ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 2024 թվականի |
թիվ 67 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 172 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի դեկտեմբերի 15-ի «Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Պայթյունավտանգ միջավայրերում աշխատանքի համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 012/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Պայթյունավտանգ միջավայրերում աշխատանքի համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 012/2011) պահանջները կիրառելու և կատարելու, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատումն իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխման, վերանայման) ծրագրի մասին» թիվ 172 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի հունիսի 18-ի թիվ 67 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 172 որոշման մեջ կատարվող
1. Անվանման մեջ և 1-ին կետում «օբյեկտների» բառից հետո «՝ լրացնել «այդ տեխնիկական կանոնակարգի պահանջներին» բառեր։
2. Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Պայթյունավտանգ միջավայրերում աշխատանքի համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 012/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Պայթյունավտանգ միջավայրերում աշխատանքի համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 012/2011) պահանջները կիրառելու և կատարելու, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատումն իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխման, վերանայման) ծրագրում՝
ա) անվանման մեջ «օբյեկտների» բառից հետո լրացնել «՝ այդ տեխնիկական կանոնակարգի պահանջներին» բառեր.
բ) 1-9-րդ դիրքերը հանել.
գ) 10-րդ դիրքի 3-րդ վանդակում «ISO 21789:2009» բառը փոխարինել «ISO 21789:2022» բառերով.
դ) 11-րդ դիրքը հանել.
ե) 12-րդ դիրքի 3-րդ վանդակում «EN 13617-1:2012» բառերը փոխարինել «EN 13617-1:2021» բառերով.
զ) 13-րդ դիրքը հանել.
է) 14-րդ դիրքում՝
5-րդ վանդակում «2021 թվական» բառերը փոխարինել «2023 թվական» բառերով.
6-րդ վանդակում «2022 թվական» բառերը փոխարինել «2024 թվական» բառերով.
ը) աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ և 16-րդ դիրքերով.
« |
|
». |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|