Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-206-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2011-01.01.2012)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.12.30/76(666) Հոդ.1397
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
27.11.2008
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2014

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2008 թվականի նոյեմբերի 27-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴԻՐ, ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-505-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածից հանել «և Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածից հանել «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամի» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածից հանել «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալի» բառերը:

 

Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ հոդվածով.

 

«2.1. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնային դրույքաչափը սահմանել 680000 դրամ, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամի պաշտոնային դրույքաչափը` 600000 դրամ:»:

 

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 9. Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածով:»:

 

Հոդված 6. Սույն օրենքը համարվում է ժամանակավոր նորմատիվ իրավական ակտ, և դրանով կատարված փոփոխությունները և լրացումը ուժի մեջ են մտնում 2009 թվականի հունվարի 1-ից և գործելու են մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը:

(6-րդ հոդվածը փոփ. 10.12.09 ՀՕ-222-Ն, 16.11.10 ՀՕ-166-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2008 թ. դեկտեմբերի 23

Երևան

ՀՕ-206-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.12.2011, ՀՕ-315-Ն 01.01.2012, ՀՕ-206-Ն
16.11.2010, ՀՕ-166-Ն 01.01.2011, ՀՕ-206-Ն
10.12.2009, ՀՕ-222-Ն 01.01.2010, ՀՕ-206-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան