ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մայիսի 2024 թվականի |
թիվ 56 |
քաղ. Մոսկվա |
ԹՂԹԱՅԻՆ ԿՐԻՉՈՎ ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց․
1. Թղթային կրիչով լիցենզիան, որը պարունակում է թղթի վրա տպագրված տեղեկատվություն գրանցման բանալու մասին՝ մի խումբ եզակի տառերի, թվերի, նշանների տեսքով, կամ գրանցման բանալու ստեղծման համար նախատեսված գործողությունների հաջորդականության մասին տեղեկատվություն, որն անհրաժեշտ է ծրագրային ապահովման նույնականացման, դրա ակտիվացման կամ թարմացման, ինչպես նաև ծրագրային ապահովման սպասարկման աջակցություն համար, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանության 1-ին հիմնական կանոնին համապատասխան՝ դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 4901 ապրանքային դիրքում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական: