Basic information
Number
թիվ 12
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (26.02.2023-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2023.10.02-2023.10.15 Պաշտոնական հրապարակման օրը 11.10.2023
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Enactment date
24.01.2023
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Signing date
24.01.2023
Effective date
26.02.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հունվարի 2023 թվականի

թիվ 12

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓԽՐԻՉ ՖՐԵԶԸ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերության համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Գյուղատնտեսության, անտառատնտեսության եւ շինարարության մեջ օգտագործվող փխրիչ ֆրեզը, որը կախովի սարք է ինքնագնաց տեխնիկայի համար, նախատեսված՝ փայտամթերման թափոնների, թփերի եւ կոճղերի մանրեցման խամ հողերի ռեկուլտիվացման, անտառատնկումների համար հողի նախապատրաստման, ձմեռային ճանապարհների կառուցման, նախատեսվող շինարարության համար տարածքների մաքրման համար, սարքավորված՝ փոխարինովի կոնաձեւ կարծրահամահալվածքային կտրիչներ, ապահովիչ կցորդիչ, բեռնող սարք և խտարար գլան ունեցող ռոտորով, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի Մեկնաբանության 1-ին հիմնական կանոնին համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8432 ապրանքային դիրքում։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հոկտեմբերի 2023 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation