ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2023 թվականի |
թիվ 179 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության պաշտոնական վիճակագրական տեղեկությունների ձեւավորման և տարածման կարգի մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 4 հավելված) 6-րդ կետի իրականացման նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կցվող՝
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տրամադրվող պաշտոնական վիճակագրական տեղեկատվության վիճակագրական ցուցանիշների ցանկը.
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովին պաշտոնական վիճակագրական տեղեկատվություն տրամադրելու ձևաչափերը։
2. Սահմանել, որ պաշտոնական վիճակագրական տեղեկատվությունը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տրամադրվում է սույն որոշմամբ հաստատված ձևաչափերով, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների վիճակագրական աշխատանքների ազգային ծրագրերի համաձայն սահմանված պարբերականությանը և կտրվածքին համապատասխան։
3. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի դեկտեմբերի 28-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովին պաշտոնական վիճակագրական տեղեկատվություն տրամադրելու մասին» թիվ 184 որոշման 1-ին և 2-րդ կետերը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ' |
Մ. Մյասնիկովիչ |
թիվ 179 որոշմամբ |
ՑԱՆԿ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տրամադրվող պաշտոնական վիճակագրական տեղեկատվության վիճակագրական ցուցանիշների
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|