ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2024 թվականի N 157-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ կետի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով` Փամբակ համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի 2025 թվականի բյուջեն` համաձայն հավելվածի:
1) Եկամուտների գծով ընդամենը - 743179100 /յոթ հարյուր քառասուներեք միլիոն մեկ հարյուր յոթանասունինը հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ,
այդ թվում`
ա. Վարչական բյուջեի մասով - 743179100 /յոթ հարյուր քառասուներեք միլիոն մեկ հարյուր յոթանասունինը հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ.
բ. Ֆոնդային բյուջեի մասով - 133098700 /մեկ հարյուր երեսուներեք միլիոն իննսունութ հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ։
2) Ծախսերի գծով ընդամենը - 743179100 /յոթ հարյուր քառասուներեք միլիոն մեկ հարյուր յոթանասունինը հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ,
այդ թվում՝
ա. Վարչական բյուջեի մասով - 743179100 /յոթ հարյուր քառասուներեք միլիոն մեկ հարյուր յոթանասունինը հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ.
բ. ֆոնդային բյուջեի մասով - 133098700 /մեկ հարյուր երեսուներեք միլիոն իննսունութ հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ:
2. Փամբակ համայնքի 2025 թվականի բյուջեի նախագծի կազմման ժամանակահատվածում բյուջեի դեֆիցիտ (պակասուրդ) կամ հավելուրդ չի առաջացել:
3. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև: Սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել համայնքի բյուջեով նախատեսված ընդամենը ծախսերի 15 %-ը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
Կողմ -10
ԱՆԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԱՆՏԻՆՅԱՆ ԱՇՈՏ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԷՄՄԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍԵՎԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳՐԻԳՈՐ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱԻՐԱ ՄԱՐԱՆԴՅԱՆ ՍԱՍՈՒՆ ՍՐԱՊՅԱՆ ԱՐՇԱԿ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հունվարի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|