Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 74
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.01.06-2025.01.19 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2025
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
25.06.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
25.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.07.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունիսի 2024 թվականի

թիվ 74

քաղ. Մոսկվա

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՈՒՄԸ ՉԵՂԱՐԿԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ, ԱՅԴ ԿԱՍԵՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ՉԵՂԱՐԿԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԴՊԻՍԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 82-րդ հոդվածի 3-րդ կետին, 118-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերին, 120-րդ հոդվածի 20-րդ կետին, 124-րդ հոդվածի 12-րդ և 15-րդ կետերին, ինչպես նաև 125-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 188 որոշմամբ հաստատված՝ Ապրանքների բացթողման, ապրանքների բացթողումը մերժելու և ապրանքների բացթողումը չեղարկելու հետ կապված մաքսային գործառնությունների կատարման, ապրանքների բացթողման ժամկետը կասեցնելու, այդ կասեցման ժամկետը երկարաձգելու մասին որոշումները ձևակերպելու և դրանք չեղարկելու, ինչպես նաև այդպիսի որոշումներն ընդունելու մասին ծանուցման կարգում փոփոխություններ կատարելու մասին կարգում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո՝ բացառությամբ փոփոխությունների (սույն որոշման հավելված) 2–րդ կետի «բ» ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ՝

Բ. Սուլթանով

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2024 թվականի հունիսի 25-ի

թիվ 74 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ապրանքների բացթողման, ապրանքների բացթողումը մերժելու և ապրանքների բացթողումը չեղարկելու հետ կապված մաքսային գործառնությունների կատարման, ապրանքների բացթողման ժամկետը կասեցնելու, այդ կասեցման ժամկետը երկարաձգելու մասին որոշումները ձևակերպելու և դրանք չեղարկելու, ինչպես նաև այդպիսի որոշումներն ընդունելու մասին ծանուցման կարգում կատարվող

 

1. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1 և 6.2 կետերով՝

«61. Այն ապրանքների ավտոմատ բացթողումից հետո, որոնց մասով գրանցվել է ԷՏՀ, «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների բացթողման մասին հաղորդագրությունը, մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի միջոցով ավտոմատ ռեժիմով ձևավորվում և ուղարկվում է նշանակման մաքսային մարմին և այն մաքսային մարմիններ, որոնց գործունեության տարածաշրջաններում պլանավորվել են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրվող ապրանքների բեռնաթափումը, փոխաբեռնումը (վերաբեռնումը), այլ բեռնային գործողություններ և (կամ) այդ ապրանքները փոխադրող տրանսպորտային միջոցների փոխարինումը։

Ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտով ապրանքների փոխադրման դեպքում սույն կետի առաջին պարբերության մեջ նշված հաղորդագրությունն ուղարկվում է նաև այն անդամ պետության մաքսային մարմին, որի տարածքով տեղափոխվում են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները, հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 185 որոշմամբ հաստատված՝ ««Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների փոխադրումների հսկողության գործընթացում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև էլեկտրոնային փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների փոխանակման ապահովում» ընդհանուր գործընթացի իրագործման կանոնների թիվ 3 հավելվածը (այսուհետ՝ Ընդհանուր գործընթացի իրագործման կանոնների թիվ 3 հավելված)։

62. Այն դեպքում, երբ սույն կարգի 61 կետի առաջին պարբերությամբ նախատեսված հաղորդագրությունն ուղարկելուց հետո մաքսային մարմնի պաշտոնատար անձը հայտնաբերել է ավտոմատ բացթողման ժամանակ ձևավորված ոչ ճշգրիտ տեղեկություններ, նախքան «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելը (դադարեցնելը), տվյալ պաշտոնատար անձն իրականացնում է նշված հաղորդագրության ճշգրտում (բացառությամբ ԷՏՀ-ի գրանցման համարի, ապրանքների բացթողման ամսաթվի և ժամի մասին տեղեկությունների)։

Ապրանքների բացթողման մասին տվյալ հաղորդագրության ճշգրտում կատարելուց հետո մաքսային մարմնի պաշտոնատար անձը հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն ոչ ճշգրիտ տեղեկություններ հայտնաբերելու պահից ոչ ուշ, քան մաքսային մարմնի 3 աշխատանքային ժամվա ընթացքում, ձևավորում և սույն կարգի 61 կետով նախատեսված մաքսային մարմիններ է ուղարկում «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողման մասին հաղորդագրության մեջ տեղեկությունների փոփոխման վերաբերյալ հաղորդագրություն։»։

2. 9-րդ կետում՝

ա) «գ» կետը հանել.

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետով՝

«դ) ապրանքերի փոխադրման երթուղու մասին տեղեկությունները (դրա սահմանման դեպքում)՝ նշելով միջանկյալ մաքսային մարմնի ծածկագիրը՝ անդամ պետությունների մաքսային մարմինների դասակարգչին համապատասխան, ինչպես նաև դրանց հերթական համարները՝ հաշվի առնելով ապրանքների փոխադրման երթուղու պահպանման սահմանված հաջորդականությունը (ԷՏՀ-ի համար)։»։

3. 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«12. Մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից ապրանքների բացթողման մասին նշումներ կատարելուց հետո՝

ա) սույն կարգի 11-րդ կետի առաջին կամ երկրորդ պարբերության մեջ նշված փաստաթղթերի օրինակները վերադարձվում են դրանք ներկայացրած անձին.

բ) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների բացթողման դեպքում մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի միջոցով ձևավորվում է ապրանքների բացթողման մասին հաղորդագրություն, որն ուղարկվում է նշանակման մաքսային մարմին, այն մաքսային մարմիններ, որոնց գործունեության տարածաշրջաններում պլանավորվել են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրվող ապրանքների բեռնաթափումը, փոխաբեռնումը (վերաբեռնումը), այլ բեռնային գործողություններ և (կամ) այդ ապրանքները փոխադրող տրանսպորտային միջոցների փոխարինումը, միջանկյալ մաքսային մարմիններ, որոնք որոշվել են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների փոխադրման երթուղին սահմանելիս (դրա սահմանման դեպքում), իսկ ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտով ապրանքների փոխադրման դեպքում՝ նաև այն անդամ պետության մաքսային մարմին, որի տարածքով տեղափոխվում են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները՝ հաշվի առնելով Ընդհանուր գործընթացի իրագործման կանոնների թիվ 3 հավելվածը։»։

4. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1 և 12.2 կետերով՝

«121. Եթե սույն կարգի 12-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված հաղորդագրությունն ուղարկելուց հետո մաքսային մարմնի պաշտոնատար անձը տարբերություններ է հայտնաբերել տվյալ հաղորդագրության մեջ պարունակվող տեղեկությունների ու այն փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների միջև (բացառությամբ տարանցման հայտարարագրի գրանցման համարի), որոնք ներկայացվել են այն ապրանքների բացթողման համար, որոնց առնչությամբ գրանցվել է տարանցման հայտարարագիրը, ապա նախքան «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելը (դադարեցնելը)՝ այդ պաշտոնատար անձը կատարում է նշված հաղորդագրության ճշգրտում՝ հայտնաբերված տարբերությունների վերացման մասով։

Ապրանքների բացթողման մասին տվյալ հաղորդագրության ճշգրտում կատարելուց հետո մաքսային մարմնի պաշտոնատար անձը հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն ոչ ճշգրիտ տեղեկություններ հայտնաբերելու պահից ոչ ուշ, քան մաքսային մարմնի 3 աշխատանքային ժամվա ընթացքում, ձևավորում և սույն կարգի 12-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված մաքսային մարմիններ է ուղարկում «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողման մասին հաղորդագրության մեջ տեղեկությունների փոփոխման վերաբերյալ հաղորդագրություն։

122. Եթե սույն կարգի 12-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված հաղորդագրությունն ուղարկելուց հետո մաքսային մարմնի պաշտոնատար անձը տարբերություններ է հայտնաբերել տվյալ հաղորդագրության մեջ պարունակվող տեղեկությունների ու այն ապրանքների բացթողման համար ներկայացված փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների միջև, որոնց առնչությամբ գրանցվել է տարանցման հայտարարագիրը՝ տարանցման հայտարարագրի գրանցման համարի մասով, ապա նախքան «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելը (դադարեցնելը)՝ այդ պաշտոնատար անձը չեղարկում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողման մասին նշված հաղորդագրությունը։

«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողման մասին հաղորդագրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ այդ հաղորդագրությունը մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից ուղարկվում է սույն կարգի 12-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված մաքսային մարմիններ։

Սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված հաղորդագրությունն ուղարկելուց հետո մաքսային մարմնի պաշտոնատար անձը ձևավորում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողման մասին նոր հաղորդագրություն՝ սույն կարգի 12-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան։»։

5. 13-րդ կետի առաջին պարբերության մեջ «6-րդ կետով նախատեսված մաքսային գործառնության» բառերը փոխարինել «6-րդ և 61 կետերով նախատեսված մաքսային գործառնությունների» բառերով, «9-րդ կետով նախատեսված մաքսային գործառնության» բառերը փոխարինել «9-րդ կետով և 12-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված մաքսային գործառնությունների» բառերով։

6. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1 կետով՝

«131. Կապի միջոցների (հեռահաղորդակցական ցանցերի և (կամ) «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցի) աշխատանքի ժամանակ տեխնիկական խափանումների կամ խախտումների հետևանքով առաջացած՝ համակարգի անսարքությունը վերացնելուց հետո իրականացվում են գործողություններ, որոնք նախատեսված են՝

ա) սույն կարգի 6-րդ և 61 կետերով՝ ապրանքների ավտոմատ բացթողման դեպքում.

բ) սույն կարգի 9-րդ կետով և 12-րդ կետի «բ» ենթակետով՝ ապրանքների բացթողման հետ կապված մաքսային գործառնությունները պաշտոնատար անձի մասնակցությամբ կատարելու դեպքում։»։

7. 15-րդ կետի «ա» ենթակետի իններորդ պարբերությունը և «դ» ենթակետի իններորդ պարբերությունը, 18-րդ կետի «ա» ենթակետի յոթերորդ պարբերությունն ու «դ» ենթակետի ութերորդ պարբերությունը, 22-րդ կետի վեցերորդ պարբերությունը հանել։

8. 24-րդ կետում՝

ա) առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«24. Ապրանքների բացթողման մերժումը ձևակերպելուց հետո սույն կարգի 23-րդ կետի առաջին կամ երկրորդ պարբերության մեջ նշված փաստաթղթերի օրինակները վերադարձվում են դրանք ներկայացրած անձին։».

բ) երկրորդ պարբերությունից հանել «մաքսային» բառը։

9. 25-րդ կետի «բ» ենթակետի երկրորդ պարբերությունը լրացնել «, այդ թվում՝ եթե այդ դեպքերի մասին տեղեկատվությունը հայտնաբերվել և հայտարարատուին է փոխանցվել մաքսային մարմնի կողմից» բառերով։

10. 26-րդ կետում՝

ա) «օրինակը (օրինակները)» բառերը փոխարինել «օրինակները» բառով.

բ) «երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով նախատեսված փաստաթղթերը՝» բառերից հետո լրացնել «դրանք որպես մաքսային փաստաթղթեր օգտագործելու դեպքում,» բառերը։

11. 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«29. Եթե սույն կարգի 26-րդ կետում նշված դիմումն ուսումնասիրելուց հետո մաքսային մարմինը որոշում է ընդունել ապրանքների բացթողումը չեղարկելու մասին, ապա տվյալ մաքսային մարմնի պաշտոնատար անձն այդ որոշումն ընդունելու օրվան հաջորդող օրվանից 1 աշխատանքային օրվանից ոչ ուշ՝

չեղարկում է ապրանքների բացթողումը՝ ապրանքների բացթողումը չեղարկելու վերաբերյալ տեղեկատվությունը մաքսային մարմնի տեղեկատվական համակարգ մուտքագրելու միջոցով.

մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի միջոցով ձևավորում և հայտարարատուին է ուղարկում այն ապրանքների բացթողման չեղարկումը հաստատող էլեկտրոնային փաստաթուղթ, որոնց մասին տեղեկությունները հայտագրված են ԷԱՀ-ում, ԷՏՀ-ում կամ այն էլեկտրոնային դիմումի մեջ, որի գրանցման համարը պարունակվում է տվյալ դիմումի մեջ՝ նշելով՝

մաքսային մարմնում համապատասխան մաքսային փաստաթղթի գրանցման համարը,

ապրանքների բացթողումը չեղարկելու մասին որոշման ծածկագիրը՝ մաքսային մարմինների կողմից ընդունվող որոշումների դասակարգչին համապատասխան,

ապրանքների բացթողումը չեղարկելու ամսաթիվը՝ օօ/աա/տտ ձևաչափով (օրը, ամիսը, օրացուցային տարվա վերջին երկու թվանշանը), և ժամը։

Եթե ապրանքների բացթողումն իրականացվել է թղթային կրիչով ԱՀ-ի, թղթային կրիչով ՏՓՀ-ի կամ թղթային կրիչով դիմումի օգտագործմամբ, ապա մաքսային մարմնի պաշտոնատար անձը կատարում է ապրանքների բացթողումը չեղարկելու մասին նշումներ (գրառման կամ կնիքի դրոշմվածքի տեսքով)՝ թղթային կրիչով ԱՀ-ի, թղթային կրիչով ՏՓՀ-ի կամ թղթային կրիչով դիմումի համապատասխան վանդակներում նշելով ամսաթիվը՝ օօ/աա/տտ ձևաչափով (օրը, ամիսը, օրացուցային տարվա վերջին երկու թվանշանը), մաքսային մարմնի պաշտոնատար անձի ստորագրությունը և անձնական համարակալված կնիքի դրոշմվածքը՝ Միության իրավունքի կազմում ընդգրկվող և այդ մաքսային փաստաթղթերի ձևերն ու դրանց լրացման կարգը սահմանող ակտերին համապատասխան։

Եթե ապրանքների բացթողումն իրականացվել է այն դեպքում, երբ որպես թղթային կրիչով ԱՀ կամ թղթային կրիչով ՏՓՀ` օգտագործվել են տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր, այդ թվում՝ որոնք նախատեսված են երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով, ապա մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից այդ փաստաթղթերի վրա նշումներ են կատարվում անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման մասին օրենսդրությանը համապատասխան ապրանքերի բացթողումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ։

Ապրանքների բացթողումը չեղարկելու վերաբերյալ նշումներ կատարելուց հետո սույն կետի յոթերորդ կամ ութերորդ պարբերության մեջ նշված փաստաթղթերի օրինակները վերադարձվում են հայտարարատուին։

Այդ փաստաթղթերը հայտարարատուին հանձնելու անհնարինության դեպքում մաքսային մարմինը ոչ ուշ, քան ապրանքների բացթողման չեղարկում ձևակերպելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում, այդ փաստաթղթերն ուղարկում է պատվիրված փոստային առաքանիով՝ հանձնման մասին ծանուցմամբ, կամ դրանք փոխանցում է այդ փաստաթղթերի ստացման փաստը հաստատելու հնարավորություն տվող այլ եղանակով։»։

12. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 29.1 կետով.

«291. Եթե սույն կարգի 26-րդ կետում նշված դիմումն ուսումնասիրելուց հետո մաքսային մարմնի կողմից որոշում է ընդունվել այն ապրանքների բացթողումը չեղարկելու մասին, որոնց մասով գրանցվել է տարանցման հայտարարագիրը, ապա մաքսային մարմնի պաշտոնատար անձը ոչ ուշ, քան այդ որոշումն ընդունելու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում, այդ մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում ձևավորում է ապրանքների բացթողումը չեղարկելու մասին հաղորդագրություն և այն ուղարկում է նշանակման մաքսային մարմին, այն մաքսային մարմիններ, որոնց գործունեության տարածաշրջաններում պլանավորվել են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրվող ապրանքների բեռնաթափումը, փոխաբեռնումը (վերաբեռնումը), այլ բեռնային գործողություններ և (կամ) այդ ապրանքները փոխադրող տրանսպորտային միջոցների փոխարինումը, միջանկյալ մաքսային մարմիններ, որոնք որոշվել են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների փոխադրման երթուղին սահմանելու (դրա սահմանման դեպքում) կամ այն փոփոխելու դեպքում, իսկ ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտով ապրանքների փոխադրման դեպքում՝ նաև այն անդամ պետության մաքսային մարմին, որի տարածքով տեղափոխվում են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները՝ հաշվի առնելով Ընդհանուր գործընթացի իրագործման կանոնների թիվ 3 հավելվածը։»։

13. 31-րդ կետում՝

ա) 31-րդ կետի «ա» ենթակետի հինգերորդ պարբերությունը հանել.

բ) «գ» ենթակետի առաջին պարբերության մեջ՝

«օրինակը (օրինակները)» բառերը փոխարինել «օրինակները» բառով.

«երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով նախատեսված փաստաթղթերի՝» բառերից հետո լրացնել «դրանք որպես մաքսային փաստաթղթեր օգտագործելու դեպքում,» բառերը։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական: