ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հուլիսի 2024 թվականի |
թիվ 85 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 9-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 14-ի թիվ 29 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների ցանկի 62-րդ դիրքը հանել։
2. Ուժը կորցրած ճանաչել՝
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի նոյեմբերի 11-ի ««Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների և մրցակցային (հակամենաշնորհային) օրենսդրության պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելիս, ինչպես նաև գների պետական կարգավորում սահմանելիս և այն սահմանելու մասին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների որոշումները բողոքարկելիս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների միջև փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների փոխանակման ապահովում» ընդհանուր գործընթացի իրագործման կանոնները հաստատելու մասին» թիվ 190 որոշումը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի հունիսի 15-ի «Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների և մրցակցային (հակամենաշնորհային) օրենսդրության պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելիս, ինչպես նաև գների պետական կարգավորում սահմանելիս և այն սահմանելու մասին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների որոշումները վիճարկելիս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների միջև փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների փոխանակման ապահովում» (գների պետական կարգավորում սահմանելիս և այն սահմանելու մասին որոշումները վիճարկելիս փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների փոխանակման մասով) ընդհանուր գործընթացն Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերի մասին» թիվ 65 որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|