Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.04.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.01.06-2025.01.19 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2025
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
09.04.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
09.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 ապրիլի 2024 թվականի

թիվ 1

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԵՎ ՆՐԱ ՏԵՂԱԿԱԼԻՆ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության դատարանի ստատուտի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 2 հավելված) 15-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Հաստատել՝

Եվրասիական տնտեսական միության դատարանի նախագահի պաշտոնում՝ Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր Ալեքսեյ Ալեքսանդրի Դրոնովին,

Եվրասիական տնտեսական միության դատարանի նախագահի տեղակալի պաշտոնում՝ Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր Այժամալ Մուսուրատբեկի Աժիբրաիմովային:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից`

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական:

 
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան