ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 2014 թվականի N 1420-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԲԱԶԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ` ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՅԴ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՁԵՎԵՐԸ, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ, ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՖՈՆԴԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1676-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 29.11.18 N 1420-Ն, 16.01.25 N 47-Ն)
Հիմք ընդունելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը, 27.1-ին հոդվածի 1-ին մասը, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը լրաց., փոփ. 29.11.18 N 1420-Ն, լրաց. 16.01.25 N 47-Ն)
1. Հաստատել`
1) պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի և պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների փոփոխության նպատակով` ըստ մասնագիտությունների և տարածքների աշխատանքի շուկայի վերլուծության իրականացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձերի չափերի, ինչպես նաև պետական մարմիններին հատկացված աշխատավարձի, պարգևատրման ֆոնդերից վճարված վարձատրության չափերի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնելու, ինչպես նաև ըստ մասնագիտությունների և տարածքների աշխատանքի շուկայի վերլուծության ու պետական մարմիններին հատկացված աշխատավարձի, պարգևատրման ֆոնդերի վերլուծությունների արդյունքում սույն որոշման NN 1 և 3 հավելվածներով սահմանված ցուցանիշները քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում ինքնաշխատ եղանակով հաշվարկելու նպատակով աշխատավարձի և պարգևատրման ֆոնդերից վճարվող վարձատրության տեսակների պայմանանիշերի ցանկը հաստատելու ձևերը` համաձայն N 2 հավելվածի.
3) պետական մարմիններին հատկացված աշխատավարձի, պարգևատրման ֆոնդերի վերլուծության կարգը՝ համաձայն N 3 հավելվածի։
(1-ին կետը լրաց. 29.11.18 N 1420-Ն, խմբ., լրաց. 16.01.25 N 47-Ն)
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին, անկախ պետական մարմինների և ինքնավար մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, քննչական մարմինների ղեկավարներին ապահովել տվյալ տարվա համար պետական մարմնին հատկացված աշխատավարձի ֆոնդի ցուցանիշների (ներառյալ թափուր պաշտոնների) վերաբերյալ տեղեկատվությունը, պետական բյուջեում վերաբաշխում կատարելու դեպքում այդ ցուցանիշների փոփոխության վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված փորձագետներին, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց յուրաքանչյուր ամիս վճարված վարձատրության վերաբերյալ տեղեկատվությունը հաշվապահական հաշվառման ծրագրերից արտահանելու և հաջորդ ամսվա 1-ից մինչև 20-ը քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակ ներբեռնելու գործընթացը, որը չի ներառում սույն որոշման 2.1-ին կետով նախատեսված անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության, արտաքին հետախուզության, պետական պահպանության ծառայություններում պետական պաշտոն, պետական ծառայության պաշտոն զբաղեցնող, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող զինծառայողներին և ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողներին վճարված վարձատրության վերաբերյալ տեղեկատվությունը:
(2-րդ կետը խմբ. 29.11.18 N 1420-Ն, 16.01.25 N 47-Ն)
2.1. Սահմանել, որ դիվանագետների (դիվանագիտական և դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց), Հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող աշխատողների վերաբերյալ սույն որոշման 2-րդ կետով պահանջվող տեղեկատվությունը (բացառությամբ աշխատավարձի ֆոնդի միջոցների վերաբերյալ տեղեկատվության) մինչև հաջորդ ամսվա 20-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակին է փոխանցվում «Պետական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան։
(2.1-ին կետը լրաց. 16.01.25 N 47-Ն)
3. Սահմանել, որ`
1) սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված տեղեկատվությունն առաջին անգամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացվում 2018 թվականին` մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը.
2) սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված տեղեկատվությունը չի ընդգրկում զինծառայողների, քրեակատարողական ծառայողների և փրկարար ծառայության ծառայողների մասին տվյալները.
3) սույն որոշման N 2 հավելվածի N 1 ձևի 2-15-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունն աղյուսակում ինքնաշխատ եղանակով լրացվում է քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում առկա տվյալների հիման վրա, իսկ 16-29-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը՝ ինքնաշխատ եղանակով լրացվում է սույն որոշման 2-րդ կետով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակ ներբեռնվող տվյալների հիման վրա.
4) սույն որոշման N 2 հավելվածի N 1 ձևով նախատեսված տեղեկատվությունը համապատասխան մարմինները քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակ են ներբեռնում մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգի գործարկումը.
5) սույն որոշման N 2 հավելվածի N 1 ձևով նախատեսված տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը հասանելի է քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում։
(3-րդ կետը լրաց. 16.01.25 N 47-Ն)
4. (կետն ուժը կորցրել է 29.11.18 N 1420-Ն)
5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարին` պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի և պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների փոփոխության նպատակով յուրաքանչյուր տարի մինչև հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել զեկույց՝ ըստ մասնագիտությունների և տարածքների աշխատանքի շուկայի վերլուծության, ինչպես նաև պետական մարմիններին հատկացված աշխատավարձի, պարգևատրման ֆոնդերի վերլուծության արդյունքների ամփոփմամբ և զեկույցը հրապարակել քաղաքացիական ծառայության գրասենյակի պաշտոնական կայքէջում: Զեկույցում ներկայացված՝ բազային աշխատավարձի և (կամ) գործակիցների փոփոխությանը վերաբերող առաջարկությունները քննարկվում են պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի նախապատրաստման ժամանակ:
(5-րդ կետը լրաց., փոփ. 29.11.18 N 1420-Ն, խմբ. 16.01.25 N 47-Ն)
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1676-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 6-րդ ենթակետը «պաշտոնը» բառից հետո լրացնել «, մասնագիտությունը» բառով:
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` մինչև 2015 թվականի ապրիլի 1-ը ապահովել սույն որոշման 6-րդ կետից բխող` անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայի ծրագրային ապահովման անհրաժեշտ փոփոխությունները:
7.1. Առաջարկել պետական մարմիններում հաշվապահական հաշվառման ծրագրեր սպասարկող ընկերությունների ղեկավարներին հաշվապահական հաշվառման ծրագրերում վարձատրության տեսակների կոդավորումն ապահովել սույն որոշման N 2 հավելվածի N 3 ձևով հաստատված պայմանանիշերի համաձայն։
(7.1-ին կետը լրաց. 16.01.25 N 47-Ն)
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի ապրիլի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. դեկտեմբերի 18 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1420-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ պետական ծառայության պաշտոններ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԲԱԶԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ` ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
(վերնագիրը լրաց. 29.11.18 N 1420-Ն)
1. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի և պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների փոփոխության անհրաժեշտությունը գնահատելու, ինչպես նաև դրանց չափերի վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով «Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը (այսուհետ` լիազոր մարմին) յուրաքանչյուր տարի իրականացնում է` ըստ մասնագիտությունների և տարածքների աշխատանքի շուկայի վերլուծություն:
(1-ին կետը լրաց., փոփ. 29.11.18 N 1420-Ն, խմբ. 16.01.25 N 47-Ն)
2. Լիազոր մարմինն ըստ մասնագիտությունների և տարածքների աշխատանքի շուկայի վերլուծության իրականացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1420-Ն որոշման 2-րդ կետով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակ ներբեռնվող տեղեկատվության հիման վրա վերլուծում է պետական պաշտոն զբաղեցնող անձանց և պետական բոլոր ծառայողների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ներքին գործերի նախարարություններում, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության, պետական պահպանության, արտաքին հետախուզության ծառայություններում պետական պաշտոն, զինվորական ծառայության պաշտոն և արտաքին հետախուզության ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց) աշխատավարձերի չափերը, ինչպես նաև նրանց վարձատրությանն ուղղված այլ միջոցները։
(2-րդ կետը խմբ. 16.01.25 N 47-Ն)
3. (կետն ուժը կորցրել է 16.01.25 N 47-Ն)
4. Լիազոր մարմինը սույն կարգի 2-րդ կետում նշված տեղեկատվության վերլուծության արդյունքում` հաշվարկում և (կամ) գնահատում է հետևյալ ցուցանիշները`
1) պետական ծառայության համակարգում գերիշխող մասնագիտությունները և միջին աշխատավարձը` ըստ գերիշխող մասնագիտությունների, այդ թվում` ըստ ծառայությունների.
2) միջին աշխատավարձը պետական ծառայության համակարգում.
3) միջին աշխատավարձը` ըստ պետական ծառայությունների.
4) միջին աշխատավարձը պետական առանձին ծառայություններում` ըստ պաշտոնների խմբերի.
4.1) պետական ծառայողների միջին աշխատավարձը՝ ըստ սեռի.
4.2) պետական պաշտոն զբաղեցնող անձանց միջին աշխատավարձը՝ ըստ սեռի.
4.3) աշխատավարձի միջնարժեքը (մեդիանը) պետական ծառայության համակարգում.
4.4) պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց թիվը՝ ըստ պաշտոնների տեսակների.
4.5) պետական թափուր պաշտոնների և պետական ծառայության թափուր պաշտոնների թիվը.
4.6) պետական ծառայողների թիվը պաշտոնների խմբերում՝ ըստ սեռի.
4.7) պետական ծառայողների միջին աշխատավարձը՝ ըստ տարիքային խմբերի.
4.8) ամենաբարձր և ամենացածր աշխատավարձ ստացող պետական ծառայողների աշխատավարձերի չափերի հարաբերակցությունը՝ ըստ պաշտոնների խմբերի.
4.9) նախորդ տարվա արդյունքներով կատարողականի հիման վրա պարգևատրված պետական ծառայողների թիվը՝ ըստ պաշտոնների խմբերի։
5) (ենթակետն ուժը կորցրել է 16.01.25 N 47-Ն)
6) (ենթակետն ուժը կորցրել է 16.01.25 N 47-Ն)
(4-րդ կետը լրաց., փոփ. 16.01.25 N 47-Ն)
4.1. Սույն կարգի 4-րդ կետի 4.3-րդ ենթակետով նախատեսված աշխատավարձի միջնարժեքը (մեդիանը) փոքրից մեծ հաջորդականությամբ դասավորված աշխատավարձերի տվյալների բազմության մեջտեղի արժեքն է, իսկ եթե այդ արժեքները երկուսն են, ապա դրանց միջինն է։
(4.1-ին կետը լրաց. 16.01.25 N 47-Ն)
4.2. Դիտարկվող ժամանակահատվածում պետական ծառայողների հոսունության մակարդակը լիազոր մարմինը վերլուծում և գնահատում է՝ հիմք ընդունելով քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում պետական ծառայողների (բացառությամբ զինծառայողների, արտաքին հետախուզության ծառայության, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողների)՝ անձնական դիմումի համաձայն պաշտոնից ազատման հիմքերի վերաբերյալ առկա տվյալները, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
անձնական դիմումի համաձայն ազատված պետական ծառայողների թիվ
Հոսունություն = ——————————————————————————————* 100 %:
(4.2-րդ կետը լրաց. 16.01.25 N 47-Ն)
5. Լիազոր մարմինն անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայից ստացված տվյալների հիման վրա իրականացնում է ընթացիկ տարվան նախորդող տարում ոչ պետական հատվածի կազմակերպություններում (Երևան քաղաքում և մարզերում) աշխատողների աշխատավարձերի չափերի վերլուծություն՝ ըստ աշխատողների մասնագիտության և աշխատաժամանակի ռեժիմի:
(5-րդ կետը խմբ. 16.01.25 N 47-Ն)
6. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված վերլուծության արդյունքների հիման վրա լիազոր մարմինը հաշվարկում է միջին աշխատավարձի չափերի, աշխատավարձի միջնարժեքների տարբերությունները պետական ծառայության համակարգում և ոչ պետական հատվածում, այդ թվում նաև՝ ստորին դեցիլի (ցածր աշխատավարձ ստացողների 10 տոկոսի) և վերին դեցիլի (բարձր աշխատավարձ ստացողների 10 տոկոսի) միջին աշխատավարձերի, դրանց միջնարժեքների տարբերությունները:
(6-րդ կետը խմբ. 16.01.25 N 47-Ն)
7. Սույն կարգի 6-րդ կետով նախատեսված վերլուծության շրջանակներում գնահատվում է նաև նվազագույն, միջին և առավելագույն աշխատավարձեր ստացող աշխատողների թվի տեսակարար կշիռը՝ համապատասխանաբար ուսումնասիրվող աշխատողների ընդհանուր թվի մեջ:
8. Լիազոր մարմինը սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված վերլուծությունների և գնահատումների արդյունքներն ամփոփելուց հետո Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում զեկույց, որը ներառում է հետևյալ առաջարկությունները`
1) պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափի բարձրացման և (կամ) հիմնական աշխատավարձի չափը որոշող գործակիցների փոփոխության վերաբերյալ.
2) համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված` առանձին մասնագիտությունների համար հիմնական աշխատավարձի (բազային աշխատավարձի ու գործակցի արտադրյալի) նկատմամբ տոկոսային ավելացում կիրառելու անհրաժեշտության և դրա չափերի վերաբերյալ:
(8-րդ կետը լրաց., փոփ. 29.11.18 N 1420-Ն, փոփ. 16.01.25 N 47-Ն)
(հավելվածը լրաց., փոփ. 29.11.18 N 1420-Ն, խմբ., փոփ., լրաց. 16.01.25 N 47-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1420-Ն որոշման |
Ձև N 1
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ՉԱՓԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ, ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՖՈՆԴԵՐԻՑ ՎՃԱՐՎՈՂ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
N |
Մարմնի անվա-նումը |
Ծառա-յության տեսակը |
ՀԾՀ |
Ստորա-բաժա- նումը |
Պաշտոնի անվանումը |
Պաշտոնի պայմանա-նիշը |
Պաշտոնի խումբը և ենթախումբը |
Տվյալ պաշտոնում աշխա-տանքային ստաժը |
Գործա-կիցը |
Պաշտ ոնի զբաղվ ածությ ան բնույթ ը |
Ծննդյա ն օրը, ամիսը, տարեթ իվը |
Սեռը |
Կրթութ յունը |
Մասնագիտու թյունը՝ ըստ պաշտոնի անձնագրի |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՎՃԱՐՈՒՄ | ||||||||||||||||||||
Հիմնա-կան աշխա-տա-վարձ (պաշ-տո-նային դրույ-քա-չափ) |
Լրացուցիչ աշխատավարձ |
Լրա-վճար |
Պարգևատրում | |||||||||||||||||
Հավելավճար |
Հավելում |
Կա-տա-րողա-կանի կամ հաշ-վե-տվու-թյան հիման վրա |
Աշխա-տա-վարձի ֆոնդի տնտես-ված միջոց-ներից |
Աշխա-տանք-ների փոր-ձա-րարա-կան կազ-մա-կերպ-ման համար օպտի-մա-լաց-ված միջոց-ներից |
Օրեն-քով չարգել-ված այլ աղ-բյուր-ներից | |||||||||||||||
Դասա-յին աստի-ճանի հա-մար | Դիվա-նա-գիտա-կան աստի-ճանի հա-մար | Կոչ-ման հա-մար | Օտար լեզու-ների իմա-ցութ-յան հա- մար |
Աշխա-տան-քա-յին և(կամ) ծառա-յության ստաժի համար | Ատես-տա-վոր-ման արդ-յունք-ներով որա-կա-վոր-ման հա-մար | Սահ-մա-նա-դրա-կան դա-տա-րանի նախա-գահի, փոխ-նախա-գահի, դա-տա-վորի պաշ-տոն զբա-ղեց-նելու համար | Կա-տա-րողա-կանի գնա-հա-տման հիման վրա | Առող-ջու-թյան համար վնասա-կար, ծանր կամ առանձ-նապես ծանր, առանձ-նապես վնասա-կար աշխա-տանքի համար | Բարձ-րլեռ-նային վայրե-րում աշխա-տելու համար | Ծառա-յութ-յան առանձ-նա-հատ-կու-թյուն-ներով պայ-մա-նավոր-ված | Արտա-ժամյա, գիշերա-յին կամ հան-գստ-յան կամ տոնա-կան օրերին աշխա-տանքի համար | Առանձ-նակի ռիսկայ-նութ-յան, ինչպես նաև հատուկ մասնա-գիտաց-ման առանձ-նա-հատ-կու-թյուն-ներով պայմա-նա-վորված | Դա-տա-վորի պաշ-տոն զբա-ղեց-նելու համար | Պետա-կան և ծառա-յողա-կան գաղտ-նիք պարու-նակող տեղե-կու-թյուն-ներին առնչ-վելու համար | ||||||
16 |
17.1 |
17․2 |
17․3 |
17․4 |
17․5 |
17․6 |
17․7 |
17․8 |
18․1 |
18․2 |
18․3 |
18․4 |
18․5 |
18․6 |
18․7 |
19 |
20․1 |
20․2 |
20․3 |
20․4 |
ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ | ||||||||||||||
Արձակուրդային վճար |
Վերջնա-հաշվարկ |
Արձակ-ման նպաստ |
Կադրերի ռեզերվում գտնվելու ընթացքում վարձատրու-թյուն |
Հատուցում |
Դրամա-կան օգնու-թյուն |
Ժամանա-կավոր անաշխա-տունակու-թյան նպաստ |
Մայրու-թյան նպաստ | |||||||
Ամենամյա արձա-կուրդի համար |
Լրացուցիչ միանվագ |
Ուսումնա-կան արձա-կուրդի համար |
Պետական կամ հասարա-կական պարտակա-նություն-ների կատարման համար տրամա-դրվող արձա-կուրդի համար |
Հայրու-թյան արձա-կուրդի համար |
Չօգտա-գործած արձակուրդի հատուցում |
Հարկադիր պարա-պուրդի համար |
Մեղա-դրյալի կարգավ իճակ ունեցողի ն |
Դատա-կան կարգով արդարա-ցվածին |
Տույժ աշխատա-վարձի ժամկետանց վճարման համար | |||||
21․1 |
21․2 |
21․3 |
21․4 |
21․5 |
22 |
23 |
24 |
25․1 |
25․2 |
25․3 |
26 |
27 |
28 |
29 |
(ձևը խմբ. 16.01.25 N 47-Ն)
Ձև N 2
Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՇԱՐԺԻ ԵՎ ՀՈՍՈՒՆՈՒԹՅԱՆ, ԿՐԿՆՎՈՂ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ
(ձևն ուժը կորցրել է 16.01.25 N 47-Ն)
Ձև N 3
Ց Ա Ն Կ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՖՈՆԴԵՐԻՑ ՎՃԱՐՎՈՂ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱՆԻՇԵՐԻ
1․ 0 Աշխատավարձ
2․ 01 Հիմնական աշխատավարձ (պաշտոնային դրույքաչափ)
3․ 02 Լրացուցիչ աշխատավարձ
4․ 21 Հավելավճար
5․ 211 Դասային աստիճանի համար
6․ 212 Դիվանագիտական աստիճանի համար
7․ 213 Կոչման համար
8․ 214 Օտար լեզուների իմացության համար
9․ 215 Աշխատանքային և (կամ) ծառայության ստաժի համար
10․ 216 Ատեստավորման արդյունքներով որակավորման համար
11․ 217 Կատարողականի հիման վրա
12․ 218 Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոն զբաղեցնելու համար
13․ 22 Հավելում
14. 221 Առողջության համար ծանր, վնասակար աշխատանքներ կատարելու համար
15. 222 Առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու համար
16․ 223 Բարձրլեռնային վայրերում աշխատելու համար
17․ 224 Ծառայության առանձնահատկություններով պայմանավորված
18․ 225 Արտաժամյա, գիշերային, հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի աշխատանքի համար
19․ 226 Առանձնակի ռիսկայնության, ինչպես նաև հատուկ մասնագիտացման առանձնահատկություններով պայմանավորված
20․ 227 Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոն զբաղեցնելու համար
21․ 228 Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոն զբաղեցնելու համար
22․ 229 Վերաքննիչ քրեական դատարանի, վերաքննիչ քաղաքացիական դատարանի, վերաքննիչ վարչական դատարանի դատավորի պաշտոն զբաղեցնելու համար
23․ 230 Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոն զբաղեցնելու համար
24․ 231 Սնանկության դատարանի դատավորի պաշտոն զբաղեցնելու համար
25․ 232 Վարչական դատարանի դատավորի պաշտոն զբաղեցնելու համար
26․ 233 Պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու համար
27․ 03 Լրավճար
28․ 04 Պարգևատրում
29․ 41 Կատարողականի կամ հաշվետվության հիման վրա
30․ 42 Աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից
31․ 43 Օրենքով չարգելված այլ աղբյուրներից
32․ 44 Աշխատանքների փորձարարական կազմակերպման համար օպտիմալացված միջոցներից
33․ 1 ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐ
34․ 05 Արձակուրդային վճար
35․ 51 Ամենամյա արձակուրդի համար
36․ 52 Լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար
37․ 53 Ուսումնական արձակուրդի համար
38․ 54 Պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար տրամադրվող արձակուրդի համար
39․ 55 Հայրության արձակուրդի համար
40․ 06 Վերջնահաշվարկ
41․ 61 Չօգտագործած արձակուրդի հատուցում
42․ 07 Արձակման նպաստ
43․ 08 Կադրերի ռեզերվում գտնվելու ընթացքում վարձատրություն
44․ 09 Հատուցում
45․ 91 Հարկադիր պարապուրդի համար
46․ 92 Մեղադրյալի կարգավիճակ ունեցողին
47․ 93 Դատական կարգով արդարացվածին
48․ 10 Տույժ աշխատավարձի ժամկետանց վճարման համար
49․ 11 Դրամական օգնություն
50․ 12 Ժամանակավոր անաշխատունակության նպաստ
51․ 13 Մայրության նպաստ
(ձևը լրաց. 16.01.25 N 47-Ն)
(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 16.01.25 N 47-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1420-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ, ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՖՈՆԴԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
1․ Պետական մարմինների՝ մարդկային ռեսուրսների պահպանման ծախսերի արդյունավետությունը գնահատելու և դրա հիման վրա վարձատրության քաղաքականության բարելավման միջոցառումներ մշակելու նպատակով պետական մարմիններում վարձատրության քաղաքականությունը մշակող լիազոր մարմինը (այսուհետ` լիազոր մարմին) յուրաքանչյուր տարի իրականացնում է պետական մարմիններին հատկացված աշխատավարձի, պարգևատրման ֆոնդերի վերլուծություն։
2․ Պետական մարմիններին հատկացված աշխատավարձի, պարգևատրման ֆոնդերի վերլուծությունը ֆինանսների ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը կիրառում է պետական մարմինների աշխատավարձի ծախսերի պլանավորման և վերահսկողության նպատակով։
3․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1420-Ն որոշման 2-րդ կետով սահմանված կարգով տրամադրված տեղեկատվության վերլուծության արդյունքում լիազոր մարմինը հաշվարկում և (կամ) գնահատում է պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված փորձագետներին, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատավարձի, պարգևատրման ֆոնդերից տրված վարձատրությունը՝ ըստ հետևյալ տեսակների.
1) հիմնական և լրացուցիչ աշխատավարձի վճարմանն ուղղված միջոցներ, որից՝
ա. աշխատավարձի ֆոնդից հիմնական աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի) վճարմանն ուղղված միջոցների չափը,
բ. աշխատավարձի ֆոնդից լրացուցիչ աշխատավարձի վճարմանն ուղղված ընդհանուր միջոցների չափը, ըստ լրացուցիչ աշխատավարձի տեսակների.
2) պարգևատրմանն ուղղված միջոցների չափը, որից՝
ա․ աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից պարգևատրմանն ուղղված միջոցների ընդհանուր չափը, պարգևատրում ստացած աշխատողների թիվը՝ ըստ պաշտոնների տեսակների, պարգևատրման միջին չափը,
բ․ կատարողականի կամ հաշվետվության հիման վրա պարգևատրմանն ուղղված միջոցների ընդհանուր չափը և պարգևատրված պետական ծառայողների թիվը,
գ․ օրենքով չարգելված այլ աղբյուրներից պարգևատրմանն ուղղված միջոցների չափը, պարգևատրում ստացած անձանց թիվը և պարգևատրման միջին չափը,
դ․ աշխատանքների փորձարարական կազմակերպման համար օպտիմալացված միջոցներից պարգևատրմանն ուղղված միջոցների չափը, պարգևատրում ստացած քաղաքացիական ծառայողների թիվը և պարգևատրման միջին չափը.
3) արձակուրդների վճարմանն ուղղված միջոցների չափը, որից՝
ա․ ամենամյա արձակուրդի վճարմանն ուղղված միջոցների չափը,
բ․ լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարին ուղղված միջոցների չափը,
գ․ ուսումնական արձակուրդի վճարմանն ուղղված միջոցների չափը,
դ․ պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար տրամադրվող արձակուրդի վճարմանն ուղղված միջոցների չափը և այդ արձակուրդից օգտված անձանց թիվը,
ե․ հայրության արձակուրդի վճարմանն ուղղված միջոցների չափը և այդ արձակուրդից օգտված անձանց թիվը.
4) վերջնահաշվարկին ուղղված միջոցների չափը, որից՝
ա․ չօգտագործած արձակուրդի հատուցման վճարմանն ուղղված միջոցների չափը և հատուցում ստացած անձանց թիվը,
բ․ արձակման նպաստի վճարմանն ուղղված միջոցների չափը և արձակման նպաստ ստացած անձանց թիվը.
5) կադրերի ռեզերվում գտնվելու ընթացքում պետական ծառայողների վարձատրությանն ուղղված միջոցների չափը և այդ անձանց թիվը.
6) այլ հատուցումների վճարմանն ուղղված միջոցների չափը, որից՝
ա․ հարկադիր պարապուրդի համար հատուցմանն ուղղված միջոցների չափը և այդ անձանց թիվը,
բ․ մեղադրյալի կարգավիճակ ունեցողին տրվող հատուցումների վճարմանն ուղղված միջոցների չափը և այդ անձանց թիվը,
գ․ դատական կարգով արդարացվածին կամ ռեաբիլիտացնող այլ հիմքով տրվող հատուցումների վճարմանն ուղղված միջոցների չափը և այդ անձանց թիվը.
7) սոցիալական այլ երաշխիքների վճարմանն ուղղված միջոցները, որից՝
ա․ դրամական օգնությունների վճարմանն ուղղված միջոցների չափը և դրամական օգնություն ստացած անձանց թիվը,
բ․ ժամանակավոր անաշխատունակության նպաստի վճարմանն ուղղված միջոցների չափը և ժամանակավոր անաշխատունակության նպաստ ստացած անձանց թիվը,
գ․ մայրության նպաստի վճարմանն ուղղված միջոցների չափը և մայրության նպաստ ստացած անձանց թիվը:
4․ Սույն կարգի 3-րդ կետով սահմանված ցուցանիշների վերաբերյալ ամփոփ գնահատումները լիազոր մարմինը ներկայացնում է ըստ յուրաքանչյուր պետական մարմնի, ըստ պետական ծառայության ամբողջ համակարգի և պետական ծառայության առանձին տեսակների Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1420-Ն որոշման N 1 հավելվածով նախատեսված զեկույցում։
5․ Սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «բ», 2-րդ ենթակետի «ա» և «գ», 3-րդ ենթակետի «ա», «գ», «դ», «ե» պարբերություններով, 4-րդ և 6-րդ ենթակետերով, 7-րդ ենթակետի «բ» և «գ» պարբերություններով սահմանված ցուցանիշները լիազոր մարմինը հաշվարկում և գնահատում է պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված փորձագետների, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց համար ըստ պաշտոնների և զբաղմունքների տեսակի։
(հավելվածը լրաց. 16.01.25 N 47-Ն)