Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 92
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.01.06-2025.01.19 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2025
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
06.08.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.09.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 օգոստոսի 2024 թվականի

թիվ 92

քաղ. Մոսկվա

 

ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՉՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ և 7-րդ կետերին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» հիմնադրույթով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի ապրիլի 2-ի թիվ 53 որոշմամբ հաստատված՝ անձը հաստատող փաստաթղթերի տեսակների դասակարգչում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2024 թվականի օգոստոսի 6-ի

թիվ 92 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

անձը հաստատող փաստաթղթերի տեսակների դասակարգչում կատարվող

 

1. I բաժնում՝

ա) «ВY» ծածկագրով բաժնում՝

«ВY01003» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

 

«BY01029 Բելառուսի Հանրապետության քաղաքացու կենսաչափական անձնագիր

1

 

BY01030 Բելառուսի Հանրապետության քաղաքացու կենսաչափական դիվանագիտական անձնագիր

1

 

BY01031 Բելառուսի Հանրապետության քաղաքացու կենսաչափական ծառայողական անձնագիր

1

».

 

«ВY02011» ծածկագրով դիրքում՝ 5-րդ սյունակում «0» թիվը փոխարինել «0, 2» թվով.

«ВY03020» ծածկագրով դիրքից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

 

«BY03018 ծննդյան վկայական

1

».

«ВY03021» և «BY03022» ծածկագրերով դիրքերում՝ 5-րդ սյունակում «0» թիվը փոխարինել «0, 2» թվով.

«BY03» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

 

«ВY05 քարտ

 

ВY05014 Բելառուսի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտ

1

».

 

«ВY08017» ծածկագրով դիրքում՝ 5-րդ սյունակում «0» թիվը փոխարինել «0, 2» թվով.

«ВY08017» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

 

«ВY08032 Բելառուսի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացու կենսաչափական կացության քարտ, Բելառուսի Հանրապետությունում քաղաքացիություն չունեցող անձի կենսաչափական կացության քարտ

0,2

».

 

«ВY99025» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

 

«ВY99033 փախստականի ճամփորդական փաստաթուղթ (1951 թվականի հուլիսի 28-ի կոնվենցիա)

0,2

 

ВY99034 Բելառուսի Հանրապետության կենսաչափական ճամփորդական փաստաթուղթ

0,2

 ».

 

բ) «KZ» ծածկագրով բաժնում՝

«KZ02011» ծածկագրով դիրքում՝ 5-րդ սյունակում «0» թիվը փոխարինել «0, 2» թվով.

«KZ99026» ծածկագրով դիրքից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

 

«KZ99025 ճամփորդական փաստաթուղթ

0,2

».

 

գ) «KG» ծածկագրով բաժնում՝ «KG08017» ծածկագրով դիրքում՝ 5-րդ սյունակում «0» թիվը փոխարինել «0, 2» թվով.

«KG01004» ծածկագրով դիրքում 4-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Ղրղզստանի Հանրապետության քաղաքացու համաքաղաքացիական անձնագիր, այդ թվում՝ 2023 թվականի նմուշի».

«KG05014» ծածկագրով դիրքում 4-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Ղրղզստանի Հանրապետության քաղաքացու՝ 2017 թվականի նմուշի նույնականացման քարտ-անձնագիր (ID քարտ), Ղրղզստանի Հանրապետության քաղաքացու՝ 2024 թվականի նմուշի նույնականացման քարտ-անձնագիր (ID քարտ)».

դ) «RU» ծածկագրով բաժնում՝

«RU02011» ծածկագրով դիրքում՝ 5-րդ սյունակում «0» թիվը փոխարինել «0,2» թվով.

«RU02011» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

 

«RU02012

Ռուսաստանի Դաշնությունում քաղաքացիություն չունեցող անձի՝ անձը հաստատող ժամանակավոր վկայական

2

».

 

«RU03020» ծածկագրով դիրքում՝ 4-րդ սյունակում «վերադառնալու» բառը փոխարինել «մուտք գործելու (վերադառնալու)» բառերով.

«RU03021» և «RU03022» ծածկագրերով դիրքերում՝ 5-րդ սյունակում «0» թիվը փոխարինել «0, 2» թվով.

«RU04023» ծածկագրով դիրքից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

 

«RU04016 զինվորական գրքույկի փոխարեն տրված տեղեկանք

1

».

 

«RU05024» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

 

«RU05035 զինծառայողի անձնական էլեկտրոնային քարտ

1

».

 

«RU08017» ծածկագրով դիրքում՝ 5-րդ սյունակում «0» թիվը փոխարինել «0, 2» թվով.

2. II բաժնում՝

ա) 5-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«5

Նշագիրը

ՄԴ 2053-2024 (խմբ. 1)

».

 

բ) 16-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«16

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական տեղեկագրքերի (դասակարգիչների) առկայությունը

1՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում դասակարգիչն ունի անալոգներ՝

Բելառուսի Հանրապետությունում՝ անձը հաստատող փաստաթղթերի տեսակների տեղեկագիրք (Բելառուսի Հանրապետության հարկերի և վճարների նախարարության 2010 թվականի դեկտեմբերի 31-ի «Հարկային մարմիններում հաշվառման վերցնելու և հաշվառումից հանելու մասին» թիվ 96 որոշմամբ հաստատված՝ Հարկային մարմնում հաշվառման վերցնելու մասին դիմումների լրացման և իրավաբանական անձի մասնաճյուղերի, ներկայացուցչությունների և այլ առանձնացված ստորաբաժանումների ստեղծման կամ լուծարման մասին իրավաբանական անձի հաղորդման կարգի մասին հրահանգի թիվ 3 հավելված).

Ղազախստանի Հանրապետությունում՝ Ղազախստանի Հանրապետության 2013 թվականի հունվարի 29-ի «Անձը հաստատող փաստաթղթերի մասին» թիվ 73-V օրենք.

Ղրղզստանի Հանրապետությունում՝ անձը հաստատող փաստաթղթերի կամ Ղրղզստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի գտնվելու (բնակվելու) իրավունքը հաստատող փաստաթղթերի տեսակների և ծածկագրերի տեղեկագիրք (Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Ֆինանսական հետախուզության պետական ծառայության 2017 թվականի հունվարի 23-ի «Ցանկերը, տեղեկագրքերը, տիպային ձևերը և հրահանգները հաստատելու մասին» թիվ 1/npa հրամանի 10-րդ հավելված).Ռուսաստանի Դաշնությունում՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացու, օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի՝ անձը հաստատող փաստաթղթերի տեսակների ծածկագրերի տեղեկագիրք (Ռուսաստանի Բանկի կողմից հաստատված 2006 թվականի դեկտեմբերի 30-ի «Հատուկ տնտեսական միջոցների և հարկադիր միջոցների մասին» թիվ 281-FZ դաշնային օրենքով նախատեսված՝ կազմակերպությունների կողմից էլեկտրոնային ձևով տեղեկատվության ձևավորման կանոնների թիվ 1 հավելված)

».

 

գ) 22-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«22

 

Փոփոխությունները

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի օգոստոսի 6-ի թիվ 92 որոշմամբ՝ դասակարգչի առանձին դիրքերում կատարվել են փոփոխություններ, ինչպես նաև ընդգրկվել են նոր դիրքեր

»:

 

3. IV բաժնում՝

ա) անվանման մեջ «IV. Անձը հաստատող փաստաթղթերի տեսակների դասակարգչի կառուցվածքի նկարագրությունը» բառերը փոխարինել «III. Անձը հաստատող փաստաթղթերի տեսակների դասակարգչի կառուցվածքի նկարագրությունը» բառերով.

բ) աղյուսակում՝

1.2 դիրքում՝ երրորդ սյունակում «ISO 3166-1 ստանդարտին համապատասխան» բառերը հանել.

1.3.1 դիրքում՝ երկրորդ սյունակում «-» նշանը փոխարինել «[A-Z]{2}[0-9]{2}» պայմանանշաններով.

1.3.3.4 դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«

1.3.3.4 Տեղեկագրքի (դասակարգչի) գրառման մասին տեղեկությունները

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1

*. 1. Գործողության մեկնարկի ամսաթիվը

ամսաթիվը՝ ISO 8601 ստանդարտների սերիային համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով

համապատասխանում է գործողության մեկնարկի ամսաթվին կամ Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ փոփոխությունների կատարման ամսաթվին

1

*.2. Գործողության մեկնարկը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1

*2.1. Ակտի տեսակի ծածկագիրը

 

պայմանանշանների նորմալացված տողը։ Ձևանմուշը՝ \d{5}

Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի տեսակի ծածկագրային նշագիրը

1

*.2.2 Ակտի համարը

պայմանանշանների տողը։ Նվազագույն երկարությունը՝ 1 Առավելագույն երկարությունը՝ 50

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին

1

*.2.3. Ակտի ամսաթիվը

ամսաթիվը՝ ISO 8601 ստանդարտների սերիային համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին

1

*.3. Գործողության ավարտի ամսաթիվը

ամսաթիվը՝ ISO 8601 ստանդարտների սերիային համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության ավարտի ամսաթվին

0..1

*.4. Գործողության ավարտը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

0..1

*4.1. Ակտի տեսակի ծածկագիրը

պայմանանշանների նորմալացված տողը։ Ձևանմուշը՝ \d{5}

Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի տեսակի ծածկագրային նշագիրը

1

*.4.2 Ակտի համարը

պայմանանշանների տողը։ Նվազագույն երկարությունը՝ 1 Առավելագույն երկարությունը՝ 50

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին

1

*.4.3. Ակտի ամսաթիվը

ամսաթիվը՝ ISO 8601 ստանդարտների սերիային համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին

1

»

 

4. Նշված դասակարգչի հավելվածի 12-րդ կետում՝ 2-րդ աղյուսակում՝

ա) «006» և «008» ծածկագրերով դիրքերը հանել.

բ) «029» ծածկագրով դիրքում՝ առաջին սյունակում «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել.

գ) «029» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

 

«կենսաչափական դիվանագիտական անձնագիր

030

 

քաղաքացու կենսաչափական ծառայողական անձնագիր

031

 

կենսաչափական կացության քարտ

032

 

փախստականի կենսաչափական կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ

033

 

կենսաչափական ճամփորդական փաստաթուղթ

034

 

զինծառայողի անձնական էլեկտրոնային քարտ

035

»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական: