ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
| 
 10 հոկտեմբերի 2023 թ.  | 
 N 351-Ն  | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ԿՐԿԵՍՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «բ3» կետով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել կրկեսում օգտագործման համար արգելված վայրի կենդանիների ցանկը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
| 
 10 հոկտեմբերի 2023 թ. ք. Երևան  | 
 Հ. ՍԻՄԻԴՅԱՆ  | 
| 
 
  | 
 Հավելված Շրջակա միջավայրի նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 10-ի N 351-Ն հրամանի  | 
ՑԱՆԿ
ԿՐԿԵՍՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ
| 
 N  | 
 Կենդանիներն ըստ դասի  | 
 Կենդանիներն ըստ ցեղերի, տեսակների և կարգերի  | 
| 
 1  | 
 Կաթնասուններ  | 
 կենգուրուներ, կոալաներ  | 
| 
 կատվազգիներ, աղվեսներ, արջեր, բորենիներ, գայլեր, կզաքիսներ, մանգուստներ  | ||
| 
 բոլոր պրիմատներ  | ||
| 
 բոլոր կենտսմբակավորներ  | ||
| 
 գետաձիեր, ընձուղտներ, եղջերուներ, ցլեր, այծեր, մուֆլոններ, ուղտեր, լամաներ  | ||
| 
 բոլոր թիոտանիներ  | ||
| 
 բոլոր տեսակի փղեր  | ||
| 
 բոլոր կետակերպեր  | ||
| 
 մրջնակերներ, համրուկներ, զրահամորթներ  | ||
| 
 2  | 
 Թռչուններ  | 
 աֆրիկյան ջայլամ, ավստրալիական էմու, կազուարներ, նանդուներ  | 
| 
 բոլոր պինգվինակերպեր  | ||
| 
 բոլոր արագիլակերպեր  | ||
| 
 բոլոր հավալուսնակերպեր  | ||
| 
 բոլոր ցերեկային գիշատիչներ  | ||
| 
 բոլոր բվակերպեր  | ||
| 
 բոլոր սագակերպեր  | ||
| 
 բոլոր հավակերպեր  | ||
| 
 բոլոր կռունկակերպեր  | ||
| 
 բոլոր ճնճղուկակերպեր  | ||
| 
 կակադուներ, արաներ, ժակոներ  | ||
| 
 3  | 
 Սողուններ  | 
 բոլոր կնճիթագլուխներ  | 
| 
 բոլոր կրիաներ  | ||
| 
 բոլոր կոկորդիլոսներ  | ||
| 
 բոլոր թեփուկավորներ  | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հոկտեմբերի 2023 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|