Գլխավոր տեղեկություն
Համար
N 5112-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 30.12.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
30.12.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 5112-Ա

«30» դեկտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՖԻՐԴՈՒՍԻ ՓՈՂՈՑԻ Հ.1 ՀԱՍՑԵԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Մանազկերտ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի կառավարիչ «Լոգիկոն Դիվելփմենթ» ՍՊԸ-ի տնօրեն Հիրանտ Կիրկոր Արթին Օհաննեսի Քուրթյանի լ/ա Վաղինակ Անանյանի դիմումը՝ Երևան քաղաքի Ֆիրդուսի փողոցի հ.1 հասցեին հարակից տարածքում, Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի ձևով ընկերությանն օտարելու մասին:

Քննարկվող հողամասը գտնվում է ՀՀ կառավարության 2018 թվականի մարտի 22-ի «Երևան քաղաքի 33-րդ թաղամասի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» հ.332-Ն որոշմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքում, որի ձեռքբերող է ճանաչվել «Մանազկերտ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշումը, ՀՀ կառավարության 2018 թվականի փետրվարի 8-ի հ.99-Ա որոշման հիման վրա «Մանազկերտ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի հետ 2018 թվականի մարտի 19-ին կնքված պայմանագիրը և «Մանազկերտ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի գրությունը՝ քննարկվող հողամասը շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով ձեռք բերելու պատրաստակամության վերաբերյալ:

 Քննարկվող՝ Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 122.59քմ, որից 20.78քմ մակերեսով հողամասը ներառված է ՀՀ կառավարության 22.03.2018թ. հ.332-Ն որոշումով տարածքի ձեռքբերող ճանաչված «ԱԿՆ Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ձեռքբերված հողամասի սահմաններում:

 «Մանազկերտ Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվության ընկերությանը տրամադրման ենթակա հողամասի մակերեսը կազմում է 101.81քմ, որն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի սահմանափակումների ցանկում և համաձայն ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների՝ հողամասն ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 2-րդ գոտում:

 Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ 101.81քմ մակերեսով հողամասը /ծածկագրեր՝ 01-006-208-073, 01-006-208-074, 01-006-208-079 և 01-006-208-087-001, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 15-ի «Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի հ.50-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» հ.216-Ն որոշմամբ հաստատվել են, տողեր՝ 26, 27, 28 և 29/ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գոտում է:

 Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ, և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով և 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն և 2018 թվականի փետրվարի 8-ի հ.332-Ն որոշումներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 08.11.2024թ. հ.Դ-132647-24 և «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի 29.11.2024թ. հ.Ն/68353-24 եզրակացությունները.

1. Սահմանել, որ Երևան քաղաքի Ֆիրդուսի փողոցի հ.1 հասցեին հարակից տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի մակերեսը կազմում է 101.81քմ:

2. Հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:

3. Սույն որոշման 1-ին կետում նշված՝ 101.81քմ մակերեսով հողամասին տրամադրել «Տիգրան Մեծի պողոտա, հ.7/9» հասցեն:

4. Երևան քաղաքի Ֆիրդուսի փողոցի հ.1 հասցեին հարակից տարածքում գտնվող՝ 101.81քմ մակերեսով հողամասի նկատմամբ, Երևան համայնքի անվամբ իրավունքների պետական գրանցում կատարելուց հետո, այն ուղղակի վաճառքի ձևով օտարել (վաճառել) «Մանազկերտ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին՝ տարածագնահատման 2-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 21 838 245 (քսանմեկ միլիոն ութ հարյուր երեսունութ հազար երկու հարյուր քառասունհինգ) ՀՀ դրամ և փոխանցել 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):

5. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին` Երևանի քաղաքապետի անունից, ընկերության հետ կնքել հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր։

6. Ընդունել ի գիտություն, որ հողամասի ուղղակի վաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

7. Տեղեկացնել հողօգտագործողին, որ սույն որոշման ընդունումից հետո հողամասը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում հողամասերի կադաստրային արժեքները չվճարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։

8. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման հիման վրա տրամադրված` անշարժ գույքերի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կադաստրի կոմիտեի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին:

9. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումից բխող բոլոր գույքային իրավունքների պետական գրանցման, հողամասի հատակագծի հաստատման, հողամասի հասցեավորման, պայմանագրի նոտարական վավերացման, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված միասնական տեղեկանք ստանալու համար ծախսերը և այլ անհրաժեշտ վճարումներն իրականացվում են «Մանազկերտ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի միջոցների հաշվին:

10. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

11. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

12. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան