ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 30-Ա
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով՝
1. Ստեղծել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ:
2. Հաստատել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի։
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի օգոստոսի 6-ի «Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ ստեղծելու, խորհրդի անհատական կազմը և աշխատակարգը, խորհրդի անհատական կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի կարգը հաստատելու մասին» N 903-Ա որոշումը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
15.01.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 30-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ
ՀՀ վարչապետ (hամակարգող խորհրդի նախագահ)
ՀՀ փոխվարչապետ (ռազմավարությունների ոլորտը համակարգող, hամակարգող խորհրդի նախագահի տեղակալ)
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար
ՀՀ ներքին գործերի նախարար
ՀՀ արդարադատության նախարար
ՀՀ ֆինանսների նախարար
ՀՀ առողջապահության նախարար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
ՀՀ պաշտպանության նախարար
ՀՀ շրջակա միջավայրի նախարար
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն
ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ
ՀՀ գլխավոր դատախազ (համաձայնությամբ)
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ (համաձայնությամբ)
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ (համաձայնությամբ)
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ)
ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ
ՀՀ քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար
ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Արդարադատության, իրավապահ համակարգի զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման կամ իրավապահ համակարգի կադրերի վերապատրաստման ոլորտներում գործունեություն ծավալող 4 հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
15.01.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|