ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ապրիլի 2024 թվականի |
թիվ 38 |
քաղ. Երևան |
ՓՈՔՐ ՏՈՆՆԱԺԻ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ԿԱՀԱՎՈՐՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԱՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածներին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ և 16-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1.71 ենթակետով՝
«7.1.71 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8407 90 900 9, 8418 69 000 8, 8481 10 190 8, 8481 10 990 8, 8481 30 910 8, 8481 30 990 8, 8481 40 100 0, 8481 40 900 9, 8481 80 599 0, 8481 80 639 0, 8481 80 690 0, 8481 80 739 9, 8481 80 790 0, 8481 80 819 9, 8481 80 850 8, 8481 80 870 0, 8481 80 990 7, 8505 11 000 0, 8505 19 900 0, 8505 90 200 9 և 8505 90 900 0 ծածկագրերով դասակարգվող և փոքր տոննաժի հեղուկացված բնական գազի արտադրության և իրացման օբյեկտների կառուցման, կահավորման (այդ թվում՝ սարքավորումների արտադրության (հավաքման)) և (կամ) տեխնիկական սպասարկման համար նախատեսված սարքավորումներ և մասեր:
Նշված սակագնային արտոնության տրամադրման պայմանն է անդամ պետության գործադիր իշխանության լիազորված մարմնի կողմից տրված՝ ապրանքի նպատակային նշանակության հաստատման առկայությունը, որը պարունակում է տեղեկություններ ապրանքների անվանացանկի և քանակի, ապրանքների վերջնական ստացողների մասին (այն անձանց մասին, որոնք փոքր տոննաժի հեղուկացված բնական գազի արտադրության և իրացման այն օբյեկտների սեփականատերեր են, որոնց համար նախատեսված են ապրանքները, և (կամ) այն կազմակերպությունների մասին, որոնք իրականացնում են շինարարություն, կահավորում (այդ թվում՝ սարքավորումների արտադրություն (հավաքում)) և (կամ) այդպիսի օբյեկտների տեխնիկական սպասարկում), որոնց հետ օբյեկտների սեփականատերերը կնքել են համապատասխան պայմանագրեր), իսկ վերջնական ստացող չհանդիսացող անձանց կողմից ապրանքների ներմուծման դեպքում՝ նաև տեղեկություններ այդ անձանց մասին։
Սույն ենթակետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) այն ապրանքների նկատմամբ, որոնց վերաբերյալ ապրանքների հայտարարագիրը գրանցվել է անդամ պետության մաքսային մարմնի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի ապրիլի 22-ի թիվ 38 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2026 թվականի մայիսի 31-ը ներառյալ։
Այն ապրանքները, որոնց նկատմամբ կիրառվում է մաքսային արտոնությունը, թույլատրվում է օգտագործել բացառապես փոքր տոննաժի հեղուկացված բնական գազի արտադրության և իրացման այն օբյեկտների շինարարության, հագեցվածության (ներառյալ սարքավորման արտադրությունը (հավաքվածքը)) և (կամ) տեխնիկական սպասարկման համար, որոնք գտնվում են այն անդամ պետության տարածքում, որի մաքսային մարմնի կողմից կատարվել է դրանց բացթողումը։ Դրանց փոխանցումը (իրացումը) թույլատրվում է միայն վերջնական ստացողներ հանդիսացող անձանց համար:
Ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման նշված սահմանափակումները գործում են՝
վերջնական ստացողների կողմից տվյալ ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում՝ մինչև ապրանքները վերջնական ստացողի հաշվեկշռին մուտք գործելու պահը,
վերջնական ստացող չհանդիսացող անձանց կողմից տվյալ ապրանքներն այդ «բացթողման» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս՝ մինչև վերջնական ստացողին ապրանքները փոխանցելու (վաճառելու) պահը, սակայն այդ ապրանքների բացթողման օրվանից 5 տարուց ոչ ավելի՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան։
Վերջնական ստացողի հաշվեկշռին ապրանքների մուտքը հաստատող փաստաթուղթը՝ նրա հաշվեկշռին ստացված (գտնվող) ապրանքների մասին քաղվածք է:
Այդպիսի ապրանքների՝ վերջնական ստացողին փոխանցումը (իրացումը) հաստատող փաստաթուղթն է այդպիսի ապրանքների ընդունման կամ հանձնման-ընդունման ակտի պատճենը։»։
2. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության միասնական մաքսային տարածք ապրանքների առանձին կատեգորիաների ներմուծման ժամանակ մաքսատուրքերի վճարումից ազատում կիրառելու կարգի 15-րդ կետում՝ «7.1.70» թիվը փոխարինել «7.1.71» թվով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից՝ 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական: