Գլխավոր տեղեկություն
Համար
N 1-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.01.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 10.01.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
03.01.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
03.01.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.01.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1-Ա

«03» հունվարի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

03.01.2025 թ.

հ. 1-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի

գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոս-տային դա-սիչը

1

2

3

4

5

6

7

1

Աննա Սարգսյան

Շիրակի փողոց, հ.2ա /Շիրակի փողոց, հ.2/32/, հ.714

բնա-կարան

Բնակելի տարածքի նվիրատվության 11.12.2024թ. հ.21057 պայմանագրով, Աննա Սարգսյանին նվիրած Շիրակի փողոցի

հ.2ա /Շիրակի փողոց, հ.2/32/ հ.714 բնակարանին տրամադրել հասցե՝ Շիրակի փողոց, հ.2/32 շենք, բն.714

01113RVXGXCB

 

2

Արթուր Բարսեղյան

/լիազորված անձ/

«ԼԵՌՆԱՄԵՏԱԼՈՒՐ-ԳԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԲԸ

Կորյունի փողոց, հ.14 և հ.14/3

շինու-թյուն

«ԼԵՌՆԱՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԲԸ-ին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Կորյունի փողոցի հ.14 և հ.14/3 հասցեներում գտնվող հողամասի վրա առկա շինություններին /վկ. հ.01042022-01-0161 և հ.04012022-01-0380/ տրամադրել մեկ միասնական հասցե՝ Կորյունի փողոց, հ.14

01063HTUJSTS

 

3

Վահե Սեդրակյան

/լիազորված անձ/

Արթուր և Կարինե Արշակունիներ

Ալիխանյան փողոց, 1-ին նրբանցք, հ.2

բնակելի տուն

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 25.11.2024թ. հ.ԵԴ2/0048/02/24 վճռով հաստատված հաշտության համաձայնությամբ, Արթուր և Կարինե Արշակունիներին անցած՝ Ալիխանյան փողոցի 1-ին նրբանցքի հ.2 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Ի. Ալիխանյան փողոց, փակուղի, հ.2/2

01063FWFSCMY

 

4

Հայկ Գևորգյան

/լիազորված անձ/

Սարգիս Վարժապետյան

Թադևոս Ավդալբեգյան /Այգեստան 4-րդ/ փողոց, հ.21 և հ.21 հասցեին կից

հողա-մաս

Սարգիս Վարժապետյանին սեփականության իրավունքով պատկանող, Թադևոս Ավդալբեգյան /Այգեստան 4-րդ/ փողոցի հ.21 և հ.21 հասցեին կից գտնվող հողամասերին /սեփ. վկ. հ.1290912 և հ.1297932/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Թադևոս Ավդալբեգյան փողոց, հ.21

01063HAFYW3J

 

5

Արթուր Բարսեղյան

/լիազորված անձ/ «ԼԵՌՆԱՄԵՏԱԼՈՒՐ-ԳԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԲԸ

Խանջյան փողոց, հ.19 շենք, հ.1

տարածք

«ԼԵՌՆԱՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԲԸ -ին սեփականության իրավունքով պատկանող, Խանջյան փողոցի հ.19 շենքի հ.1 հասցեում գտնվող տարածքի /վկ. հ.27062023-01-0287/ բաժանման հատակագծով առանձնացվող 427.0քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Խանջյան փողոց, հ.19 շենք, հ.3

01063VUDHDWT

 

6

Արթուր Քարամյան

/լիազորված անձ/

Սիմոն և Ժիրայր Թադևոսյաններ

Ա. Խաչատրյան փողոց, հ.14

բնակելի տուն

Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 20.03.2023թ. հ.2240 և հ.2241 վկայագրերով, Սիմոն և Ժիրայր Թադևոսյաններին փոխանցված ժառանգական գույքին՝ Ա. Խաչատրյան փողոցի հ.14 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Ա. Խաչատրյան փողոց, հ.14/13

01033DSGUJL7

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան