ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունվարի 2025 թվականի N 38-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԿԱՌՄԻԼԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ԿԱՌՄԻԼԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.
2) «ԿԱՌՄԻԼԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2024 թվականի դեկտեմբերի 3-ից մինչև 2025 թվականի հունիսի 2-ը ներառյալ.
3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամիս։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
16.01.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 16-ի N 38-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միա- վորը |
Քա-նակը |
Ծագման երկիրը |
Արտա-հանման երկիրը |
Արժեքը (դրամ) |
Այլ տեղեկու- թյուններ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ | |||||||||
1. |
8418402008 |
Սարքավորում՝ ուղղահայաց արագ սառեցման խցիկ (շոկային) մսի և մսամթերքի համար |
Մինչև -45℃, նախատեսված 20 սկուտեղի համար՝ 40 սկուտեղներով և սկուտեղների 2 սայլերով, Չժանգոտվող պողպատից, եռաֆազ, 380V/50HZ / 2750W / 6A, 600 լ տարողությամբ |
հատ |
1 |
Չինաստան |
Չինաստան |
2 220 000 |
|
2․ |
8418501100 |
Սարքավորում՝ հորիզոնական սառցարան - կղզի |
-18℃ - -22℃, Չափերը՝ 250*20*25,4 սմ, միաֆազ, 220V/50HZ / 930W / 5A |
հատ |
1 |
Չինաստան |
Չինաստան |
525 000 |
|
3. |
8418501100 |
Սարքավորում՝ պահարան-սեղան սառնարան՝ մսամթերքի պահպանության համար |
-5℃ - +5℃, Չափերը՝ 180*76*80 սմ, միաֆազ, 220V/50HZ / 300W / 2A, |
հատ |
2 |
Չինաստան |
Չինաստան |
660 000 |
|
4. |
9403105809 |
Պատին ամրացվող չժանգոտվող պողպատից դարակ՝ համեմունքի տարաներով |
Չժանգոտվող պողպատից, չափերը՝ 100*20*25,4 սմ, համեմունքի 5-ական տարաներով |
կգ |
120 |
Չինաստան |
Չինաստան |
150 000 |
|
5. |
8210000000 |
Ձեռքի մամլիչ սարք՝ 2 կաղապարներով |
5,2-7,4 սմ տրամագծով արտադրանքի համար |
կգ |
15 |
Չինաստան |
Չինաստան |
70 000 |
|
6. |
9403109809 |
Չժանգոտվող պողպատից լվացարանով պահարան |
Չժանգոտվող պողպատից, չափերը՝ 60*100*100 սմ |
կգ |
150 |
Չինաստան |
Չինաստան |
166 000 |
|
7. |
9403109809 |
Չժանգոտվող պողպատից սեղան՝ սննդի արտադրության համար |
Չժանգոտվող պողպատից, չափերը՝ 140*60*85 սմ |
կգ |
70 |
Չինաստան |
Չինաստան |
175 000 |
|
8. |
3924100000 |
Պոլիէթիլենից տախտակներ՝ մթերք կտրելու համար |
Պոլիէթիլենից |
կգ |
110 |
Չինաստան |
Չինաստան |
136 000 |
|
9. |
3924100000 |
Համեմունքների տարա՝ պլաստիկից |
Չափերը՝ 71*34*15.2 սմ, տարողությունը 19 լ |
կգ |
60 |
Չինաստան |
Չինաստան |
340 000 |
|
ՀՈՒՄՔ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐ | |||||||||
1. |
3925300000 |
PVC նյութից արտադրական վարագույր (ռուլոններ)՝ աքսեսուարներով |
Լայնք 40 սմ, երկարություն – 25 մ
|
կգ |
180 |
Չինաստան |
Չինաստան |
165 000 |
|
2. |
4823709000 |
Թղթից տակդիր ափսե՝ մսամթերքի փաթեթավորման համար |
Շաքարեղեգից |
կգ |
130 |
Չինաստան |
Չինաստան |
225 000 |
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
4 832 000 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
16.01.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|