Գլխավոր տեղեկություն
Համար
N 195
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-19.02.1996)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Հայկական ՍՍՀ Մինխորհի որոշումներ 1982/ապրիլ
Ընդունող մարմին
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
02.04.1982
Ստորագրող մարմին
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարիչ
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.02.1996

հայկական սսհ մինիստրների խորհուրդ

 

 ո ր ո շ ու մ

 

2 ապրիլի 1982 թ. N 195

Քաղ. Երևան

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏԻ 1968 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 445 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՄՏՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1982 թ. մարտի 25-ի N 230 որոշմանը համապատասխան Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.

Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1968 թ. հոկտեմբերի 17-ի «ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1968 թվականի օգոստոսի 21-ի «Անտառային տնտեսությանը պատճառված վնասի համար նյութական պատասխանատվության կարգի և չափերի մասին» N 641 որոշումը» N 445 որոշման I բաժնում մտցնել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1. 1-ին կետի «ա», «ե», «զ», «ը» և «թ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ա) անտառահատման համար չհատկացված տեղամասերում ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկների կողմից աճող անտառ հատելիս. քաղաքացիների կողմից աճող անտառ հատելիս` առանց անտառահատման տոմսի (օրդերի) կամ տոմսով (օրդերով), բայց ոչ այն տեղամասերում, ոչ այն քանակով և ոչ այն ծառատեսակները, որ ցույց է տրված տոմսում (օրդերում)».

«ե) կեղտաջրերով, քիմիական նյութերով, արդյունաբերական և կոմունալ-կենցաղային արտանետվածքներով, մնացուկներով և թափոններով անտառը վնասելիս, որը հասցրել է անտառի չորացման կամ հիվանդության.

«զ) պետական անտառային ֆոնդի հողամասերի օգտագործումը արմատախիլ անելու, շինություններ կառուցելու, փայտանյութ վերամշակելու, պահեստներ սարքելու և այլնի համար, առանց այդ հողամասերը օգտագործելու պատշաճ թույլտվություն ունենալու».

«ը) պետական անտառային ֆոնդի անտառներում և ոչ անտառապատ հողերում ինքնագլուխ խոտհունձ անելիս և անասուններ արածեցնելիս.

«թ) ինքնագլուխ կերպով վայրի պտուղներ, ընկույզ, սունկ, հատապտուղ և այլն հավաքելիս այն տեղամասերում, որտեղ այդ արգելված է կամ թույլատրվում է միայն անտառային տոմսերով»:

2. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«6. Սահմանել է, որ ՍՍՀՄ անտառներում արմատի վրա բնափայտի բացթողնման կանոնները կամ ՍՍՀՄ անտառներում հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար ձեռնարկությունները, կազմակերպությունները, հիմնարկները և քաղաքացիները կրում են այդ կանոններով կամ օրենսդրական այլ ակտերով նախատեսված պատասխանատվություն»:

3. 8-րդ կետում միջկոլտնտեսային անտառտնտեսությունների և անտառապետությունների վերաբերյալ ցուցումները փոխարինել անտառային տնտեսության վարման միջտնտեսային ձեռնարկությունների (կազմակերպությունների) համար ցուցումներով:

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ
ԽՈՐՀՐԴԻ նախագահ

Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ
ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ