ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 2024 թվականի |
թիվ 41 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի ԹԻՎ 2 ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Եվրասիական միջկառավարական խորհրդի 2023 թվականի հունիսի 8-ի թիվ 2 հանձնարարականի իրագործման ընթացքի մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն 2024 թվականի 1-ին կիսամյակում ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Կ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի ԹԻՎ 2 ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ
1. Ի գիտություն ընդունել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության մեջ այն փոփոխությունների կատարման հարցի մշակման մասին զեկույցը, որոնցով նախատեսվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հակամենաշնորհային մարմինների կողմից Եվրասիական տնտեսական խորհուրդ ներկայացվելու առնչությամբ՝ Եվրասիական տնտեսական միության 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի դրույթների իրագործումը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական: