությամբ)

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամ (համաձայնությամբ)

(հավելվածը խմբ. 06.11.19 N 1617-Ա, 20.01.25 N 42-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2015 թ.

սեպտեմբերի 18-ի N 846-Ա

որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՂ՝ ՄՇՏԱՊԵՍ ԳՈՐԾՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հանձնաժողովի նպատակն ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտու ստեղծման համար ներկայացված հայտերի ուսումնասիրումն ու գնահատումն է:

2. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է՝ ղեկավարվելով «Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-184-Ն օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 10-ի «Ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտու ստեղծման հայտը ներկայացնելու և հաստատելու և ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտու կազմակերպման կարգերը սահմանելու մասին» N 618-Ն որոշմամբ։

 

2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Հանձնաժողովը՝

1) հաստատում է հանձնաժողովի կանոնակարգը, դրանում փոփոխությունները և լրացումները.

2) հաստատում է ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտի ստեղծելու նպատակով ներկայացված հայտերի (այսուհետ` հայտ) կարգերով սահմանված չափանիշների համաձայն գնահատման թերթիկների ձևերը.

3) հրապարակում է հանձնաժողովի գործունեության և հայտերի գնահատման հետ կապված տեղեկատվությունը` տեղադրելով այն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգի համաձայն՝ ուսումնասիրում և գնահատում է ներկայացված հայտը.

5) ընդունում է հանձնաժողովի գործառույթներից բխող որոշումներ։

4. Հանձնաժողովի նախագահը՝

1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալն է, ով հանդես է գալիս հանձնաժողովի անունից.

2) հրավիրում և նախագահում է հանձնաժողովի նիստերը.

3) հանձնաժողովի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու համար, անհրաժեշտության դեպքում, իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամների առաջարկությամբ հրավիրում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների, ձեռնարկությունների, գիտահետազոտական հիմնարկների, բանկերի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներին և համապատասխան փորձագետների.

4) ստորագրում է հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները:

5. Հանձնաժողովի քարտուղարը՝

1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչության պետն է.

2) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները և նիստերը.

3) ապահովում է հայտի՝ հանձնաժողովի անդամներին էլեկտրոնային եղանակով տրամադրումը, հավաքագրում է հանձնաժողովի անդամների գնահատականները, վերջիններիս հիման վրա կազմում է հայտի վերաբերյալ համապատասխան եզրակացություն և ներկայացնում այն լիազոր մարմին.

4) գնահատման թափանցիկության, պետության և շահագրգիռ կողմերի միջև երկխոսության և հետադարձ կապի ապահովման նպատակով հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար, ըստ անհրաժեշտության, հրավիրում է հայտատուներին և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներին.

5) հանձնաժողովի նիստից առնվազն 2 աշխատանքային օր առաջ հանձնաժողովի անդամներին է ներկայացնում նախատեսվող նիստի օրակարգը.

6) կազմում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները և ներկայացնում հանձնաժողովի նախագահին և անդամներին` ստորագրության:

6. Հանձնաժողովի անդամները՝

1) պետական կառավարման մարմինների և շահագրգիռ կազմակերպությունների համապատասխան ներկայացուցիչներն են.

2) իրականացնում են հանձնաժողովի բոլոր լիազորությունները, բացառությամբ այն լիազորությունների, որոնք վերապահված են հանձնաժողովի նախագահին կամ հանձնաժողովի քարտուղարին։

 

3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

7. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում և որոշումներն ընդունվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 10-ի N 618-Ն որոշման համաձայն։

(հավելվածը խմբ. 20.01.25 N 42-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.01.2025, N 42-Ա 21.01.2025, N 846-Ա
06.11.2019, N 1617-Ա 07.11.2019, N 846-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան