ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ապրիլի 2024 թվականի |
թիվ 39 |
քաղ. Երևան |
ԿԱՐԻ ԹԵԼԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածներին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ և 16-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1.72 ենթակետով՝
«7.1.72. Կարի թելերի առանձին տեսակներ՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած, որոնք նախատեսված են թեթև արդյունաբերության արտադրանք արտադրելու համար՝
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5401 10 140 0 ծածկագրով դասակարգվող և Հայաստանի Հանրապետություն տարեկան 38,1 տոննայից ոչ ավելի ծավալով, Բելառուսի Հանրապետություն տարեկան 40 տոննայից ոչ ավելի ծավալով, Ղազախստանի Հանրապետություն տարեկան 89 տոննայից ոչ ավելի ծավալով և Ղրղզստանի Հանրապետություն տարեկան 5 տոննայից ոչ ավելի ծավալով ներմուծվող․
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5401 10 180 0 ծածկագրով դասակարգվող և Հայաստանի Հանրապետություն տարեկան 22,7 տոննայից ոչ ավելի ծավալով, Բելառուսի Հանրապետություն տարեկան 100 տոննայից ոչ ավելի ծավալով, Ղազախստանի Հանրապետություն տարեկան 209 տոննայից ոչ ավելի ծավալով և Ղրղզստանի Հանրապետություն տարեկան 1400 տոննայից ոչ ավելի ծավալով ներմուծվող․
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5508 10 100 0 ծածկագրով դասակարգվող և Հայաստանի Հանրապետություն տարեկան 26 տոննայից ոչ ավելի ծավալով, Բելառուսի Հանրապետություն տարեկան 200 տոննայից ոչ ավելի ծավալով, Ղազախստանի Հանրապետություն տարեկան 130 տոննայից ոչ ավելի ծավալով և Ղրղզստանի Հանրապետություն տարեկան 50 տոննայից ոչ ավելի ծավալով ներմուծվող։
Նշված սակագնային արտոնության տրամադրման պայմանն է ապրանքների նպատակային նշանակության հաստատման առկայությունը, որը տրամադրվում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության կամ Ղրղզստանի Հանրապետության գործադիր իշխանության լիազորված մարմնի կողմից կամ Ղազախստանի Հանրապետության՝ արդյունաբերության ոլորտում լիազորված գործադիր իշխանության մարմնի կողմից, և որը տեղեկություններ է պարունակում այդ ապրանքների անվանացանկի, քանակի և արժեքի, ինչպես նաև դրանց ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին:
Այն ապրանքների օգտագործումը, որոնց առնչությամբ կիրառվում է սակագնային արտոնություն, թույլատրվում է սույն ենթակետի առաջին պարբերության մեջ նշված նպատակներով և բացառապես այն անդամ պետության տարածքում, որի մաքսային մարմինն է իրականացրել դրանց բացթողումը: Նշված ապրանքների իրացումը (վաճառքը) թույլատրվում է միայն դրանց բացթողումն իրականացրած մաքսային մարմնի անդամ պետությունում գրանցված անձանց, որոնք թեթև արդյունաբերության արտադրանքի արտադրողներ են (այսուհետ՝ արտադրող ձեռնարկություններ)։
Նշված սակագնային արտոնության կիրառմամբ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումները գործում են՝
արտադրող ձեռնարկությունների կողմից տվյալ ապրանքները նշված մաքսային ընթացակարգով ձևակերպվելու դեպքում՝ մինչև ապրանքները արտադրող ձեռնարկության պահեստ մուտք գործելու պահը, սակայն այդ ապրանքների բացթողման օրվանից 5 տարուց ոչ ավելի՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան․
արտադրող ձեռնարկություններ չհանդիսացող անձանց կողմից տվյալ ապրանքները նշված մաքսային ընթացակարգով ձևակերպվելու դեպքում՝ մինչև ապրանքներն արտադրող ձեռնարկությանն իրացնելու պահը, սակայն այդ ապրանքների բացթողման օրվանից 5 տարուց ոչ ավելի՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան
Արտադրող ձեռնարկությունների պահեստ ապրանքների մուտք գործելը կամ սույն ենթակետով սակագնային արտոնություն ստացած ապրանքների՝ արտադրող ձեռնարկություններին իրացումը (վաճառքը) հաստատող փաստաթուղթը՝ այդպիսի ապրանքների ընդունման կամ ընդունման-հանձնման ակտն է կամ դրա պատճենը։
Սույն ենթակետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, որոնց առնչությամբ ապրանքների հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը ապրանքների բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցվել են անդամ պետության մաքսային մարմնի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի ապրիլի 22-ի թիվ 39 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։»:
2. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության միասնական մաքսային տարածք ապրանքների առանձին կատեգորիաների ներմուծման ժամանակ մաքսատուրքերի վճարումից ազատում կիրառելու կարգի 15-րդ կետում «7.1.71» թվերը փոխարինել «7.1.72» թվերով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|