Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 159
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.01.06-2025.01.19 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2025
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
21.11.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.12.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 նոյեմբերի 2023 թվականի

թիվ 159

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆՈՐ ՑԵՂԵՐԻ, ՏԻՊԵՐԻ, ԳԾԵՐԻ ԵՎ ՏՐԱՄԱԽԱՉՎԱԾ ՀԻԲՐԻԴՆԵՐԻ (ԿՐՈՍՍՆԵՐԻ) ԱՊՐՈԲԱՑԻԱ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

2019 թվականի հոկտեմբերի 25-ի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների հետ սելեկցիոն տոհմային աշխատանքի կատարման միասնականացմանն ուղղված միջոցների մասին» համաձայնագրի 3-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի 7.3.1 ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 113 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գյուղատնտեսական կենդանիների նոր ցեղերի, տիպերի, գծերի և տրամախաչված հիբրիդների (կրոսսների) ապրոբացիա անցկացնելու կարգում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ'

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովին կոլեգիայի

 2023 թվականի նոյեմբերի 21-ի

թիվ 159 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գյուղատնտեսական կենդանիների նոր ցեղերի, տիպերի, գծերի և տրամախաչված հիբրիդների (կրոսսների) ապրոբացիա անցկացնելու կարգում կատարվող

 

1. 5-րդ կետում՝

ա) «հետազոտվում են» բառերը փոխարինել «գնահատվում են» բառերով.

բ) «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանված մեթոդիկաներին համապատասխան» բառերը փոխարինել «թիվ 3 հավելվածի համաձայն» բառերով։

2. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«6. Ապրոբացվող սելեկցիոն նվաճումների այն կենդանիների տարբերակելիության, միատարրության, կայունության և հիվանդությունների նկատմամբ դիմացկունության գնահատումը, որոնց տեսակները չեն ներառվել սույն կարգի թիվ 3 հավելվածում, իրականացվում է անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված մեթոդիկաներին համապատասխան։»։

3. Լրացնել հետևյալ բովանդակությամբ թիվ 3 հավելվածով՝

 

«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գյուղատնտեսական կենդանիների նոր ցեղերի, տիպերի, գծերի և տրամախաչված հիբրիդների (կրոսսների) ապրոբացիա անցկացնելու կարգի

 

ԳՆԱՀԱՏՈՒՄ

 

գյուղատնտեսական կենդանիների ապրոբացվող նոր ցեղերի, տիպերի, գծերի և տրամախաչված հիբրիդների (կրոսսների) տարբերակելիության, միատարրության, կայունության և հիվանդությունների նկատմամբ դիմացկունության

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան