ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 16-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Մեգաքլին» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 03552351) հետ 2024 թվականի դեկտեմբերի 3-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մաքրման ծառայությունների մատուցում՝ 6,610,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի և 2025 թվականի մարտի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում «Թումո» կենտրոնի համար մաքրման ծառայությունների մատուցում՝ ամսական 350,000 դրամի չափով առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Նիկիտա Մոբայլ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 02701579) հետ 2024 թվականի դեկտեմբերի 12-ին կնքված՝ N 12/12/2024 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 3-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ծրագրասարքավորումային համակարգի միջոցով հաղորդագրությունների ուղարկման ծառայությունների մատուցում՝ 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Վուդ Լայն» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00445922) հետ 2024 թվականի դեկտեմբերի 12-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տանիքի աստիճանների պատրաստման աշխատանքների իրականացում՝ 270,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Մեգաքլին» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 03552351) հետ 2024 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև 2025 թվականի փետրվարի 27-ն ընկած ժամանակահատվածում մաքրման ծառայությունների մատուցում՝ 680,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Երևան |
15.01.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |