Basic information
Number
թիվ 15-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (07.04.2003-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԵԹՀՏ 2003.03.28/2(3) Հոդ.23
Enactment organisation
Նուբարաշեն թաղային համայնքի ավագանի
Enactment date
25.01.2003
Signing organisation
Նուբարաշենի թաղապետ
Signing date
25.01.2003
Effective date
07.04.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 ՆՈՒԲԱՐԱՇԵՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հունվարի 2003 թվականի թիվ 15-Ն
քաղ. Երևան

 ՀԱՄԱՅՆՔԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ, ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՍԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԶԵՂՉԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հաշվի առնելով համայնքի ազգաբնակչության ծանր սոցիալական վիճակը.

 

1. Համայնքի բնակչության սոցիալական որոշ խմբերի համար սահմանել զեղչեր հետևյալ չափերով`

- երկկողմանի ծնողազուրկ երեխաները ազատվում են վարձավճարից

- զոհված ազատամարտիկների երեխաները ազատվում են վարձավճարից

- հաշմանդամ դարձած ազատամարտիկների երեխաների համար 50% զեղչ

- միակողմանի ծնողազուրկ երեխաների համար 50% զեղչ

- միևնույն ընտանիքից 2 և ավելի երեխաների հաճախելու դեպքում գանձվում է մեկ երեխայի լրիվ գումարը, մյուսներից` 50% զեղչով

2. Մեկ ամիս հարգելի պատճառով մանկապարտեզից բացակայող երեխաները ազատվում են տվյալ ամսվա վարձավճարից:

3. Լիազորել թաղապետին առանձին դեպքերում խիստ կարիքավոր այլ կատեգորիայի ընտանիքների համար սահմանել 50% արտոնություն:

 

Կողմ  
Ա. Երմազյան ստորագր. Խ. Մարգարյան ստորագր.
Ս. Երմազյան ստորագր. Ա. Ոսկանյան ստորագր.
Կ. Հարությունյան ստորագր. Կ. Վարդանյան ստորագր.
Հ. Հարությունյան ստորագր. Ս. Կարմաջյան ստորագր.
Ն. Սողոմոնյան ստորագր. Յ. Բադալյան ստորագր.
Դեմ` չկա, ձեռնպահ` չկա  

 

Թաղապետ`

Ռ. Ասատրյան