ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 օգոստոսի 2012 թվականի |
թիվ 125 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԲԱԶԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի ԹԻՎ 54 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ՝ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի առանձին որոշումներում կատարել փոփոխություններ՝ թիվ 1 հավելվածի համաձայն։
2. Ուժը կորցրած ճանաչել Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումները՝ ըստ թիվ 2 հավելվածի համաձայն սահմանված ցանկի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի «Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը և Մաքսային միության միասնական մաքսային սակագինը հաստատելու մասին» թիվ 54 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից։
Նախագահ՝ |
Վ. Բ. Խրիստենկո |
Հավելված թիվ 1 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 16-ի թիվ 125 որոշման |
Փոփոխություններ
Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի առանձին որոշումներում կատարվող
(հավելվածն ուժը կորցրել է ԵՏՀԽ 22.04.24 թիվ 54)
Հավելված թիվ 2 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 16-ի թիվ 125 որոշման |
Ցանկ
Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ ուժը կորցրած ճանաչված որոշումների
1. Մաքսային միության հանձնաժողովի 2012 թվականի հունվարի 25-ի «Բելառուսի Հանրապետությունում գյուղատնտեսական տոհմային կենդանիների և դրանց տոհմային արտադրանքի ներմուծման ժամանակավոր լիցենզավորման մասին» թիվ 909 որոշում։
2. Մաքսային միության հանձնաժողովի 2012 թվականի հունվարի 25-ի «Թղթի և ստվարաթղթի առանձին տեսակների նկատմամբ Միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի գործողությունը երկարաձգելու մասին» թիվ 917 որոշում։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մարտի 15-ի «Ռազմանավերի նկատմամբ Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Մաքսային միության միասնական մաքսային սակագնում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 10 որոշում։
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի ապրիլի 5-ի «Քաղաքացիական օդանավերով թռիչքի նմանակման վարժական սարքերի նկատմամբ Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Մաքսային միության միասնական մաքսային սակագնում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 15 որոշում:
5. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մայիսի 31-ի «Հում նավթի նկատմամբ Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Մաքսային միության միասնական մաքսային սակագնում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 51 որոշում:
6. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մայիսի 31-ի «Նավթային և գազային հորատանցքերի հորատման համար նախատեսված սուզվող հորատման կայանքների նկատմամբ Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում փոփոխություններ կատարելու և ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ սահմանելու մասին» թիվ 53 որոշում։
7. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հունիսի 20-ի «Ֆոսֆատների նկատմամբ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի իջեցման մասին» թիվ 87 որոշում։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.04.2024, թիվ 54 | 11.07.2024, թիվ 125 | |
22.09.2020, թիվ 114 | 24.10.2020, թիվ 125 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|