ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հոկտեմբերի 2016 թվականի |
թիվ 165 |
քաղ. Մոսկվա |
ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՐՈՂ Է ՍԱՀՄԱՆՎԵԼ ՀԱՏՈՒԿ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ, ԵՎ ԱՅԴՊԻՍԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԴՐԱՆՑ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 202-րդ հոդվածի 3-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 6-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Կատարել փոփոխություններ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 329 որոշմամբ հաստատված այն ապրանքների կատեգորիաների նկատմամբ, որոնք կարող են ձևակերպվել հատուկ մաքսային ընթացակարգով և այդպիսի մաքսային ընթացակարգով դրանց ձևակերպման պայմանների ցանկում՝ համաձայն հավելվածի։
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 165 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
որոնք կատարվում են այն ապրանքների կատեգորիաների նկատմամբ, որոնք կարող են ձևակերպվել հատուկ մաքսային ընթացակարգով և այդպիսի մաքսային ընթացակարգով դրանց ձևակերպման պայմանների ցանկում
1. 10-րդ կետում՝
ա) առաջին մասում՝
«սպորտային միջոցառումներ» բառերից հետո լրացնել «(ներառյալ մրցումները և դրանց կազմակերպման, անցկացման, զանգվածային լրատվության միջոցներում լուսաբանման, բացման, փակման և մրցումների արդյունքների ամփոփման հետ կապված զուգընթաց միջոցառումները, որոնք կազմակերպվել կամ հավանության են արժանացել սպորտային միջոցառումների կազմակերպիչների կողմից)» բառերով.
«, ինչպես նաև առանց ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման» բառերը հանել.
լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասություն՝ «Սույն կետի երրորդ մասի հինգերորդ, յոթերորդ-իններորդ պարբերություններում նշված ապրանքները, որոնք թույլատրվում է ձևակերպել հատուկ մաքսային ընթացակարգով, ձևակերպվում են այդ մաքսային ընթացակարգով առանց ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման».
բ) երկրորդ մասում՝
երկրորդ պարբերությունում «որոնց կիրառումը նախատեսված է առանձին սպորտաձևերով անցկացվող մրցումների կանոններով» բառերը հանել.
երրորդ պարբերությունում՝
«այդ թվում» բառերից հետո ավելացնել «ապրանքներ» բառը.
«, ինչպես նաև» բառերը փոխարինել «(ներառյալ» բառով.
«միջոցառումների» բառը փոխարինել «միջոցառումների, զանգվածային լրատվության միջոցներում սպորտային միջոցառումների ձայնագրման և լուսաբանման համար մասնագիտական սարքավորումներ, համակարգչային և հեռահաղորդակցման սարքավորումներ, գրասենյակային տեխնիկա, բժշկական արտադրատեսակներ, գովազդային սարքավորումներ և նյութեր, համազգեստ, սպորտային միջոցառումների օտարերկրյա կազմակերպիչների, հեռարձակողների, մարզիկների և պատվիրակությունների անդամների կողմից անձնական օգտագործման համար սննդամթերք, Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8702-8705 ապրանքային դիրքերում ընդգրկված շարժիչային տրանսպորտային միջոցներ» բառերով.
գ) հինգերորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ. «Անդամ պետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում, որի տարածքում անցկացվում են սպորտային միջոցառումները, կարող է սահմանվել ապրանքների նկատմամբ հատուկ մաքսային ընթացակարգի կիրառման այլ վերջնաժամկետ, որը չի կարող գերազանցել այն սպորտային միջոցառումների ավարտի ամսաթվից 18 ամիսը, որոնց կազմակերպման և անցկացման համար նախատեսվում են այդ ապրանքները:».
դ) յոթերորդ մասում՝
«լիազորված մարմնի կողմից տրամադրված» բառերը հանել.
լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասություն՝ «Նշված փաստաթղթերի ցանկը սահմանվում է այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում անցկացվում են սպորտային միջոցառումները:».
ե) ութերորդ մասը «ընթացակարգեր» բառից հետո լրացնել «, ներառյալ այդպիսի ապրանքները մաքսային հսկողության տակ չգտնվող ապրանքներ ճանաչելու դեպքերն ու կարգը,» բառերով։
2. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԽ 29.05.24 թիվ 55)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
29.05.2024, թիվ 55 | 25.07.2024, թիվ 165 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|