Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 72
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.01.06-2025.01.19 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2025
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
25.06.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
25.06.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունիսի 2024 թվականի

թիվ 72

քաղ. Մոսկվա

 

ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ (ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ II ԳԼԽԻ 1-ԻՆ ԲԱԺՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 57-րդ հոդվածի 2-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 20-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշմամբ հաստատված՝ Սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող միասնական սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջների II գլխի 1-ին բաժնում կատարել փոփոխություն՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն սույն որոշման հավելվածով նախատեսված անասնաբուժական դեղամիջոցների ներառման մասով «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 021/2011) փոփոխությունների կատարում նախատեսող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝

Բ. Սուլթանով

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2024 թվականի հունիսի 25-ի

 թիվ 72 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

 

Սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող միասնական սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջների II գլխի 1-ին բաժնում կատարվող

 

Նշված բաժնի 4-րդ հավելվածի 2-րդ աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-19-րդ կետերով՝

 

«

13.

Ալբենդազոլ

Albendazole

խոշոր եղջերավոր անասուններ, մանր եղջերավոր անասուններ

միս

ճարպ

լյարդ

երիկամներ

կաթ

0,1

0,1

1,0

0,5

0,05

ալբենդազոլի սուլֆօքսիդի, ալբենդազոլի սուլֆոնի և ալբենդազոլի 2-ամինասուլֆոնի հանրագումարը, որն արտահայտված է որպես ալբենդազոլ

14.

Ֆենբենդազոլ

Fenbendazole

մթերատու կենդանիների բոլոր տեսակները՝՝ բացառությամբ ակվակուլտուրայի օբյեկտ հանդիսացող ձկների

միս

ճարպ

լյարդ

երիկամներ

կաթ

ձու

0,05

0,05

0,5

0,05

0,01

0,65

լուծահանվող այն մնացորդների հանրագումարը, որոնք կարող են օքսիդանալ մինչև օքսֆենդազոլի սուլֆոնը

15.

Ֆլուբենդազոլ

Flubendazole

թռչուններ

միս

կաշի և ճարպ

լյարդ և երիկամներ

ձու

0,05

0,05

0,4

0,3

0,4

ֆլուբենդազոլի և (2-ամինա-1Н-բենզիմիդազոլ-5-yl) (4-ֆլուորոֆենիլ) մեթանոնի հանրագումարը

խոզեր

միս

կաշի և ճարպ

լյարդ

երիկամներ

0,01

0,05

0,01

0,3

 

16.

Լևամիզոլ

Levamisole

խոշոր եղջերավոր անասուններ, ոչխարներ, խոզեր, թռչուններ

միս

ճարպ

լյարդ

երիկամներ

0,01

0,01

0,1

0,01

 

17.

Ռաֆօքսանիդ

Rafoxanide

խոշոր եղջերավոր անասուններ

միս

ճարպ

լյարդ

երիկամներ

0,03

0,03

0,01

0,04

 

ոչխարներ

միս

ճարպ

լյարդ

երիկամներ

0,1

0,25

0,15

0,15

18.

Օքսիկլոզանիդ

Oxyclozanide

խոշոր եղջերավոր անասուններ, մանր եղջերավոր անասուններ

միս

ճարպ

լյարդ

երիկամներ

կաթ

0,02

0,02

0,5

0,1

0,01

 

19.

Պիպերազին

Piperazine

խոզեր

միս

ճարպ և կաշի

լյարդ

երիկամներ

0,4

0,8

2,0

1,0

 

թռչուններ

ձու

2,0

»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական: