Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 42
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.01.06-2025.01.19 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2025
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
23.04.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 ապրիլի 2024 թվականի

թիվ 42

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 378 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի «Մաքսային փաստաթղթերը լրացնելու համար օգտագործվող դասակարգիչների մասին» թիվ 378 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի (այսուհետ՝ փոփոխություններ):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո՝ բացառությամբ փոփոխությունների 2-րդ կետի «ա» ենթակետի երկրորդ և երրորդ պարբերությունների և 4-րդ կետի։

Փոփոխությունների 2-րդ կետի «ա» ենթակետի երկրորդ և երրորդ պարբերություններն ուժի մեջ են մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2023 թվականի դեկտեմբերի 25-ի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ։

Փոփոխությունների 4-րդ կետն ուժի մեջ է մտնում 2025 թվականի մարտի 31-ից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2024 թվականի ապրիլի 23-ի

թիվ 42 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման մեջ կատարվող

 

1. Ապրանքների տեղափոխման առանձնահատկությունների դասակարգչի մեջ (2-րդ հավելված)՝

ա) 139 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր՝

 

«140

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 243-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված անձանց անմաքս առևտրի խանութներում իրացված օտարերկրյա ապրանքները, որոնց նկատմամբ «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպելու միջոցով՝ Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի 246-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան

141

Օտարերկրյա ապրանքներ, որոնց նկատմամբ «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգն ավարտվում է «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով դրանք ձևակերպելու միջոցով՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 246-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան»․

 

բ) 205 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝

 

«206

Բժշկական և այլ նպատակների համար նախատեսված ռադիոակտիվ իզոտոպներ, դրանց համաձուլվածքները, միացությունները և խառնուրդները, ինչպես նաև վերոնշյալից ցանկացածը պարունակող արտադրանք կամ սարքվածք, որոնց կիսատրոհման պարբերաշրջանը 10 օրից պակաս է (կարճակյաց իզոտոպներ) (Ռուսաստանի Դաշնության համար)»։

 

2. Մաքսային վճարների վճարման գծով արտոնությունների դասակարգչի մեջ ( 7-րդ հավելված)՝

ա) 1.1 ենթաբաժնում՝

ИР ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝

 

«Սակագնային առանձնաշնորհում՝ Իրանի Իսլամական Հանրապետության ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2023 թվականի դեկտեմբերի 25-ի համաձայնագրին համապատասխան ներմուծվող ապրանքների նկատմամբ

ИЕ».

 

РК ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝

 

«Մսամթերքի արտադրության մեջ օգտագործման համար նախատեսված խոշոր եղջերավոր անասունների մսի մասով ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատում

ГМ».

 

բ) 3,2 ենթաբաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3․2.4 կետով՝

«3.2.4. Ղազախստանի Հանրապետության օրենսդրական ակտերով նախատեսված՝ արտահանման մաքսատուրքերի վճարման գծով արտոնություններ

 

Ղազախստանի Հանրապետության ընդերքի և ընդերքօգտագործման մասին օրենսդրությանը համապատասխան կնքված բարդ նախագծերով ածխաջրածինների հետազոտման ու արդյունահանման կամ արդյունահանման պայմանագրերով (բարդ ծովային նախագծերով և ցամաքում գազային նախագծերով ածխաջրածինների հետազոտման ու արդյունահանման կամ արդյունահանման պայմանագրով) ընդերքօգտագործողների կողմից արդյունահանված հում նավթի արտահանման դեպքում արտահանման մաքսատուրքի վճարումից ազատում

КП

Ղազախստանի Հանրապետության ընդերքի և ընդերքօգտագործման մասին օրենսդրությանը համապատասխան կնքված բարդ նախագծերով ածխաջրածինների հետազոտման ու արդյունահանման կամ արդյունահանման պայմանագրերով (ցամաքում բարդ նախագծերով ածխաջրածինների հետազոտման ու արդյունահանման կամ արդյունահանման պայմանագրով) ընդերքօգտագործողների կողմից արդյունահանված հում նավթի արտահանման դեպքում արտահանման մաքսատուրքի վճարումից ազատում

СП».

 

գ) 4.4 ենթաբաժնի 4.4.1 կետում ЛД ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝

 

«Ռուսաստանի Դաշնություն ներմուծվող՝ խածատիչներով մշակված (խածատված) արևածաղկի և եգիպտացորենի սերմերի մասով ԱԱՀ-ի դրույքաչափի կիրառում՝ 10 տոկոսի չափով

ЛО»:

 

3. Փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչի մեջ (8-րդ հավելված)՝

ա) 7-րդ բաժինը 07041 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

«07042՝ Մաքսային ստացագիր (Ռուսաստանի Դաշնության համար)»․

բ) 9-րդ բաժինը 09056 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

 

«09057

Էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում անձին ներառելու մասին վկայող փաստաթուղթը կամ էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում անձի գրանցման համարը»։

 

4. Արժույթների դասակարգչի մեջ ( 23-րդ հավելված) 532 ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«532

XCG

Կարիբյան գուլդեն»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական: