ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ-ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
| 
 
  | 
թիվ 8-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի ԹԻՎ 3-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 5-րդ և 37-րդ հոդվածի 1-ին մասերով`
Հրամայում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2012 թվականի փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի և նույնականացման քարտ ստանալու կամ փոխանակելու դիմումների ձևերը սահմանելու մասին» N 3-Ն հրամանը։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու կամ փոխանակելու դիմումների ձևերը սահմանելու մասին» հրամանն ուժի մեջ մտնելու օրը։
| 
 Ոստիկանության գեներալ-մայոր  | 
 Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ  | 
| 
 
 «05» հոկտեմբերի 2023 թ. ք. Երևան  | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հոկտեմբերի 2023 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|