Basic information
Number
N 351-Ն
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (01.01.2025-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2023.10.16-2023.10.29 Պաշտոնական հրապարակման օրը 12.10.2023
Enactment organisation
Շրջակա միջավայրի նախարար
Enactment date
10.10.2023
Signing organisation
Շրջակա միջավայրի նախարար
Signing date
10.10.2023
Effective date
01.01.2025

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

10 հոկտեմբերի 2023 թ. 

N 351-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԿՐԿԵՍՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «բ3» կետով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել կրկեսում օգտագործման համար արգելված վայրի կենդանիների ցանկը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

 

10 հոկտեմբերի 2023 թ.

ք. Երևան

Հ. ՍԻՄԻԴՅԱՆ

 

 

Հավելված

Շրջակա միջավայրի նախարարի

2023 թվականի հոկտեմբերի 10-ի

N 351-Ն հրամանի

 

ՑԱՆԿ

 

ԿՐԿԵՍՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ

 

N

Կենդանիներն ըստ դասի

Կենդանիներն ըստ ցեղերի, տեսակների և կարգերի

1

Կաթնասուններ

կենգուրուներ, կոալաներ

կատվազգիներ, աղվեսներ, արջեր, բորենիներ, գայլեր, կզաքիսներ, մանգուստներ

բոլոր պրիմատներ

բոլոր կենտսմբակավորներ

գետաձիեր, ընձուղտներ, եղջերուներ, ցլեր, այծեր, մուֆլոններ, ուղտեր, լամաներ

բոլոր թիոտանիներ

բոլոր տեսակի փղեր

բոլոր կետակերպեր

մրջնակերներ, համրուկներ, զրահամորթներ

2

Թռչուններ

աֆրիկյան ջայլամ, ավստրալիական էմու, կազուարներ, նանդուներ

բոլոր պինգվինակերպեր

բոլոր արագիլակերպեր

բոլոր հավալուսնակերպեր

բոլոր ցերեկային գիշատիչներ

բոլոր բվակերպեր

բոլոր սագակերպեր

բոլոր հավակերպեր

բոլոր կռունկակերպեր

բոլոր ճնճղուկակերպեր

կակադուներ, արաներ, ժակոներ

3

Սողուններ

բոլոր կնճիթագլուխներ

բոլոր կրիաներ

բոլոր կոկորդիլոսներ

բոլոր թեփուկավորներ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հոկտեմբերի 2023 թվական: