Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 50
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.01.06-2025.01.19 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2025
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
13.05.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մայիսի 2024 թվականի

թիվ 50

քաղ. Մոսկվա

ՄԻՆՉԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ 25-ՐԴ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 120-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 171 որոշմամբ հաստատված՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումի լրացման կարգի 25-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.

«Եթե կազմակերպությունն ունի լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ, որը շնորհվել է Միության անդամ չհանդիսացող այն պետությունում, որի հետ կնքվել է լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակի փոխադարձ ճանաչման մասին Միության միջազգային պայմանագիր կամ այդ պետության և անդամ պետության միջև միջազգային պայմանագիր, ապա լրացուցիչ նշվում է օտարերկրյա լիազորված տնտեսական օպերատորի նույնականացման համարը (այդ համարի մասին տեղեկությունների առկայության դեպքում)։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2024 թվականի հոկտեմբերի 1-ից ոչ շուտ։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական: