ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունվարի 2025 թվականի N 48-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 405-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Քաղաքացու առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, հետազոտման և փորձաքննության ուղեգրման կարգերը, հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինները և դրանց գործունեության կարգը, փորձաքննության եզրակացությունների ձևերը, բժշկական հետազոտությունների և բժշկական հաստատությունների ցանկերը, իրականացված ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 405-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված N 1 հավելվածում՝
ա. 1-ին կետում «զինվորական հաշվառմանը նախապատրաստելու և» բառերը հանել, իսկ «14-18 տարեկան» բառերը փոխարինել «16-18 տարեկան (ներառյալ տվյալ տարվա ընթացքում 16 տարին լրացողներ)» բառերով,
բ. 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով՝
«3.1. Սույն կարգի շրջանակներում ուղեգրումը բժշկական հաստատություններ կամ հայտերի ներկայացումը առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպություններ և ուղեգրման կամ հայտերի արդյունքների ստացումը իրականացվում են բացառապես էլեկտրոնային առողջապահության համակարգի (այսուհետ նաև՝ ԷԱՀ) միջոցով։ ԷԱՀ-ում տվյալները պետք է պարտադիր մուտքագրվեն համակարգի կողմից առաջարկվող թվային ձևաչափով։ Գործիքային (DICOM (ԴԻՔՈՄ) ֆորմատով ՀՏ, ՄՌՏ, ուլտրաձայնային և ռենտգենաբանական հետազոտության նկարներ և այլն) և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքները, արտածումները և եզրակացությունները պետք է ներբեռնվեն ԷԱՀ և այնտեղ պահպանվեն 10 տարի ժամկետով։ Ախտորոշման համար հիմք հանդիսացող կամ բուժման ընթացքը նկարագրող օբյեկտիվ զննության, գործիքային և լաբորատոր հետազոտությունների արդյունքները պարտադիր պետք է մուտքագրվեն ԷԱՀ՝ առաջարկվող թվային ձևաչափով։ Դրանք ներառում են պացիենտի գանգատների նկարագրությունը, անթրոպոմետրիկ տվյալները, կենսագործունեության ցուցանիշները, անամնեստիկ տվյալները (կյանքի անամնեզ, hիվանդության անամնեզ, hամաճարակաբանական անամնեզ), oբյեկտիվ զննության տվյալները (պացիենտի զննության, շոշափման (պալպացիա), բախման (պերկուսիա) և լսման (աուսկուլտացիա) արդյունքում հայտնաբերված կլինիկական նշաններն ըստ անատոմիական շրջանների), լաբորատոր հետազոտությունների արդյունքները (արյան, մեզի, կենսաքիմիական, մանրէաբանական, իմունաբանական և այլ տեսակի քննությունների տվյալներ), գործիքային հետազոտությունների տվյալները (էլեկտրասրտագրություն (ԷՍԳ), ռենտգեն, համակարգչային շերտագրություն (ՀՇ), մագնիսառեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ), ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ), էնդոսկոպիա և այլ): Ներքին ԷԱՀ-ի առկայության դեպքում սույն կարգի NN 2, 2/1, 3, 5, 6, 7, 8, 8/1, 9, 10, 11, 12, 13, 14 և 15 ձևերը լրացվում են ներքին համակարգում՝ էլեկտրոնային տարբերակով: Սույն կարգի շրջանակներում ԷԱՀ մուտքագրված բոլոր ձևերը հաստատվում են այդ ձևերում առկա համապատասխան ստորագրության իրավասություն ունեցող անձանց կողմից էլեկտրոնային ստորագրությամբ, իսկ էլեկտրոնային ստորագրության բացակայության դեպքում համապատասխան անձի կողմից ձևը համարվում է ստորագրված, եթե այդ անձը որպես օգտատեր մուտք է գործել ԷԱՀ և գրառում է կատարել հաստատման մասին։ ԷԱՀ-ի առկայության դեպքում արձանագրությունների մատյաններն ինքնաշխատ ձևով ձևավորվում են համակարգում։ ԷԱՀ մուտքագրված տվյալները պետք է հասանելի լինեն քաղաքացուն, նախազորակոչային տարիքի անձանց դեպքում՝ նրա օրինական ներկայացուցչին, քաղաքացու զինվորական հաշվառումն իրականացնող մարմնին և սույն որոշմամբ սահմանված իրավասու հանձնաժողովներին։ Ներքին ԷԱՀ տվյալները քաղաքացուն կամ նրա օրինական ներկայացուցչին տրամադրվում են թղթային տարբերակով։ Սույն կետում նշված գործողությունները թղթային եղանակով կարող են իրականացվել ռազմական դրության կամ արտակարգ իրավիճակների ժամանակ, ինչպես նաև ԷԱՀ-ի խափանման դեպքում, եթե առկա է ԷԱՀ սպասարկող օպերատորի կողմից տրամադրված ծանուցումը ԷԱՀ-ի խափանման մասին։ Նշված հանգամանքների ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում թղթային եղանակով իրականացված գործողությունները պետք է մուտքագրվեն ԷԱՀ։»,
գ. 4-րդ կետի վերջում «:» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով՝
«ԷԱՀ՝ էլեկտրոնային առողջապահության համակարգ:»,
դ. 13-րդ կետում «Ամբուլատոր պոլիկլինիկական հաստատություններում, բժշկական կազմակերպություններում» բառերը փոխարինել «Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպություններում, բժշկական հաստատություններում» բառերով,
ե. 15-րդ կետը «փաստաթղթերի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ներքին ԷԱՀ-ում առկա բժշկական տեղեկատվության» բառեով,
զ. 16-րդ կետի երրորդ նախադասությունում «օտոլարինգոլոգ» բառը փոխարինել «քիթ-կոկորդ-ականջաբան» բառով, իսկ «քարտուղարը» բառից հետո լրացնել «, ընդ որում՝ զինվորական կոմիսարիատի բժշկի պաշտոնը թափուր լինելու դեպքում սույն կետով սահմանված կարգով հանձնաժողովի նախագահ է նշանակվում հանձնաժողովի անդամ հանդիսացող բժիշկ-մասնագետներից մեկը, որը պատասխանատու է հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման համար» բառերով,
է. 17-րդ կետում «օտոլարինգոլոգ, ինչպես նաև համակարգչային օպերատոր ու» բառերը փոխարինել «քիթ-կոկորդ-ականջաբան, հանձնաժողովի» բառերով,
ը. 21-րդ և 45-րդ կետերում ու N 2/1 ձևում «օտոլարինգոլոգ» բառը փոխարինել «քիթ-կոկորդ-ականջաբան» բառով,
թ. 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«23. Հիվանդանոցային բուժհետազոտում իրականացնող բժշկական հաստատություններում ձևավորվում են հանձնաժողովներ՝ համապատասխան հաստատության ներկայացմամբ՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով` մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 10-ը, և գործում են ողջ տարվա ընթացքում: Նույն կարգով է իրականացվում հանձնաժողովի կազմում անդամի փոփոխությունը: Հիվանդանոցային բուժհետազոտում իրականացնող բժշկական հաստատություններում ձևավորված հանձնաժողովների կազմում ընդգրկված մասնագետները չեն կարող հանդիսանալ սույն կարգով սահմանված այլ հանձնաժողովի անդամ: Հիվանդանոցային բուժհետազոտում իրականացնող բժշկական հաստատությունների տնօրեններն ու համապատասխան հանձնաժողովների նախագահներն իրենց իրավասությունների սահմաններում ապահովում են զինապարտների, ինչպես նաև կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի կամ պահեստազորում հաշվառված քաղաքացիների առողջական վիճակի գնահատման, բժշկական հետազոտության իրականացման, բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման գործընթացը:»,
ժ. 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«24. Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպություններն իրականացնում են նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների բժշկական հաշվառումը` ապահովելով սույն որոշման N 2 հավելվածի 1-ին գլխի 1-ին կետով նախատեսված հետազոտությունների իրականացումը:»,
ժա. 25-րդ կետում «առանձնացված առաջնային օղակի մասնագետը (տեղամասային թերապևտ, ընտանեկան բժիշկ, մանկաբույժ)» բառերը փոխարինել «առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպության մասնագետը (թերապևտ, ընտանեկան բժիշկ, մանկաբույժ)» բառերով,
ժբ. 26-րդ, 27-րդ և 28-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«26. Զինվորական կոմիսարիատները ԷԱՀ-ի միջոցով տրամադրում են զինապարտ քաղաքացիների անվանացուցակներ, որոնք կարող են նաև ինքնաշխատ ձևով ձևավորվել ԷԱՀ-ում առկա տեղեկատվության հիման վրա կամ անհատական հայտեր, իսկ առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպությունները կազմակերպում են զինվորական հաշվառման, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, ինչպես նաև սույն կարգի 65-րդ և 71-րդ կետերում նշված պահեստազորում հաշվառված և հետազոտության ենթակա քաղաքացիների անհրաժեշտ լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտությունները՝ համաձայն սույն որոշման N 2 հավելվածի, որից հետո դրանց արդյունքների վերաբերյալ տվյալները մուտքագրում են ԷԱՀ՝ համակարգի կողմից առաջակվող ձևաչափով։ Եթե քաղաքացու ամբուլատոր բժշկական քարտում առկա է տեղեկատվություն, որը բացակայում է ԷԱՀ-ում, ապա այդ տեղեկատվությունն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպության կողմից մուտքագրվում է ԷԱՀ:
27. Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց հիվանդանոցային հետազոտության ավարտից հետո տուբերկուլոզի հայտնաբերման դեպքում ԷԱՀ-ի միջոցով կազմակերպվում է տեղեկատվության անհապաղ փոխանցումը համապատասխան զինվորական կոմիսարիատ, իսկ այդ անձանց հետագա հաշվառման և վերահսկողության կազմակերպումը իրականացվում է առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպություններում ստեղծված տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետներում:
28. Նախազորակոչային և զորակոչային տարիքի քաղաքացիների զինվորական հաշվառումից հետո մինչև նրանց զորակոչը, ինչպես նաև զորակոչերի միջև ընկած ժամանակահատվածում օրենքով սահմանված տարկետում ստացած քաղաքացիների հիվանդանոցային կամ ցերեկային ստացիոնար պայմաններում բուժման (բացառությամբ անհետաձգելի վիճակների) և հետազոտման գործընթացն իրականացվում է զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատի կամ առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպության կողմից տրված ուղեգրով: Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպությունն ուղեգրի տրամադրման վերաբերյալ տեղեկացնում է համապատասխան զինվորական կոմիսարիատին: Տեղեկացումը կարող է իրականացվել ԷԱՀ-ի միջոցով։ Հայտարարված զորակոչի ընթացքում տվյալ զորակոչին ենթակա քաղաքացիների ուղեգրումն իրականացվում է միայն զինվորական կոմիսարիատի կողմից: Ուղեգիրը վավեր է 12 աշխատանքային օրվա ընթացքում:»,
ժգ. 30-րդ կետը վերջում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝
«Տեղեկացումը կարող է իրականացվել նաև ԷԱՀ-ի միջոցով։»,
ժդ. 32-րդ կետում «Քաղաքացու» բառը փոխարինել «Շուրջօրյա բժշկական հսկողություն պահանջող դեպքերում քաղաքացու» բառերով,
ժե. 32-րդ կետի 1-ին ենթակետում «սինդրոմի» բառը փոխարինել «համախտանիշի» բառով, իսկ «հոգեկան և» բառերից հետո լրացնել «վարքի խանգարումների,» բառերով,
ժզ. 33-րդ կետի երկրորդ պարբերությունում «բժշկական փաստաթղթերի հաստատված պատճենները» բառերը փոխարինել «բժշկական տվյալները» բառերով,
ժէ. 34-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«34. Զինապարտների հետազոտման արդյունքները քաղաքացիական կամ զինվորական բուժհաստատությունում ձևակերպվում են առողջական վիճակի հետազոտման ակտով (N 4 ձև): Հաստատված հիվանդության ծանրության աստիճանը կամ փուլը որոշելու նպատակով ԷԱՀ-ի կողմից կարող է բժշկին առաջարկվել ուղեգրի շրջանակներում իրականացնել լրացուցիչ հետազոտություններ (օբյեկտիվ զննության իրականացում, այդ թվում՝ նաև այլ նեղ մասնագետի կողմից, լաբորատոր և գործիքային հետազոտություններ)։ Հետազոտությունն ավարտելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում բուժհաստատությունում ԷԱՀ-ում լրացվում է զինապարտի առողջական վիճակի հետազոտման ակտը, որը հաստատվում է տվյալ բժշկական կազմակերպության համապատասխան հանձնաժողովի նախագահի ու անդամների կողմից: Հիվանդության թվային էպիկրիզը ևս տրամադրվում է համապատասխան զինվորական կոմիսարիատին՝ ԷԱՀ-ի կողմից առաջարկվող ձևաչափով: ՀՌԲՀ-ում կամ ԿՊ ՌԲՀ-ում փորձաքննվող զինապարտների և պարտադիր զինվորական ծառայության սպայական կազմի հետազոտման արդյունքները և պիտանիության աստիճանը ձևակերպվում են եզրակացության ձևով (N 10 ձև):»,
ժը. 35-րդ կետում «Սույն կետում նշված տվյալները քաղաքացուն կարող են հասանելի լինել նաև էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգի միջոցով:» նախադասությունը հանել,
ժթ. 36-րդ կետում «ամբուլատոր-պոլիկլինիկական» բառերը փոխարինել «առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող» բառերով, իսկ «էլեկտրոնային եղանակով ներկայացված կամ փաստաթղթային ձևով տրված` ստորագրությամբ և կնիքով վավերացված» բառերը փոխարինել «տրված» բառով,
ի. 37-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1) նախազորակոչիկների՝ տվյալ տարվա ընթացքում 16 տարին լրացող զինվորական հաշվառման ենթակա քաղաքացիների կողմից ըստ օրերի ԶԿԲՀ-ում փորձաքննության ներկայանալու վերաբերյալ տեղեկատվությունը պարունակող անվանացուցակը մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 25-ը զինվորական կոմիսարիատի կողմից տրամադրվում է առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող համապատասխան կազմակերպություններին։ Ստացված տեղեկատվության հիման վրա առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից պլանավորվում են քաղաքացիների հետազոտության իրականացման օրերը, և առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպությունում հետազոտություն անցնելու օրվա վերաբերյալ քաղաքացին տեղեկացվում է հեռախոսային կարճ հաղորդագրության և ԷԱՀ-ի միջոցով։ Իրականացված հետազոտությունների արդյունքները ոչ ուշ, քան ԶԿԲՀ-ում փորձաքննության իրականացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ մուտքագրվում են ԷԱՀ.»,
իա. 37-րդ կետի 2-րդ ենթակետում «ամբուլատոր-պոլիկլինիկական» բառերը փոխարինել «առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող» բառերով, իսկ «տվյալները» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ քաղաքացու ամբուլատոր բժշկական քարտի տվյալները ԷԱՀ-ի միջոցով» բառերով,
իբ. 37-րդ կետի 4-րդ ենթակետում «ամբուլատոր-պոլիկլինիկական» բառերը փոխարինել «առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող» բառերով,
իգ. 38-րդ կետի առաջին պարբերությունում «, որը պետք է լինի կարված, համարակալված` վերջին էջում նշելով ցանկը, էջերի թիվը և հաստատված լինի համապատասխան զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժանմունքի պետի ու զինվորական կոմիսարի ստորագրությամբ և զինվորական կոմիսարիատի կնիքով» բառերը հանել,
իդ. 38-րդ կետի երկրորդ պարբերությունում «տառապում է ծանր հիվանդությամբ և» բառերը փոխարինել «առողջական վիճակով պայմանավորված» բառերով, իսկ «հիման վրա» բառերից հետո լրացնել «, որոնցում պարունակվող առողջական վիճակի վերաբերյալ տվյալները պարտադիր պետք է առկա լինեն ԷԱՀ-ում» բառերով,
իե. 39-րդ կետի առաջին պարբերությունում «Ռազմաբժշկական փորձաքննության» բառերը փոխարինել «Փորձաքննության» բառով,
իզ. 39-րդ կետի երկրորդ պարբերության առաջին նախադասությունում «կազմակերպություն՝ նշելով նախնական ախտորոշումը» բառերը փոխարինել «հաստատություն՝ պարտադիր նշելով նախնական ախտորոշումը՝ ՀՄԴ կոդերին համապատասխան, ինչպես նաև ուղեգրված լինելու վերաբերյալ քաղաքացուն տեղեկացնում է հեռախոսային կարճ հաղորդագրության և ԷԱՀ-ի միջոցով» բառերով, ինչպես նաև պարբերությունը վերջում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝
«Բժշկական հաստատությունն ուղեգիրը ստանալուց հետո երկօրյա ժամկետում պլանավորում է քաղաքացիների հետազոտությունների իրականացման օրերը և հետազոտություն անցնելու օրվա վերաբերյալ քաղաքացուն տեղեկացնում է հեռախոսային կարճ հաղորդագրության և ԷԱՀ-ի միջոցով։»,
իէ. 41-րդ կետի առաջին նախադասությունում «ռազմաբժշկական» բառը հանել, իսկ «ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություն» բառերը փոխարինել «առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպություն» բառերով,
իը. 41-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Տվյալները պետք է ներկայացվեն բացառապես ԷԱՀ-ի միջոցով:»,
իթ. 42-րդ կետի երկրորդ նախադասությունը հանել,
լ. 43-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«43. Մինչև ՌՈՒՀ ՌԲՀ-ի փորձաքննությանը ներկայացվելը, դիմորդները փորձաքննվում են ԶԿԲՀ-ների կողմից՝ անցնելով N 2 հավելվածով զորակոչի համար նախատեսված հետազոտությունները, ԷխոՍԳ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ այլ հետազոտություններ ևս։ ՌՈՒՀ ՌԲՀ-ի փորձաքննություններն անցկացվում են պարտադիր կարգով փորձաքննվողի ներկայությամբ։ Հանձնաժողովի անդամները պարտավոր են զննել փորձաքննվողին, ուսումնասիրել հիվանդության պատմագրի և ներկայացված այլ փաստաթղթերի տվյալները, հետազոտության տվյալները գրանցել փորձաքննվողի բժշկական փորձաքննության քարտում, որից հետո սահմանված կարգով տալ եզրակացություն։»,
լա. ուժը կորցրած ճանաչել 44-րդ կետը,
լբ. 46-րդ կետի առաջին պարբերությունում «տվյալներ ներառող փաստաթղթերը» բառերը փոխարինել «տեղեկատվությունը» բառով,
լգ. 47-րդ կետի 1-ին ենթակետում «կազմվում են ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններ ըստ օրերի քաղաքացիների» բառերը փոխարինել «կազմվում են քաղաքացիների կողմից ըստ օրերի ԶԿԲՀ-ում փորձաքննության» բառերով, իսկ «տրամադրում են ամբուլատոր-պոլիկլինիկական» բառերը փոխարինել «տրամադրում են առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող» բառերով,
լդ. 47-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2) ստացված անվանացուցակների հիման վրա, հաշվի առնելով դրանցում առկա ԶԿԲՀ փորձաքննության ներկայանալու օրերի վերաբերյալ տեղեկատվությունը, առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից պլանավորվում են քաղաքացիների հետազոտությունների իրականացման օրերը, և առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպությունում հետազոտություն անցնելու վերաբերյալ քաղաքացին տեղեկացվում է հեռախոսային կարճ հաղորդագրության և ԷԱՀ-ի միջոցով, իսկ իրականացված հետազոտությունների արդյունքները և քաղաքացու ամբուլատոր բժշկական քարտի տվյալները ոչ ուշ, քան ԶԿԲՀ-ում համապատասխան քաղաքացու փորձաքննության իրականացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ մուտքագրվում են ԷԱՀ, որի հիման վրա ԶԿԲՀ-ների կողմից կազմակերպվում են քաղաքացիների փորձաքննության աշխատանքները.»,
լե. 47-րդ կետի 5-րդ ենթակետում «ռազմաբժշկական» բառը հանել,
լզ. 48-րդ կետի առաջին պարբերությունում «ռազմաբժշկական» բառը հանել,
լէ. 48-րդ կետի երկրորդ պարբերությունում «տառապում է ծանր հիվանդությամբ և» բառերը փոխարինել «առողջական վիճակով պայմանավորված» բառերով, իսկ «հիման վրա» բառերից հետո լրացնել «, որոնցում պարունակվող առողջական վիճակի վերաբերյալ տվյալները պարտադիր պետք է առկա լինեն ԷԱՀ-ում» բառերով,
լը. 49-րդ կետի առաջին պարբերությունում «Ռազմաբժշկական փորձաքննության» բառերը փոխարինել «Փորձաքննության» բառով,
լթ. 49-րդ կետի երկրորդ պարբերության առաջին նախադասությունում «կազմակերպություն՝ նշելով նախնական ախտորոշումը» բառերը փոխարինել «հաստատություն՝ պարտադիր նշելով նախնական ախտորոշումը՝ ՀՄԴ կոդերին համապատասխան, և հետազոտության անհրաժեշտության մասին հիմնավորումը, ինչպես նաև ուղեգրված լինելու վերաբերյալ քաղաքացուն տեղեկացնում է հեռախոսային կարճ հաղորդագրության և ԷԱՀ-ի միջոցով» բառերով, ինչպես նաև պարբերությունը վերջում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝
«Բժշկական հաստատությունն ուղեգիրը ստանալուց հետո երկօրյա ժամկետում պլանավորում է քաղաքացիների հետազոտությունների իրականացման օրերը և հետազոտություն անցնելու օրվա վերաբերյալ քաղաքացուն տեղեկացնում է հեռախոսային կարճ հաղորդագրության և ԷԱՀ-ի միջոցով։»,
խ. ուժը կորցրած ճանաչել 49-րդ կետի երրորդ պարբերությունը,
խա. 50-րդ կետի առաջին պարբերության երկրորդ նախադասությունը հանել,
խբ. 50-րդ կետի երկրորդ պարբերությունում «առողջության անձնագրի» բառերը փոխարինել «ԷԱՀ-ում առկա» բառերով,
խգ. 50-րդ կետի երրորդ պարբերությունում «Ռազմաբժշկական փորձաքննության» բառերը փոխարինել «Փորձաքննության» բառով, իսկ «ռազմաբժշկական փորձաքննությունն իրականացվում է» բառերը փոխարինել «բժշկական փորձաքննությունն իրականացվում է» բառերով,
խդ. 50-րդ կետի չորրորդ պարբերությունում «որը ներկայացվում է զինվորական կոմիսարիատ փոստով կամ առձեռն կամ էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգի միջոցով,» բառերը հանել,
խե. 52-րդ կետի առաջին պարբերության վերջին նախադասությունը «ակտ» բառից հետո լրացնել «կամ հետազոտության արդյունքների վերաբերյալ եզրակացություն» բառերով,
խզ. 53-րդ կետի առաջին պարբերությունում «, որը կարող է մուտքագրվել նաև էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգ» բառերը հանել,
խէ. 58-րդ կետի առաջին նախադասությունում «ռազմաբժշկական փորձաքննությունը» բառերը փոխարինել «բժշկական փորձաքննությունը» բառերով,
խը. 59-րդ կետում «բուժումն իրականացվում է համապատասխան բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից՝ զինվորական կոմիսարի կողմից էլեկտրոնային եղանակով ներկայացված կամ փաստաթղթային ձևով տրված` ստորագրությամբ և կնիքով վավերացված ուղեգրով, իսկ զորակոչերի միջև ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև օրենքով սահմանված այլ հիմքերով տարկետում ստացած քաղաքացիների ուղեգրման դեպքում` նաև ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության կողմից տրված ուղեգրով` զինվորական կոմիսարի գրավոր համաձայնությամբ, որի պատճենը կցվում է անձնական գործին» բառերը փոխարինել «բուժման ու հետազոտման գործընթացն իրականացվում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող համապատասխան բժշկական հաստատության կողմից՝ զինվորական կոմիսարի կամ առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպության կողմից տրված ուղեգրով, ընդ որում՝ զորակոչերի միջև ընկած ժամանակահատվածում առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպությունն ուղեգրի տրամադրման վերաբերյալ տեղեկացնում է համապատասխան զինվորական կոմիսարիատին՝ ներառյալ ԷԱՀ-ի միջոցով, իսկ հայտարարված զորակոչի ընթացքում ուղեգրումն իրականացվում է միայն զինվորական կոմիսարիատի կողմից» բառերով,
խթ. 61-րդ կետը «արձանագրություն» բառից հետո լրացնել «(N 15 ձև)» բառերով, իսկ «նրանք համապատասխան փաստաթղթերով» բառերը փոխարինել «զինապարտներն անձնական գործերով և բժշկական փաստաթղթերով» բառերով,
ծ. 63-րդ կետում «կազմակերպություն» բառը փոխարինել «հաստատություն» բառով, իսկ «պատճենները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ուղեգրված լինելու վերաբերյալ քաղաքացուն տեղեկացնում է հեռախոսային կարճ հաղորդագրության և ԷԱՀ-ի միջոցով» բառերով,
ծա. 63-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝
«Բժշկական հաստատությունն ուղեգիրը ստանալուց հետո երկօրյա ժամկետում պլանավորում է զորակոչիկների հետազոտությունների իրականացման օրերը և հետազոտություն անցնելու օրվա վերաբերյալ զորակոչիկին տեղեկացնում է հեռախոսային կարճ հաղորդագրության և ԷԱՀ-ի միջոցով։»,
ծբ. 65-րդ կետում «ռազմաբժշկական» բառը հանել, իսկ 6-րդ ենթակետում «դեպքերում» բառը փոխարինել «դեպքում, որոնք պարտադիր պետք է առկա լինեն ԷԱՀ-ում» բառերով,
ծգ. 66-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով՝
«Զինվորական կոմիսարիատի կողմից ԷԱՀ-ի միջոցով առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպություններին տրամադրվում է հայտ` քաղաքացիների անհրաժեշտ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացնելու համար՝ հետազոտման ուղեգրման մասին քաղաքացիներին տեղեկացնելով հեռախոսային կարճ հաղորդագրության և ԷԱՀ-ի միջոցով, իսկ առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից պլանավորվում են քաղաքացիների հետազոտությունների իրականացման օրերը, և հետազոտություն անցնելու վերաբերյալ քաղաքացին առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպության կողմից տեղեկացվում է հեռախոսային կարճ հաղորդագրության և ԷԱՀ-ի միջոցով: Իրականացված հետազոտությունների արդյունքները և քաղաքացու ամբուլատոր բժշկական քարտի տվյալները ոչ ուշ, քան ԶԿԲՀ-ում փորձաքննության իրականացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ մուտքագրվում են ԷԱՀ։»,
ծդ. 67-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝
«Քաղաքացու առողջական և ֆիզիկական զարգացման վիճակը գնահատելու շրջանակներում առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից իրականացված հետազոտությունների արդյունքները և քաղաքացու ամբուլատոր բժշկական քարտի տվյալները ԷԱՀ-ի միջոցով ստանալուց հետո ԶԿԲՀ-ներն իրականացնում են քաղաքացիների բժշկական զննության և փորձաքննության աշխատանքները։»,
ծե. 68-րդ կետի առաջին և երկրորդ պարբերություններում «ռազմաբժշկական» բառը հանել,
ծզ. 68-րդ կետի առաջին պարբերության երկրորդ նախադասությունում «տառապում է ծանր հիվանդությամբ և» բառերը փոխարինել «առողջական վիճակով պայմանավորված» բառերով, իսկ «հիման վրա» բառերից հետո լրացնել «, որոնցում պարունակվող առողջական վիճակի վերաբերյալ տվյալները պարտադիր պետք է առկա լինեն ԷԱՀ-ում» բառերով,
ծէ. 69-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«69. Բժշկական հետազոտության ընթացքում բժիշկ-մասնագետները պահեստազորում հաշվառված (հաշվառվող) զինապարտների առողջական վիճակի վերաբերյալ եզրակացություն տալիս են անհատական գնահատման կարգով՝ բժշկական փորձաքննության թերթիկում (համաձայն N 2/1 ձևի) կատարելով գրառում պիտանիության վերաբերյալ: Առողջական խնդիրների կամ գանգատների առկայության դեպքում բժիշկ-մասնագետի կողմից լրացվում է օբյեկտիվ զննության թերթիկ (համաձայն N 2 ձևի), որում գրանցվում են ներկայացված գանգատները, օբյեկտիվ զննությամբ հայտնաբերված խնդիրները, նախնական ախտորոշումը՝ ՀՄԴ կոդերին համապատասխան, հետազոտության ուղեգրելու անհրաժեշտության մասին համապատասխան մասնագետի հիմնավորումը, իսկ հետազոտումից հետո՝ նաև տրված ախտորոշումը, զինվորական ծառայության համար նրա պիտանիության աստիճանը՝ նշելով բժշկական հետազոտման և փորձաքննության օրը, ամիսը, տարին: Օբյեկտիվ զննության թերթիկը ստորագրում է այն լրացնող բժիշկ-մասնագետը՝ նշելով անունը և ազգանունը:
Այն դեպքերում, երբ կլինիկական և լաբորատոր-գործիքային հետազոտությունների տվյալները բավարար չեն քաղաքացու պիտանիությունը որոշելու կամ ամբուլատոր հետազոտմամբ վերջնական ախտորոշումը հստակեցնելու համար, բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա համապատասխան զինվորական կոմիսարը նրան հետազոտման է ուղեգրում բժշկական հաստատություն՝ պարտադիր նշելով նախնական ախտորոշումը՝ ՀՄԴ կոդերին համապատասխան, ինչպես նաև ուղեգրված լինելու վերաբերյալ քաղաքացուն տեղեկացնում է հեռախոսային կարճ հաղորդագրության և ԷԱՀ-ի միջոցով: Ուղեգրում նախնական ախտորոշման հետ միաժամանակ կարող է նշվել պարտադիր իրականացման ենթակա հետազոտությունների ծավալը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև կոնկրետ հստակեցման ենթակա ախտորոշումը: Ուղեգրին կցվում է առողջական վիճակի հետազոտման ակտը (համաձայն N 4 ձևի): Բժշկական հաստատությունն ուղեգիրը ստանալուց հետո երկօրյա ժամկետում պլանավորում է քաղաքացիների հետազոտությունների իրականացման օրերը և հետազոտություն անցնելու օրվա վերաբերյալ քաղաքացուն տեղեկացնում է հեռախոսային կարճ հաղորդագրության և ԷԱՀ-ի միջոցով։»,
ծը. 70-րդ կետի առաջին պարբերությունում «Տվյալները կարող են լրացվել նաև էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգի միջոցով, որի դեպքում դրվում է էլեկտրոնային ստորագրություն:» նախադասությունը հանել,
ծթ. 70-րդ կետի երկրորդ պարբերությունում «ռազմաբժշկական» բառը փոխարինել «բժշկական» բառով,
կ. 71-րդ կետի առաջին պարբերության երրորդ նախադասությունում «Ռազմաբժշկական փորձաքննության» բառերը փոխարինել «Փորձաքննության» բառով, ինչպես նաև պարբերությունը վերջում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝
«Պահեստազորայինները ուղեգրման և հետազոտության իրականացման վերաբերյալ տեղեկացվում են սույն կարգի 69-րդ կետում նշված կարգով և ժամկետում:»,
կա. 71-րդ կետից հետո հետևյալ բովանդակությամբ լրացնել 71.1-ին կետով՝
«71.1. Պայմանագրային զինվորական ծառայության ընդունվելու համար դիմած քաղաքացիները փորձաքննվում են ԶԿԲՀ-ների կողմից, որի արդյունքներով զինվորական ծառայության համար պիտանի կամ սահմանափակումով պիտանի ճանաչված քաղաքացիների փաստաթղթերն ուղարկվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության իրավասու մարմիններ՝ հետագա ընթացավորման համար: Այն անձինք, որոնք նախկինում չեն անցել զինվորական ծառայություն, կամ զինվորական ծառայությունից արձակվել են առողջական վիճակի պատճառով և ներկայացնում են առողջական վիճակի դրական փոփոխության (ռեմիսիա, լավացում կամ առողջացում) վերաբերյալ բժշկական փաստաթղթեր (որոնք պետք է առկա լինեն ԷԱՀ-ում), ԶԿԲՀ-ների կողմից զինվորական ծառայության համար պիտանի կամ սահմանափակումով պիտանի ճանաչվելու դեպքում, այդ թվում՝ սույն կարգի 129-րդ կետի կիրառմամբ, ուղեգրվում են ԿՌԲՓԿ՝ համապատասխան բժշկական փաստաթղթերով և ԶԿԲՀ-ի եզրակացությամբ: ԿՌԲՓԿ-ի փորձաքննությունն իրականացվում է ամբուլատոր կարգով՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական պոլիկլինիկայի միջոցով, իսկ վերջնական փորձաքննական եզրակացությունը տրամադրվում է զինվորական կոմիսարիատ՝ գործին կցելու և հետագա ընթացավորման համար:»,
կբ. 74-րդ կետի 1-ին ենթակետում «քաղաքացիական հատուկ ծառայողների, պայմանագրային զինվորական ծառայություն անցնողների,» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի քաղաքացիական ծառայողների, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքած քաղաքացիների,» բառերով,
կգ. 74-րդ կետի 4-րդ ենթակետը «եզրակացություն» բառից հետո լրացնել «՝ ներառյալ տեղեկանքի ձևաչափով (համաձայն N 8/1 ձևի)» բառերով, իսկ «գ» պարբերությունը «բուժման» բառից առաջ լրացնել «ամբուլատոր կամ ստացիոնար» բառերով,
կդ. 75-րդ կետը վերջում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝
«ՀՌԲՀ-ի եզրակացությունը` փորձաքննվողի տվյալներով (համաձայն գրանցման մատյանի սյունակների), քարտուղարը գրանցում է եզրակացությունների արձանագրությունների գրանցման մատյանում և եզրակացության ձևաթերթիկում, որը կցվում է ամբուլատոր քարտին:»,
կե. 76-րդ կետում «ԲԹՀ» հապավումը փոխարինել «ԲԹՓՀ» հապավումով, իսկ «ՔԿԱ մասնագետ» բառերը փոխարինել «քիթ-կոկորդ-ականջաբան» բառով,
կզ. 79-րդ կետի 1-ին ենթակետում «քաղաքացիական հատուկ ծառայողների, պայմանագրային զինվորական ծառայություն անցնողների,» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի քաղաքացիական ծառայողների,» բառերով,
կէ. 79-րդ կետի 4-րդ ենթակետը «եզրակացություն» բառից հետո լրացնել «՝ ներառյալ տեղեկանքի ձևաչափով (համաձայն N 8/1 ձևի)» բառերով, իսկ «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«գ. ամբուլատոր կամ ստացիոնար բուժման մեջ գտնվող զինծառայողների բուժումը շարունակելու վերաբերյալ,»,
կը. 80-րդ, 81-րդ և 109-րդ կետերը «ամբուլատոր» բառից հետո լրացնել «բժշկական» բառով,
կթ. 86-րդ կետի 1-ին ենթակետը «եզրակացություն» բառից հետո լրացնել «՝ ներառյալ տեղեկանքի ձևաչափով (համաձայն N 8/1 ձևի)» բառերով,
հ. 86-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունը «տվյալները» բառից հետո լրացնել «՝ սույն կարգի 71-րդ կետում նշված դեպքերում» բառերով,
հա. 86-րդ կետի 4-րդ ենթակետում «գլխավոր մասնագետներին» բառերը փոխարինել «ոլորտային խորհրդատուներին» բառերով,
հբ. 86-րդ կետի 5-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և 5-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ ենթակետերով՝
«6) անհրաժեշտության դեպքում ուսումնասիրում, քննարկում և գնահատում է ռազմաբժշկական հանձնաժողովներից, զորամասերից, ռազմաբժշկական և քաղաքացիական բժշկական հաստատություններից, ինչպես նաև այլ մարմիններից ստացված տեղեկության հիման վրա փորձաքննություն իրականացնող մարմինների գործունեության արդյունքները.
7) իրականացնում է ռազմաբժշկական և քաղաքացիական բժշկական հաստատություններում գտնվող ռազմաբժշկական փորձաքննության ենթակա անձանց հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքի, ինչպես նաև փորձաքննության որակի ուսումնասիրում.
8) իրականացնում է ռազմաբժշկական և բժշկական հանձնաժողովների աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների ընդհանրացում, վերլուծություն և արդյունքների գնահատում.
9) իրականացնում է փորձաքննության արդյունքների գիտական և վիճակագրական վերլուծություն:»,
հգ. 87-րդ կետի 1-ին ենթակետը «քննարկման» բառից հետո լրացնել «, վերլուծության» բառով,
հդ. 92-րդ կետը «ծառայողական» բառից առաջ լրացնել «ուղեգիրը,» բառով,
հե. 94-րդ կետում «ՀՌԲՀ-ի, ԿՊ ՌԲՀ-ի ներկայացմամբ`» բառերը փոխարինել «ՀՌԲՀ-ի կամ ԿՊ ՌԲՀ-ի կամ» բառերով,
հզ. 101-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 101.1-ին կետով՝
«101.1. Սույն կարգի իմաստով ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը ներառում են նաև հոգեկան խանգարումը (հոգետրավման):»,
հէ. ուժը կորցրած ճանաչել 112-րդ կետը,
հը. 117-րդ կետում «11 ձևի» բառերը փոխարինել «12 ձևի» բառերով,
հթ. ուժը կորցրած ճանաչել N 1 ձևը,
ձ. լրացնել NN 8/1 և 15 ձևերով՝ համաձայն հավելվածի.
2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված N 2 հավելվածում՝
ա. 1-ին գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«I. ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ԵՎ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ՊԱՀԵՍՏԱԶՈՐԱՅԻՆՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԸ
1. Նախազորակոչային տարիքի (16-18 տարեկան (ներառյալ տվյալ տարվա ընթացքում 16 տարին լրացողներ), զինվորական հաշվառում) քաղաքացիների բժշկական հետազոտությունները ներառում են`
1) օբյեկտիվ զննումը և կենսական ցուցանիշների որոշումը, այդ թվում` ջերմության, շնչառության հաճախականության, սրտի կծկումների հաճախականության, զարկերակային ճնշման և պուլսօքսիմետրի միջոցով արյան թթվածնով հագեցվածության ցուցանիշի (սատուրացիա) չափումները․
2) անտրոպոմետրիկ տվյալները.
3) արտաքին շնչառական ֆունկցիայի որոշումը՝ բժշկական ցուցումի դեպքում.
4) ուժաչափությունը (դինամոմետրիա)՝ բժշկական ցուցումի դեպքում.
5) ռենտգենաբանական հետազոտությունը (կրծքավանդակի օրգանների ռենտգեն).
6) էլեկտրասրտագրությունը.
7) ուլտրաձայնային հետազոտությունը (որովայնի օրգանների ՈՒՁ հետազոտություն).
8) տեսողության ստուգումը՝ Գոլովին-Սիվցևի կամ Լանդոլտի աղյուսակներով.
9) դեռահասի հոգեբանասոցիալական հարցաշարի լրացումը.
10) դեռահասների սեռական հասունացման գնահատումը (ըստ Թանների).
11) լաբորատոր հետազոտությունները՝
ա. արյան խմբի և ռեզուս պատկանելիության որոշում, եթե այդ տեղեկատվությունը ԷԱՀ-ում առկա չէ,
բ. մեզի ընդհանուր քննություն,
գ. արյան ընդհանուր քննություն,
դ. գլյուկոզի և կրեատինինի որոշում,
ե. միկրոպրեցիպիտացիայի ռեակցիա,
զ. տուբերկուլինային մաշկային փորձ:
2. Զորակոչային տարիքի (18-27 (35) տարեկան՝ ներառյալ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի կամ օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին մասում նշված կամ պարտադիր զինվորական ծառայությունից առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրված և 27 (35) կամ օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասում նշված՝ 37 (45) տարին չլրացած, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքում՝ նաև մինչև 28 տարեկանը լրանալը զորակոչի ենթակա) քաղաքացիների բժշկական հետազոտությունները ներառում են`
1) օբյեկտիվ զննումը և կենսական ցուցանիշների որոշումը, այդ թվում` ջերմության, շնչառության հաճախականության, սրտի կծկումների հաճախականության, զարկերակային ճնշման և պուլսօքսիմետրի միջոցով արյան թթվածնով հագեցվածության ցուցանիշի (սատուրացիա) չափումները․
2) անտրոպոմետրիկ տվյալները.
3) արտաքին շնչառական ֆունկցիայի որոշումը.
4) ուժաչափությունը (դինամոմետրիա)՝ բժշկական ցուցումի դեպքում.
5) ռենտգեն հետազոտությունը (կրծքավանդակի օրգանների ռենտգեն հետազոտությունը).
6) էլեկտրասրտագրությունը.
7) ուլտրաձայնային հետազոտությունը (որովայնի օրգանների ՈՒՁ հետազոտությունը).
8) լաբորատոր հետազոտությունները՝
ա. արյան խմբի և ռեզուս պատկանելիության որոշում, եթե այդ տեղեկատվությունը ԷԱՀ-ում առկա չէ,
բ. մեզի ընդհանուր քննություն,
գ. արյան ընդհանուր քննություն,
դ. գլյուկոզի և կրեատինինի որոշում,
ե. միկրոպրեցիպիտացիայի ռեակցիա,
զ. տուբերկուլինային մաշկային փորձ:
2.1. Պահեստազորում հաշվառված քաղաքացիների բժշկական հետազոտությունները ներառում են`
1) ռենտգեն հետազոտությունը (կրծքավանդակի օրգանների ռենտգեն հետազոտությունը).
2) էլեկտրասրտագրությունը.
3) ուլտրաձայնային հետազոտությունը (որովայնի օրգանների ՈՒՁ հետազոտությունը).
4) լաբորատոր հետազոտությունները՝
ա. արյան խմբի և ռեզուս պատկանելիության որոշում, եթե այդ տեղեկատվությունը ԷԱՀ-ում առկա չէ,
բ. մեզի ընդհանուր քննություն,
գ. արյան ընդհանուր քննություն,
դ. գլյուկոզի և կրեատինինի որոշում,
ե. միկրոպրեցիպիտացիայի ռեակցիա:
3. Նախազորակոչային և զորակոչային տարիքի քաղաքացիների կանխարգելիչ պատվաստումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված պատվաստումների ազգային օրացույցի համաձայն: Կանխարգելիչ պատվաստումների՝ ժամանակին և ամբողջական կատարման համար պատասխանատու է քաղաքացու հաշվառման առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպության ղեկավարը, իսկ ընդհանուր գործընթացի համակարգումը, համաճարակաբանական դիտարկումը և վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը՝ համագործակցելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ՝ անհրաժեշտության դեպքում իրականացնելով համատեղ միջոցառումներ: Սույն հավելվածով սահմանված բոլոր բժշկական հետազոտությունների արդյունքները և կանխարգելիչ պատվաստումների վերաբերյալ տեղեկատվությունը բժշկական հաստատությունների կողմից պարտադիր մուտքագրվում են ԷԱՀ՝ դրանում սահմանված ձևաչափով։»,
բ. 2-րդ գլխի վերնագրում «ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ» բառերը փոխարինել «ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈԻՄ» բառերով,
գ. ուժը կորցրած ճանաչել 4-րդ գլուխը,
դ. 5-րդ գլխի 1-ին կետի 81-րդ ենթակետում «:» կետադրական նշանը հանել և 81-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 82-րդ ենթակետով՝
«82) «Նորմեդ բժշկական կենտրոն» ՍՊԸ։».
3) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված N 3 հավելվածում՝
ա. 1-ին կետում «14-18 տարեկան» բառերը փոխարինել «16-18 տարեկան (ներառյալ տվյալ տարվա ընթացքում 16 տարին լրացողներ)» բառերով,
բ. 5-րդ կետում «ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական» բառերը փոխարինել «առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող» բառերով,
գ. 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով՝
«7․ Սույն կարգի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների կողմից ԷԱՀ-ում առկա ձևաչափով քաղաքացու վերաբերյալ տեղեկատվության՝ ներառյալ օբյեկտիվ զննության, թվային էպիկրիզի, գործիքային (DICOM (ԴԻՔՈՄ) ֆորմատով ՀՏ, ՄՌՏ, ուլտրաձայնային և ռենտգենաբանական հետազոտության նկարներ) և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների, մուտքագրման բացակայության կամ թերի մուտքագրման դեպքերում մատուցված բժշկական օգնության և սպասարկման դիմաց համապատասխան հաստատությանը փոխհատուցում չի տրամադրվում։»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
17.01.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 16-ի N 48-Ն որոշման |
«Ձև N 8/1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
_______________________________________ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
(ստորաբաժանման անվանումը)
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N _____
Ա.Հ.Ա _____________________________________________________ծնված՝ ___________թ.
Զորամաս (կառուցվածքային ստորաբաժանում) ______________________________________
Կոչում _________________զորակոչ ____________զինվորական կոմիսարիատ ____________
Ախտորոշումը __________________________________________________________________
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
ՀՀ կառավարության թ. N _____ որոշման _______հոդվածի ______ կետի ______ սյունակի
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
ՌԲՀ ՆԱԽԱԳԱՀ` ______________________________________________________
(կոչումը, ստորագրությունը, անունը, ազգանունը)
ԱՆԴԱՄՆԵՐ` __________________________________________________________
(կոչումը, ստորագրությունը, անունը, ազգանունը)
____________________________________________________________
(կոչումը, ստորագրությունը, անունը, ազգանունը)
_____________________________________________________________
(կոչումը, ստորագրությունը, անունը, ազգանունը)
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ` _________________________________________
(կոչումը, ստորագրությունը, անունը, ազգանունը)
_____ ____________________ 20 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N ______
Ա.Հ.Ա _____________________________________________________ծնված՝ ___________թ.
Զորամաս (կառուցվածքային ստորաբաժանում) ______________________________________
Կոչում _________________զորակոչ ____________զինվորական կոմիսարիատ ____________
Ախտորոշումը __________________________________________________________________
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
ՀՀ կառավարության թ. N _____ որոշման _______հոդվածի ______ կետի ______ սյունակի
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
ՀՀ ՊՆ ԿՌԲՓԿ ՊԵՏ` |
__________________________________________________ (կոչումը, ստորագրությունը, անունը, ազգանունը) |
ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ` |
__________________________________________________ (կոչումը, ստորագրությունը, անունը, ազգանունը) |
ԲԺԻՇԿ-ՄԱՍՆԱԳԵՏ` |
__________________________________________________ (կոչումը, ստորագրությունը, անունը, ազգանունը) |
ՀԳ ԱՎԱԳ ՏԵՍՈՒՉ` |
__________________________________________________ (կոչումը, ստորագրությունը, անունը, ազգանունը) |
_____ ____________________ 20 թ. | |
»: |
«Ձև N 15
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Զինվորական կոմիսարիատի բժշկական հանձնաժողովի
_________________________________ զինվորական կոմիսարիատի բժշկական հանձնաժողովի
_____________________________________________ - ի կողմից ________________________
(բժիշկ մասնագետի անունը, ազգանունը) |
(օրը, ամիսը, տարին) |
կատարվեց զորակոչիկ ___________________________________________________________- ի
(անունը, հայրանունը, ազգանունը)
անձնական գործի և բժշկական փաստաթղթերի ուսումնասիրություն:
Զորակոչիկ ________________________________________________-ը ՀՀ կառավարության 2018 թ.
(անունը, ազգանունը) |
ապրիլի 12-ի N 405-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 61-րդ կետի _____ ենթակետի համաձայն՝ առանց լրացուցիչ հետազոտության, ենթակա է ներկայացման կենտրոնական բժշկական հանձնաժողովի փորձաքննությանը:
Լրացուցիչ տեղեկություններ` ____________________________________________________________
______________________________________________________________________________________:
________________________ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ ______________________________________________________ (կոչումը, ստորագրությունը, անունը, ազգանունը
______________________ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏԻ ԳԼԽԱՎՈՐ ԲԺԻՇԿ _____________________________________________________ (կոչումը, ստորագրությունը, անունը, ազգանունը) |
____ __________ 20 թ. |
____ _____________ 20 թ.»:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
17.01.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունվարի 2025 թվական: