ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2024 թվականի |
թիվ 21 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 147-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարումն ապահովելու հավաստագրի կցվող կառուցվածքը և ձևաչափը։
2. Ուժը կորցրած ճանաչել՝
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի հունվարի 14-ի «Մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարումն ապահովելու հավաստագրի կառուցվածքի և ձևաչափի մասին» թիվ 3 որոշումը․
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարվող փոփոխությունների 4-րդ կետը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի նոյեմբերի 24-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 155 որոշման հավելված)։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԸ
Մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարումն ապահովելու հավաստագրի
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|